Բազմանում է տարին 1 անգամ, ծնում 1 ձագ, որը մերկ է, կույր, անպաշտպան: Ծնողները խնամում և 2 ամսում թևի են բարձրացնում:
Կենսակերպը շատ քիչ է ուսումնասիրված:
ԲՆԱՇԽԱՐՀԻԿ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ էնդեմիկներ (< հուն, endemos-տեղական), աշխարհագր. ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված կենդանիներ: Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմ. մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր լեռներով, ջրավազաններով և այլն
Այդ առումով ինքնուրույն միավոր է Հայկական լեռնաշխարհը, որին բնորոշ Բ.կ. հանդիպում են նաև ՀՀ-ում:
Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հանդիպող Բ.կ. պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), Փոքր Կովկասի (Դարևսկու վահանագլուխ իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophae-dusa perlucens, Parmacella ibera և այլն), Արլ. Կովկասի (անդրկովկասյանխայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն ), Ատրպատականա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի լեռնային իժ, Դալի ավազամուկ և այլն) և Հայկ. լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին: ՀՀ-ում կան անողնաշարավորների 316 տեսակի Բ. կ. և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն: ՀՀ-ում հանդիպող 53 տեսակ սողուններից 23-ը բնաշխարհիկ են նաև Հայկ. լեռնաշխարհի և Կովկասի կենդ, աշխարհի համար: Ընդ որում՝ կովկասյան Բ. կ-ի զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն:
ՀՀ կաթնասունների 83 տեսակից Բ. կ. են 7-ը՝ հայկական մուֆլոնը, անդրկովկասյան կուրամկնիկը, Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաշրջիկը, Դալի ավազամուկը:
Սողուններից սպիտակավտր մողեսը հանդիպում է Սևանի ավազանում, Կոտայքի և Շիրակի մարզերում, հայկական ժայռային մողեսը՝ ՀՀ հս. շրջաններում:
Հայաստանում արձանագրված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ (օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները և այլն), որոնք բազմանում են կուսածնությամբ և Հայկ. լեռնաշխարհի բնաշխարհիկներ են: Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (կազմված մոտ 100 առանձնյակից) պահպանվել է Սևանի ավազանի Նորատուս գ-ի մերձակայքում: Դարևսկու վահանագլուխ իժը հանդիպում է Ջավախքի լեռնաշղթայի հվ-արլ. մասում՝ 2000-3000 մ բարձրներում, հայկ. լեռնատափաստանային վահանագլուխ իժը՝ Հայկ. լեռնաշխարհում, նաև Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հվ. լանջերին:
Թռչուններից հայկական որորը տարածված է Սևանա լճի ավազնում և Արաքս, Հրազդան ու Ախուրյան գետերի երկայնքով: Զգալի տարածում ունեն կովկասյան մայրեհավը, սևավիզքարաթռչնակը, կասպիական ուլարը և այլն: Կաթնասուններից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր Արարատյան գոգավորությունում և Հվ. Հայաստանում (Վայոց ձոր, Զանգեզուր): Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է Արարատյան գոգավորությունից և պահպանվում է միայն Խոսրովի անտառ արգելոցում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), Վայոց ձորի մարզում և Զանգեզուրի տարածաշրջանում:
Հայաստանի ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի իշխանը (որը Սևանա լճում ներկայացված է 4 ենթատեսակներով՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը:
ԲՇՏԻԿՈՏՆԵՐ ծոպաթեվեր, տրիպսներ (Thysanoptera), միջատների կարգ: Հայտնի է ավելի քան 2000, ՀՀ-ում՝ մոտ 120 տեսակ՝ տարածված ամենուրեք:
Մարմինը տափակ է, երկար.՝ 0,5- 5 մմ: Բերանային ապարատը ծակողծծող է: Բեղիկները թելանման են՝ կազմված 6-9, փորիկը՝ 10 հատվածներից: Ոտքերը կարճ են, թաթերն ունեն թույլ զարգացած զույգ ճանկեր, որոնց միջև տեղադրված են բշտիկաձև ծծիչները (այստեղից՝ անվանումը): Ունեն 4 թև, որոնցից 2-ը նեղ են, երկար՝ երիզված թարթիչավոր ծոպերով: Ապրում և ձվադրում են հիմնականում բույսերի վրա, ծծում նրանց հյութը: Կան նաև գիշատիչներ, որոնք սնվում են լվիճներով, տզերով, որդաններով: Հիմնականում ծխախոտի, ցորենի, խաղողի և այլնի վնասատուներ են: Ծխախոտի տրիպսը բազմակեր է, զարգացման ընթացքում Արարատյան դաշտում տալիս է 6-7 սերունդ:
ԲՈԶԱԽ կիսակոպտաբուրդ, ճարպապոչավոր, մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ: Ստացվել է ժող. երկարատև ընտրասերման միջոցով: ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում:
Իրանը ձգված է, երկար.՝ 50-70 սմ: Մաքիների միջին կենդանի զանգվածը 45-55 կգ է, խոյերինը՝ մոտ 65 կգ, մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 50-70 և 55-75 սմ. Տարեկան միջին կաթնատվությունը 35-40 կգ է, մաքիների բրդատվությունը՝ 1,5-1,6 կգ, խոյերինը՝ մոտ 2,5 կգ: Բուրդը կոպիտ է, միջին երկարության, հիմնականում՝ բաց մոխրագույն, սպիտակադեղնավուն, Երբեմն՝սև:
Ներկայումս այս ցեղի մաքրացեղ ոչխարներ չեն հանդիպում:
ԲՈԺՈԺԱՀՏՈՒՍՆԵՐ մետաքսագործներ (Lasiocampidae), թիթեռների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է 17 տեսակ՝ տարածված ամենուրեք:
Տարբեր չափերի և գունավորման թիթեռներ են: Էգերն արուներից խոշոր են. բեղիկները սանրաձև են, կնճիթը զարգացած չէ: Հանգստի վիճակում թևերը ծալում են տանիքաձև: Թրթուրները ծածկված են խիտ, կարճ մազիկներով, երբեմն՝ մարմնի առաջին 3 հատվածների վրա