Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կող մանր փետուրների ծայրերն ավելի մուգ են: Կոկորդաշերտը մուգ է և նեղ, ոտքերը՝ դեղնավուն, դիմային մասը՝ բաց: Երիտասարդի մարմինը վերևից դարչնագույն է, փետուրները՝ բաց, լայն երիզով: Կրծքին և մարմնի կողքերին կան մանր, դարչնագույն պտեր: Աչքի է ընկնում մարմնի ուղղահայաց կեցվածքով: Թռիչքն ալիքաձև է: Կերը որոնում է գետնին, արագ, մանրաքայլ հետապնդում զոհին: Թառում է նաև էլեկտր, լարերին, սյուներին և այլն: Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ենթալպյան գոտում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:

Գարնանային վերադարձը՝ մարտի 3-րդ տասնօրյակից ապրիլի վերջը: Բնադրում են զույգերով՝ ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 12-13,5 սմ), ցամքարը՝ անփույթ՝ փետուրներից և բրդից, դնում է գետնին: Ձվադրում է մայիսի վերջից հունիսի առաջին կեսը: Դնում է 22 մմտրամագծով, սպիտակավուն՝ դարչնագույն պտերով 4- 5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10,7 %-ը): Սեպտեմբերին հայտնվում են թռիչքին լավ տիրապետող Երիտասարդ անհատներ:

Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի 1-ին կեսը՝ ոչ մեծ խմբերով (30-50 թռչուն):

ԴԱՇՏԱՅԻՆ ՃՆՃՂՈՒԿ (Passer montanus), ճնճղուկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 19-21 գ Հասունի գլխի վերին մասը շիկակարմրադարչնագույն է: Ականջի պուտը, ակնաշերտը, կոկորդի բիծը սև են, այտերը և վզի օձիքը՝ սպիտակ: Թևերը հիմնականում շիկակարմրադարչնագույն են՝ 2 սպիտակ թևաշերտերով: Երիտասարդն ավելի բաց փետրավորմամբ է. գլխի վերևի մասը մոխրադարչնագույն է, ականջի պուտը՝ թույլ արտահայտ Դաշտային ճնճղուկ Ված՛ ^երը՝ ավելի խամրած:

Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռն, մարգագետիններ: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով: Հետբնադրմաև շրջանում երամային է: Չի խուսափում մարդկանցից, հաճախ մարդաշատ վայրերում մի քանի տասնյակ թռչուններից կազմված երամը կարող է ծառի ճյուղերին նստած երգել՝ ճնճղուկին բնորոշ ծվծվոցով:

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից: Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով: Բնի կառուցումը տևում է 15-20 օր: Բույնը գնդաձև է՝ խոտաբույսերից նոսր հյուսված: Բնադրում է ծառի փչակում, ժայռաճեղքերում, արհեստ, թռչնաբներում կամ ագռավի հին բներում: Դնում է 19 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 2-7 ձու: Թխսկալում է 11-12 օր: 16 օրական ձագերը դուրս են գալիս բնից, կազմում ընտանեկան խմբեր, ապա մի քանի հարյուր թռչուններ միանալով՝ կեր են փնտրում դաշտերում և բնակավայրերի ծայրամասերում: Օգտակար է. միջատները և գյուղատնտ. վնասատուները կազմում են սննդի 61 %-ը:

ԴԱՇՏԱՅԻՆ ՄԿՆԱՃՈՒՌԱԿ (Circus cianeus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Ձմեռող է, քիչ տարածված:

Մարմնի Երկար. 44-52 սմ է, թևերի բացվածքը՝ 100-120 սմ: Արուն վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, փորը՝ սպիտակ: Թևերը լայն են, ծայրերը՝ սև ու բութ, թևի հ տին եզրը՝ մուգ մոխրագույնից սև: Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ դեղին-դարչնագույն՝ դարչնավուն խիտ խայտերով, պոչը՝ շերտավոր: Թռչելիս էգի և արուի գոտկատեղի սպիտակ բիծը տեսանելի է: Որսի պահին թռչում է գետնից մի քանի մետր բարձր՝ թևերը V-աձև վեր պարզած: Հաճախ նստում է ցանկապատերի ցածր սյուներին կամ թմբերին: Բնակվում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, կիսաանապատներում: Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով, միջատներով: Նպաստում է ցանքատարածությունների առողջացմանը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ դաշտամկներ և այլ մանր կրծողներ: Ձմեռում է հիմնականում Արարատյան դաշտում: Դաշտային ձիաթռչնակ. հասունը և երիտասարղը >“՛ Դաշտային մկնաճուռակ. էգը և արուն

ԴԱՌՆՈՒԿ (Rhodeus sericeus), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել է 1996-ին: Հանդիպում է Արաքս, Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում:

Մանր ձուկ է: Մարմինը լայն է՝ կողքերից սեղմված, Երկար.՝ 4-5 (երբեմն՝ մինչև 8) սմ, զանգվածը՝ 6 գ և ավելի: Արուները սովորաբար էգերից խոշոր Են: Բերանը փոքր է, գտնվում 25. ՀԲ