Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բույսերի վնասատուներ են: Հիմն․ վնասը հասցնում է թրթուրը, բայց լրացուցիչ սնման կարգով հասուն բզեզը Նույնպես կարող է վնասել: Մերկասերմ ծառերին վնասում են նոնոխամուսները, կաղնուն՝ կաղնու մեծ և փոքր Ե., փայտե շինություններին, հեռագրասյուներին՝տնային Երկարաբեղիկը:

ԵՐԿԱՐԱԳԻ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Aegithalos caudatus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ՚. Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ: Մարմինը կլորավուն է, գնդանման: Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն: Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է: Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ: Երամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստ․ ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում: Սնվում է միջատներով:

Գարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում: Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնըվում են ապրիլի 1-ին տասնօրյակին: Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից: Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում: Դնում է 14 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու: Թխսակալում է 12-13 օր: Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին: Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ: Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն:

Օգտակար է. ոչնչացնում է ծառերի վնասատուներին: Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտ. արժեք է ներկայացնում:

ԵՐԿԱՐԱԿՆՃԻԹՆԵՐ (Curulionidae), բզեզների ընտանիք: Հայտնի է 40 հզ., ՀՀ-ում 725 տեսակ՝ լայնորեն տարածված:

Գլխի առջևի մասը երկարել և առաջացրել է գլխախողովակ (հաճախ սխալմամբ անվանում են կնճիթ), որի վերջում գտնվում է բզեզներին բնորոշ բերանային կրծող ապարատը: Ե-ի մի մասի գլխախողովակը երկար է ոչ միայն գլխից, այլև մարմնից: Բեղիկները ծնկաձև են: Մեծ մասն ունի թեփուկներ, որոնք մարմնին մետաղ, փայլ են տալիս: Հիմնականում բուսակեր են. սնվում են ծաղկաբույսերի տարբեր մասերով: Ձվադրում են հողում, բույսերի հյուսվածքներում, որոնք թրթուրների համար կեր են: Մեծ մասը (ճակնդեղի, ամբարային, ծաղկակեր, բալենու, բամբակենու, առվույտի տերևային Ե.) գյուղատնտեսության վնասատուներ են:

ԵՐԿԱՐԱՈՏ ՍՑԻՆԿ (Eumeces schneideri), սցինկների ընտանիքի երկարաոտ սցինկների ցեղի մողես: Որոշ հետազոտողների կողմից դասվում է Novoeumeces ցեղին:

ՀՀ-ում տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է չորասեր թփուտային բուսականությամբ, քարքարոտ նախալեռն, ու լեռն, վայրերում:

Մարմնի երկար․ տարիքի հետ փոխվում է (4-16,5 սմ), պոչը կրկնակի երկար է: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից: Ունի կոպեր ու արտաքին ականջի անցք, որի առջևի եզրին կան 3-4 սանրանման թեփուկներ: Մարմինը ծածկված է խոշոր, հարթ ու փայլուն թեփուկներով: Որովայնային մակերեսի թեփուկները գրեթե չեն տարբերվում մեջքի մակերեսի թեփուկներից, միայն պոչի ներքևի մակերեսը ծածկված է լայն ինքնահատվող վահանիկների 1 շարքով: Մեջքային մակերեսը գորշից մոխրագույն է: Երիտասարդ մողեսների մեջքային մակերեսը ծածկված է 8-10 Երկայնակի զոլեր ձևավորող բաց ու մուգ բծերով, որոնք տարիքի հետ վերանում են: Մարմնի կողքերով, քունքային հատվածից մինչև պոչը, ձգվում է դեղնավուն, նարնջագույն կամ վարդագույն՝ տեղ-տեղ կտըրտված զոլ: Երբեմն նույն գույնի բծերից կազմված ցանցանման նախշ կարող է առկա լինել ողջ մեջքային մակերեսին: Որավայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն:

Սնվում է անողնաշարավորներով և մանր ողնաշարավորներով ու բուս ականությամբ: Ձմեռում է աշնան վերջից գարնան կեսերը: Բազմացումը վատ է ուսումնասիրված: Զուգավորվում է մայիսի վերջից հուլիսի սկզբին: Դնում է 6-9 ձու՝ հուլիսի վերջից-օգոստոս: Հնարավոր է ամառային քունը:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ տալիս այգիներին ու բանջարանոցներին: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԵՐԿԲԾԱՎՈՐ ԱՐՏՈՒՅՏ (Melanocorypha bimaculata), արտույտների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 16-17 սմէ, թևերի բացվածքը՝ 33-41 սմ, կենդանի զանգվածը՝ 40-72 գ։ Մարմնի վերին մասը մուգ դարչնագույն է՝ խայտերով, թևերի թափահարող փետուրները՝ մոխրադարչնագույն՝ սպիտակ պտերով, կրծքին կան սև բծեր: Պոչի փետուրների