Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 31-35 սմ է, թևերի բացվածքը՝ 77-98 սմ, կենդանի զանգվածը՝ 150 գ: Մարմինը վերևից բաց մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ: Կտուցը երկար է, թևերը՝ բարակ, երկար, առաջնային փետուրների ծայրերը՝ մուգ, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով: Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, կտուցը՝ կարմիր, ծայրը՝ սև: Հետբնադրման շրջանում ճակատը սպիտակ է, կտուցը՝ մուգ սև: Երիտասարդի գլուխը մուգ նախշերով է, փետուրները վերևից՝ դարչնագույն երիզներով, թևի արտաքին եզրը՝ մուգ: Ձուկ որսալիս թռչում է թևերի դանդաղ թափահարումներով, գլուխը խոնարհած: Սուզվելուց առաջ հաճախ մի պահ կանգ է առնում օդում: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում: Սնվում է ձկներով, անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին կեսից: Բնադրման շրջանում համակեցությունները չափազանց նոսր են և ցրված: Վերջին 30-35 տարիներին բնադրագաղութ հայտնաբերված չէ, որը հավանաբար պայմանավորված է ջրաճահճայիև բուսուտներում բնադրագաղութի հմուտ քողարկմամբ: Բները հայտնվում են հունիսի ընթացքում: Բույնը ոչ խորը փոսիկ է: Բնադրում է գետնին: Դնում է 41 ւ/ւ/տրամագծով, աղոտ սպիտակ՝ մուգ դարչնագույն պտերով 1-3 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 20-22 օր: Ձագերը կյանքի 24-րդ օրը ձեռք են բերում լիարժեք թռչելու ունակություն: Աշնանային չուն՝ սեպտեմբերից նոյեմբերի սկիզբ:

ԳԵՏՆԱՓՈՐՆԵՐ (Soricidae), միջատակերների կարգի կաթնասունների ընտանիք: Հայտնի է 25 սեռ, ՀՀ-ում՝ 3 սեռ, 8 տեսակ: Արտաքինով նման են մկներին: Մորթին թավշանման է, գլուխը՝ մեծ, շարժուն, կնճիթներով: Մարմնի երկար. 3,5-8 սմ է, կենդանի զանգվածը՝ 100-150 գ : Պոչը երկար է՝ ծածկված խիտ մազերով կամ եղջերային թեփուկներով: Ամենակեր են (առավելապես սնվում են միջատներով և թրթուրներով): 1 օրվա ընթացքում իրենց քաշից 2-2,5 անգամ ավելի կեր են ընդունում: Բազմանում են տարին 1-2, հազվադեպ՝ 3 անգամ: Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատների:

ԳԵՐԵՏՄԱՆԱՐԾԻՎ (Aquila helia- ca), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 72-83 սմէ, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, կենդանի զանգվածը՝ մոտ 3 կգ: Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ: Մարմինը թույլ զոլավոր է, պոչը վերևից՝ բաց մոխրագույն՝ մուգ լայն ծայրաշերտով: Թռիչքի պահին պոչը փակ է: Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով: Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով: Թռիչքի ընթացքում բաց գույնի գագաթը, ծոծրակը և պոչավերևի հիմքը ցայտուն են դառնում արևի լույսի տակ: Սավառնում է երկար, նեղ, հարթ թևերն ուղիղ տարածած, հասունները՝ պոչը փակած, իսկ երիտասարդները՝ բացած: Սահասավառնում է թեթևակի վեր պարգած բազկաթևով, թևերի խոր ու դանդաղ թափահարումներով: Սովորաբար հանդիպում է առանձին անհատներով, նույնիսկ՝ չվելիս: Բնակվում է բարձրաբուն անտառներում, լքված պտղատու այգիներում, նոսր ծառերով լեռնատափաստաններում: Սնվում է կաթնասուններով և թռչուններով (որսում է գետնին), լեշերով: Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից, կանաչ բույսերից: Բնադրում է ծառերի վրա կամ թփուտներում: Դնում է 73 մմ տրամագծով, խամրած սպիտակ 2-3 ձու:

Կենսակերպի և վարքի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները սուղ են: Օգտակար է. ոչնչացնում է մկնակերպ կրծողներին, բնական սանիտար է:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԳԻՇԱՆԳՂ (Neophrom perenopterus), ճուռակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 60-70 սմ է, թևերի բացվածքը՝ 155-180 սմ, կենդանի զանգվածը՝ 2-2,5 կգ Անգղներից ամենափոքրն է: Կտուցը բարակ է, թևերը՝ լայն, պոչը՝ բութ սրված: Դիմային մաշկը փետրազուրկ է՝ դեղին, կտուցը՝ դեղին, ծայրը՝ մուգ: Այլ լեշակերների համեմատությամբ մագիլները լավ են զարգացած: Փետրածածկը հիմնականում սպիտակ է, թևատակի ծածկողները՝ սպիտակ, թափահարողները՝ սև: Երիտասարդը դարչնագույն է, դիմային մասը և կտուցը՝ ավելի բաց գույնի: Թռչում է թևերի արագ թափահարումներով, որոնց հաջորդում են սավառնումը և Երկարաձգված սահասավառնումը: Գ-ները լեշի վրա հավաքվում են փոքր խմբերով, հանդիպում է սև ցինի հետ՝ աղբանոցներում: Բնակվում է խոր ձորերի, գետահովիտների երկայնքով ժայռագոյացություններում, ցածրադիր վայրերում, հաճախ՝ խոնավ տարածքներին մոտ: Սնվում է լեշերով,