անթրոպոգենի գլաքարերի ու տեղակուտակ նստվածքների 20-70 մ հաստ․ շերտախմբերից: Մասնատված է մինչև 100 մ խոր. սելավաբեր հովիտներով: Լանդշաֆտը չոր տափաստանային, կիսաանապատային է:
ՇԱՀԱՊՈՆՔ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային մասում ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագյխին: Բարձր. 3204 մ է: Կազմված է պալեոգենի և նեոգենի հրաբխ. ապարներից: Կատարային մասը լերկ է, ժայռոտ: Պահպանվել են հնագույն սառցապատման ռելիեֆի ձևեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Ստորոտին VI դ. կառուցվել է համանուն բերդը: Պահպանվել են պարիսպների ավերակները, խեցեղեն իրեր, խաչքարերի բեկորներ, մատուռներ: 1386-ին Լենկթեմուրի բանակի դեմ Շ-ի հերոս․ դիմադրության մարտերին մասնակցել է այդ ժամանակ բերդում հոգևոր ծառայություն կատարող փիլիսոփա Գրիգոր Տաթևացին:
ՇԱՄԻՐԱՄԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Արագածի հվ. փեշերին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: Բարձր. 900-1300 մ է: Մակերևույթը բլրաալիքավոր է, խարամային կոներով՝ կտրտված ձորակներով ու հովիտներով: Կազմված է հրաբխ. ապարներից: Կան տուֆի պաշարներ: Կլիման չոր ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-350 մմ: Լանդշաֆտը հվ-ում՝ կիսաանապատային է, հս-ում՝ չոր տափաստանային: Տարածքում է Արզնի-Շամիրամի ջրանցքը: Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ:
Սարավանդի Շամիրամ և Արուճ գետերի շրջակայքում կա մ.թ.ա. II հազարամյակի 2-րդ կեսի և I հազարամյակի սկզբի հնագիտ. ճարտարապետ. հուշարձանախումբ:
ՇԱՐԱՅԻ ԼԵՌ, Սուրբ Հովհաննես, Կողգաթ, հրաբխ. լեռնազանգված Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև՝ ՀՀ Շիրակի մարզում: Բարձր. 2505 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ: Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքնեոից: Լանդշաֆտը լեռնատափաստանային է: Կա ավազահանք: Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ:
Շիրակի դաշտ, Շիրակի սարահարթ, ՀՀ հս-արմ-ում (Կարսի սարահարթի արլ. շարունակությունը)՝ Ախուրյանի միջին հոսանքի ձախափնյա ավազանում: Եզերված է Շիրակի, Փամբակի լեռնաշղթաներով, Շարայի լեռով և Արագած լեռնազանգվածով: Տարածքը մոտ 60 կմ2 է, բարձր.՝ 1400-1800 մ: Ծածկված է լճագետային նստվածքներով, զգալի տարածություններ՝ տուֆային լավաներով: Մակերևույթը հարթ է՝ կտրտված Ախուրյանի ու նրա վտակների (Կարկաչուն, Կարախան, Գյումրի) հովիտներով: Հարուստ է հրաբխ. շինանյութերով: Կլիման բարեխառն լեռնային է, լանդշաֆտը՝ տափաստանային: Հնուց հայտնի է որպես հացահատիկի շտեմարան, որի մասին վկայություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Մշակում են կերաբույսեր, բանջարեղեն, զարգանում է պտղաբուծությունը: Տարածքում են Շիրակի ջրանցքը, Ախուրյանի ջրամբարը, Կառնուտի ջրամբարը։
ՇԻՐԱԿԻ ԼՇՌՆԱՇՂԹԱ, ՀՀ հս-արմում: Ձգվում է լայնակի ուղղությամբ՝ Ախուրյանի հովտից մինչև Չիչխանի ստորին հոսանքը: Երկար. 36 կմ է, միջին բարձր.՝ 2300 մ, առավելագույնը՝ 2556 մ (Եզնասար լ.): Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա: Կազմված է էոցենի նստվածքահրաբխածին ապարներից: Լանջերն անհամաչափ են՝ կտրտված էրոզային հովիտներով: Հաճախակի են սելավները: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:
ՈՍԿԵՊԱՐԻ ԼեՌՆԱՇՂԹԱ, Գուգարաց լեռնաշղթայի հս-արլ. ճյուղավորությունը՝ ՀՀ Տավուշի մարզում: Սկսվում է Գոմշավար լեռնագագաթից (1961 մ), աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Կուրի հովտին: Երկար. 25 կմ է։ Կազմված էյուրայի հրաբխածին ապարներից: Ոսկեպար և Կողբ գետերի ջրբաժանն է: Ծածկված է հաճարենու անտառներով և չոր թփուտներով:
ՈՐՈՏԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Զանգեզուրի լեռնաշղթայի հս. մասում՝ Ամուլսար լեռնագագաթի մոտ՝ 2344 մ բարձր․ վրա՝ ՀՀ Սյունիքի մարզում: Ո. լ-ով անցնում է Եղեգնաձոր-Սիսիան խճուղին:
ՉԱԹԻՆ, Գուգարաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը