Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում է հիմնանյութին: Ամենաերկարակյաց թիթեռներից են:

ԱՌԱՓՆՅԱ ԾԻԾԵՌՆԱԿ (Riparia riparia), ծիծեռնակների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, տարածված:

Մարմնի երկար. 12 սմ է, թևերի բացվածքը՝ 26,5-29 սմ, կենդանի զանգվածը՝ 14-16 գ: Հասունի մարմնի փետրածածկը վերևից դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ, կրծքին՝ դարչնագույն շերտ: Պոչը կարճ է, մուգ, մկրատաձև կտրվածքը՝ միջին չափի: Երիտասարդի մեջքի, դիմային մասի և թևավերևի փետուրները նեղ սպիտակավուն երիզով են, կրծքի շերտը՝ խայտերով: Թռիչքը ճարպիկ է, թևերի թրթռուն թափահարումներով, ցածր, արագ սլանում է ջրի մակերեսով: Բնակվում է լճակների, լճերի, գետերի մոտ, սնվում թռչող միջատներով:

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակից մայիսի կեսը՝ փոքր կամ մեծ (մի քանի հարյուրից մինչև 1000 և ավելի թռչուն) երամներով: Բնադրում են գաղութներով՝ ավազոտ կամ փափկահող զառիթափ ջրափերի փորվածքներում, որտեղ հաշվվում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր (նույիսկ՝ հազար) բներ: Բույնը (խոր.՝ 80-100 սմ) կառուցում է խուլաբույսերից, բուսաթելերից, փետուրներից: Ձվադրում է հունիս-հուլիսի 1-ին տասնօրյակին: Դնում է 18 մմ տրամագծով, սպիտակ 4-5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10,5-11 %-ը): Թխսակալում են արուն և էգը՝ 13-15 օր: 20-21 օրական ձագերը կարողանում են կայուն և աներեր թռչել: Աշնանային չուն մինչև հոկտեմբերի վերջը:

ԱՌՆԵՏՆԵՐ (Rattus), կրծողների կարգի մկնանմանների ընտանիքի կաթնասունների սեռ: ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ, մոխրագույն կամ պասյուկ Ա. և սև Ա.: Ա. մոխրագույնի կամ պասյուկի (R. norvegicus) մարմնի երկար. 25 սմ է, պոչինը՝ 12սմ: Տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում: Ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում: Ա. սեվի (R. rattus) դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր: Տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում: Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում:

Ա. սնվում են մրգերով, սերմերով, միջատներով, խխունջներով: Վնասակար են. փչացնում են սննդամթերքը, տարածում վարակիչ հիվանդություններ:

ԱՍԻԱԿԱՆ ԼԱՅՆԱԿԱՆՋ ՉՂՋԻԿ (Barbasteila leucomelas), հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է հվ. և հվ-արլ. մարզերում: Բնակվում է քարանձավներում, խորշերում, տարբեր շինությունների նկուղներում, երբեմն՝ պայտաքիթ և հարթաքիթ չղջիկների ընտանիքների այլ տեսակների հարևանությամբ:

Մարմնի երկար, մինչև 47 մմ է, պոչինը՝ մինչև 35 մմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ: Ականջները լայն են (15- 17 մմ), արտաքին եզրին արտահայտված մաշկային ելուստը (ցցվածք) բացակայում է: Միջին ականջաելունդը (կոզելոկ) հիմքում լայնացած է: Մարմնի վերին մասը ոսկեգույն է կամ հարդագույն, փորինը՝ սպիտակաարծաթագույն: Որսի է դուրս գալիս մթնշաղին: Սնվում է միջատներով (գերադասում է գիշերաթիթեռներին և մոծակներին):

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՍԿԱՐԻԴՆԵՐ (Ascarididae), կլոր որդերի ընտանիք:

ՀՀ-ում լայնորեն տարածված են Ա. խոզերի (Ascaris suum), Ա. հորթերի (Neoascaris vitulorum), Ա. ձիերի (Parascaris equorum), Ա. թռչունների (Ascaridia galli), Ա. շների (Toxocara canis, Toxascaris leoni¬ na) և Ա. մարդու (Ascaris lumbricoi- des) տեսակները:

Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է: Էգի երկար. 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ՝. Բաժանասեռ է: Էգն օրական կարող է դնել մինչև 250 հզ. ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում: Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա: Ա-ի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսող. օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ:

Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձն, հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ:

Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով: Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր Ա. ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ:

Կենդանիների Ա. խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման: Գյուղատնտ. կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտե, ալբեն, ալբենտազոլ, նիլվեպ, կաբենդագոլ և այլն:

ԱՎԱՋԱՄԿՆԵՐ (Cerbillidae), կրծողների կարգի ընտանիք: Ընդգրկում է մոտ 18 ցեղ և 80 տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Ա-ի 4 տեսակ՝ պարսկական ավազամուկ, Վինոգրադովի ավազամուկ, փոքրասիական ավազամուկ և Դալի ավազամուկ: Մարմնի երկար. 5-20 սմէ, պոչինը' 3-24,5 սմ. Արտաքինից նման են առնետներին, բայց պոչը մազակալած է և վերջանում է քիչ թե շատ արտահայտված, սովորաբար՝ սև վրձնիկով: