Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպիտակ՝ լայն, մուգ ևախածայրաշերտով: Երիտասարդի փետրածածկը ավելի բաց գույնի է, մեշքը՝ սպիտակ խայտերով, պոչի շերտը՝ թույլ արտահայտված: Որս անելիս հաճախ կանգ է առնում օդում: Բնակվում է լեռնատափաստաններում, դաշտերում: Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով:

Վերջին գրանցումները վերաբերում են 1994-95-ին, որոնք վկայում են թվաքանակի աճի և տարածման շրջանների ընդլայնման միտում:

Ձմռանը որոշակի դեր ունի մկնանման կրծողների ոչնչացման գործում:

ԹԱՐԱԽԱՀԱՆՆԵՐ (Meloidae), բզեզների ընտանիք:

Մարմինը խոշոր է, փափուկ, հաստ: Գլուխն ուղղաձիգ է, առաջնամեջքից լայն և նրա հետ կապված է թելաձև պարանոցով: Բեղիկները թելաձև են կամ համրիչաձև, երբեմն՝ դեպի գագաթը աստիճանաբար հաստացած: Ոտքերը երկար են, առջևինները և միջինները՝ հնգահոդ, հետևինները՝ քառահոդ: Թունավոր են մարդու և կենդանիների համար, արտադրած հեմոլիմֆան պարունակում է կանտարիդին թույնը, որն առաջացնում է մաշկի բորբոքում: Շատ տեսակներ ունեն վառ և խայտաբղետ (վախեցնող) գունավորում: Զարգանում են այլ միջատների հաշվին:

Զարգացումը կապված է հիպերմետամորֆոզի երևույթի հետ, որի դեպքում լինում են ձևաբանորեն բնութագրված թրթուրի մի քանի փուլեր: Ձվադրում են հողում կամ բույսերի վրա: Առաջնային թրթուրը (տրիունգուլին) շատ շարժուն է, ունի երկար ոտքեր և մի քանի զույգ պարզ աչքեր,չի սնվում, փնտրում է մորեխների ձվապարկեր կամ զանազան թաղանթաթևավորների բներ կամ կառչում է ծաղիկների վրայի թաղանթաթևավորներին և տեղափոխվում նրանց բույնը: Երկրորդային թրթուրն անոտ է կամ ունի կարճ ոտքեր, կույր է, ուժեղ սնվում է: Ամենից հաճախ կան թրթուրային 5 փուլ և ձմեռող կեղծ հարսնյակի փուլ, հարսնյակավորվում է գարնանը: Սերունդը սովորաբար միամյա է: Հասունը բուսակեր է. սնվում է հիմնականում բակլազգիների տերևներով և ծաղիկներով, կարող է վնասել մի քանի մշակաբույսերի, բայց հաճախ օգուտ է բերում՝ ոչնչացնելով վնասակար մորեխների ձվապարկերը:

ԹԵՐԹԱԲԵՂԻԿԱՎՈՐՆԵՐ (Scarabaeidae), բզեզների մեծ ընտանիք:

Հայտնի է մոտ 20 հզ., ՀՀ-ում՝ 23 տեսակ՝ եգիպտացորենի հնգատամը (Pentodon idiota), անդրկովկասյան ռնգեղջյուրը (Oryctes latipennis), կովկասյան մայիսյան բզեգը (Melolontha pectoralis) և այլն: Տարածված են ամենուրեք, հատկապես՝ արևադարձերում:

Մարմինը հաստ է, խոշոր, երկար.'2-150 մմ՜ մերկ կամ ծածկված մազիկներով, խոզաններով, թեփուկներով: Բեղիկները ծնկաձև են, հատվածավոր, վերջին 3-7 հոդերը մի կողմից թիթեղաձև լայնացած են և կազմում են անհամաչափ գուրզ, որը կարող բացվել հովանոցի նման: Գլուխն ազատ է, ակնառու՝ վերևից, առջևի ոտքերը փորող են (այդպիսին կարող են լինել նաև միջին և հետևի ոտքերը), թաթերը կազմված են 5 գլանաձև հոդերից: Թրթուրը C-աձև է,սպիտակ, մազոտ, գլուխը՝ մեծ, մուգ դեղին, փորը՝ առանց հավելուկների: Ոտքերը երկար են, քայլելու համար ոչ պիտանի, ծառայում են կերը բռնելուն: Թաքնված կյանք են վարում: Սնվում են բույսերի վերգետնյա մասերով, գոմաղբով, բուս, մնացորդներով: Զարգանում են հողում, բուս, մնացորդների կուտակումներում, փտած բնափայտում: Որոշ տեսակներ (օրինակ՝ կովկասյան մայիսյան բզեզը)մեծ վնաս են հասցնում տնկարկներին, անտառներին, մյուսները հողում զարգացող արմատակերներ են՝գյուղատնտեսության լուրջ վնասատուներ: Առանձին տեսակներ հաճախ ընկնում են ջրամբարները, կեղտոտում ջուրը և կարող են տարածել զանազան հիվանդություններ, որոշները որդերի (հելմինթներ) միջանկյալ տերեր են:

ԹԵՓՈՒՂ (Leuciscus cephalus), թեփուկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում (Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ազատ, Որոտան, Ախուրյան, Աղստև գետերում և դրանց ջրերով սնվող ջրանցքներում, ջրամբարներում) տարածված է Թ. կովկասյան (L.c. orientalis) ենթատեսակը: Միջին չափի ձուկ է: Մարմինն իլիկաձև է, երկար.՝ 15-25 (Երբեմն՝ մինչև 40) սմ, զանգվածը՝ 1 կգ: Գլուխը խոշոր է, լայն: Բերանը մեծ է՝ գնչի ծայրին դեպի վեր ուղղված թեք կտրվածքով: Պոչի լողակը մկրատաձև է: Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-45 հատ: Մեջքային լողակում կա 10- 12 ճառագայթ, հետնալողակում' 11-12: Գլանային ատամները երկշարք են: Խռիկային առէջները կարճ են, սրածայր, 6-10 հատ: Մեջքը մոխրագորշ է՝ կանաչավուն նրբերանգով,կողքերը՝ արծաթափայլ կամ ոսկեփայլ: Փորիկը սպիտակ է: Կողքերի և մեջքի թեփուկներն արտաքինից երիզված են մուգ, բարակ շերտագծով: Մեջքային և պոչայիև լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ դեղնավուն կամ նարնջագույն: Լողակների հիմքերը վառ գունավորված են Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն:

Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում: Արուներն էգերից 1 տարով ավելի շուտ են հասունանում: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Բազմանում է գարնանը, այդ շրջանում արուների գլխի և մարմնի վրա հայտնվում է մանր ալրագույնցան: Բեղունությունը հասնում է մինչև 120 հզ. ձկնկիթ (այն դեղին է՝ 1,2-1,5 մմ տրամագծով), կպչուն, դնում է ստորջրյա առարկաների կամ բույսերի վրա:Կենդանակեր է. Երիտասարդները սնվում են տարբեր անողնաշարավորներով՝ ջուրն ընկած միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով, ջրային այլ անողնաշարավորներով, հասունները՝ մանր ձկներով, գորտերով, խեցգետիններով, առավել խոշորները՝ նաև մանր կաթնասուններով: