Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԱՉԱՂԱԿ (Garrulus glandarius), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 34-35 սմ է, թևերի բացվածքը՝ 52֊58 սմ: Մարմինը խամրած վարդագույն է, գոտկատեղն ու ներքնապոչը՝ սպիտակ: Գագաթը, բեղաշերտը, թափահարողները և պոչը՝ սև: Թևերը կարճ են, կլորավուն, երկրորդայինները՝ սև՝ սպիտակ շերտով, թևավերևը՝ կապույտ ու սև զոլավոր հատվածով: Սպիտակ գոտկատեղն ու թևի կապտավուն հատվածները հատկապես նկատելի են թռիչքի պահին: Սովորաբար թաքնվում է ծառերի ու թփուտների սաղարթում: Աղմկոտ է, ձայնը՝ կոպիտ, բարձր, ընդօրինակում է այլ թռչունների ձայները: Թռչում է թևերի խոր ու անհավասար թափահարումներով: Ընդունակ է տրամաբան, որոշ գործողությունների: Ձմռանը կազմում է փոքր երամներ: Բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, պտուղներով: Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում: Էգի ընտրությունը կատարվում է արուների ոչ թեժ կռիվներում: Բույնը գավաթաձև է՝ բարակ ճյուղերից՝ ծառերի խիտ սաղարթում, կառուցում են էգն ու արուն: Ձվերը լրիվ քանակով հայտնվում են ապրիլի վերջին, Թավատառ տեքստ կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում: Դնում է 31 մմ տրամագծով, կապույտ՝ բաց դեղնադարչնագույն պտերով 3-6 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 16-17 օր: Ձագերը հայտնվում են մայիսի 2-րդ կեսից, թռիչքին տիրապետողները բնից հեռանում են հունիսի 1-ին կեսից: Երիտասարդներն ընտանեկան խմբից բաժանվում են հուլիս-օգոստոսին: Կրկնակի բնադրման դեպքում բնից նոր դուրս եկած ձագեր են հայտնվում օգոստոսի սկզբին: Թևի կապույտի և կոպիտ ագռավային ձայների շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում: Վնասակար է. ոչնչացնում է այլ տեսակների (օրինակ՝ Խոսրովի անտառ արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԱՏՈՒ (Felis silvestris), եվրոպական կամ վայրի Անտառային կամ Նատուզիուսի փոքրաչղշիկ Անտառային ձիաթռչնակ կատու, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Գեղար- քունիքի, Արարատի, Լոռու, Տավուշի մարզերում: Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքըս- տոցներում: Մարմնի երկար. 63-75 սմ է, պո- չինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ: Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր: Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը: Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ: Մազածածկը խիտ է և փափուկ: Սնվում է մանր կրծողներով, թռչուն ներով, քիչ քանակությամբ՝ խոտա- բույսերով և մրգերով: Ունի լավ հոտառություն և լսողություն, թույլ տեսողություն: Կտղուցը սկսվում է հուն- վար-մարտին: Հղիությունը տևում է 63-68 օր: Ունենում է 3-5 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3-4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով): Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը: Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին): Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ: Մորթին սակավարժեք է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՁԻԱԹՌՉՆԱԿ (An- thus trivialis), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 18-28 գ: Կոկորդի, կրծքի վերին մասի փետրածածկը բաց դեղին երանգով է, թևավերևի միջին ծածկող փետուրները՝ սև՝ սպիտակ շերտով: Հասունի մարմնի վերևի փետրածածկը դարչնագույն է՝ բաց կանաչ երանգի խայտերով: Կրծքի մուգ պտերն աստիճանաբար նեղանում են ու կողքերին վերածվում խայտերի: Երիտասարդի մարմնի փետրածածկը վերևից ցայտուն խայտերով է: Երգում է սրնգայիև ձայնով՝ թռիչքի պահին կամ թփուտների ծայրերին նստած: Բնակվում է անտառեզրերին, ենթ- ալպյան գոտու թփուտներում: Սնվում է անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մարտի վերջից ապրիլի վերջ: Բնադրում է մայիսի վերջից հունիսի վերջ՝ գետնին, քարի կամ թփերի տակ: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Դնում է 20 ւ/ւ/տրամագծով, մոխրագույն, կապ¬ տամանուշակագույն՝ փոփոխական պտերով 2-6 ձու (1 ձուն կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը):