է դնչի ծայրին: Թեփուկները խոշոր են, 1 երկայնական շարքում 30-38 հատ: Կողագիծն արտահայտվում է միայն առաջին 1-7 թեփուկների վրա կամ ընդհանրապես բացակայում է: Կլանային ատամները միաշարք են, յուրաքանչյուր կողմում՝ 5-ական: Պոչային լողակը մկրատաձև է, մեջքային լողակը՝ 12-13 ճառագայթանի, հետնալողակը՝ 11-13: Մեջքը մոխրականաչավունից սև է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ: Մարմնի միջին մասից մինչև պոչային լողակի հիմքը ձգվում է սև՝ կանաչավուն Նրբերանգով նեղ շերտ: Լողակները բաց մոխրագույն ևն: Աչքի ծիածանաթաղանթը դեղին է, վերին մասում՝ կարմիր: Հարսանեկան շրջանում արուների մարմնի գունավորումը հիմնովին փոխվում է. կողքերը ձեռք են բերում ծիածանային գունավորում՝ վարդագույն, Երկնագույն և կանաչ նրբերանգներով, մեջքային լողակը և հետնալողակը մոխրագույնից վերածվում են վառ կարմրի, բերանի անկյունային մասերում հայտնվում է սպիտակավուն մաշկային ցան: էգերի գունավորումն այդ ընթացքում չի փոխվում, նրանց մոտ հայտնվում է երկար ձվադիր, որը կարող է հասնել մարմնի երկարությանը:
Սեռահասուն է դառնում 1 տարեկանում: Բազմանում է գարնանից մինչև աշնան սկիզբը: Յուրաքանչյուր առանձնյակ կարող է ձվադրել մինչև 9 անգամ՝ որոշակի ընդմիջումներով և փոքր քանակներով: Ընդհանուր բեղունությունը հասնում է մինչև 600 ձկնկիթի: Երկարավուն ձվադիրի օգնությամբ էգերը դեղնավուն ձկնկիթը դնում են երկփեղկանի փափկամարմինների՝ անատամիկների սիֆոնի մեջ, որտեղ և կատարվում է նրա բեղմնավորումը: Ձկնկիթի զարգացումը, մանրաձկների կյանքի առաջին փուլերն ընթանում են փափկամարմևի թիկնոցային խոռոչում: Հասնելով մոտ 1 սմ Երկարության՝ երիտասարդ ձկները թողնում են իրենց ապաստարանը և սկսում ինքնուրույն կյանք վարել: Բնակվում է վտառներով՝ գետերի և ջրանցքների դանդաղահոս և բույսերով հարուստ տեղամասերում: Սնվում է բույսերով, ինչպես Նաև մանր անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, որդերով: Արդ. նշանակություն չունի: Կարող է որոշակի վնաս հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեասկների (ծածան, հաջամ, ճանար, ԴԵղին խաղտտնիկ. ղափ ձկնկիթներով Ա թրթուրներով:
ԴԱՐԵՎՍԿՈՒ ՎԱՀԱՆԱԳԼՈՒԽ ԻԺ (Vipera darevskii), Դարեվսկու իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաըՆտանիքի օձ: Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Vipera կամ Pelias ցեղին: Հանդիպում է Շիրակի մարզում. Ջավախք-Աշոցքի աշխարհագր. մարզի բնաշխարհիկ է: Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում:
Մարմինը հաստ է, Երկար.՝ 13-42 սմ, պոչը՝ 6-8 անգամ կարճ: Էգերը խոշոր են արուներից: Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով: Աչքերը խոշոր են՝ մուգ գորշավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ օվալաձև, ուղղահայաց: Աչքերից դեպի հետ, մինչև պարանոցը, ձգվում են մուգ զոլեր: Գլխի ճակատային վահանիկի վրա առկա է տձև կամ երկայնակի ձգված խալ: Սև խալեր կան նաև սպիտակավուն կամ գորշ շրթնային վահանիկների վրա: Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ: Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն: Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև, լայն խալերից կազմված զիգզագանման նախշ: Մուգ խալերի մեկական շարք կա նաև մարմնի կողմնային մակերեսներին: Բազմաթիվ սև կետիկների խտության հաշվին էգերի որովայնի մակերեսը մոխրագույն է, արուևերինը՝ գրեթե սև՝ սպիտակ գծերով: Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, մանր կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան կեսերը: Զուգավորումը տեղի է ունենում մայիսին: Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-8 ձագ: Օգտակար է. կարգավորում է միջատների և կրծողների թվաքաևակը: Պահպանության նպատակով խընամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Կծածը մարդու համար շատ ցավոտ է, սակայն մահացու դեպքեր հայտնի չեն: Որպես քիչ տարածված բնաշխարհիկ տեսակ՝ առաջարկված է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:
ԴԵՂԻՆ ԽԱՂՏՏՆԻԿ (Motacilla flava), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 17 սմ է, թևերի բացվածքը՝ 23-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17 գ: Ունի բազմաթիվ Ենթատեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են բնադրման շրջանի փետրածածկով և արուների գլխի նախշերով: Մեջքի փետրածածկը կանաչ է, թևին կան 2 նեղ, աղոտ սպիտակ զոլեր: Ներքնապոչը դեղին է: Հասուն արուի մարմնի վերևի փետրածածկը դեղնականաչավունից մոխրականաչավուն է: Թևերն ավելի մուգ են, թևատակը՝ դեղին: Էգի ընդհանուր գունավորումն ավելի խամրած է: Չափահաս անհատը նման է հետբնադրման շրջանի էգին, ներքնապոչը և փորը դեղնավուն են, թևին կան նեղ, աղոտ սպիտակ գոլեր, սակայն մարմինը վերևից դարչնամոխրագույն է կամ դեղնամոխրագույն: Երիտասարդը նման է չափահասին, սակայն ներքնապոչը դեղնասպիտակավուն է, կոկորդին կան վառ շերտեր: Բնակվում է խոնավ լեռնատափաստաններում, չուի ընթացքում՝ ցածրադիր արոտավայրերում, լճակների ու լճերի ափերին: Սնվում է մանր անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակից ապրիլի վերջ: