Բնական ջրակալներում հաճախ վարակվում է մակաբույծ որդերով (փոկորդ և կարթագլուխ), որոնք մակաբուծում են Թ-ի որովայնի խոռոչում կամ ազիների պատերի վրա: Արդ. Նշանակություն չունի: Սիրող, ձկնորսության օբյեկտ է:
ԹԶՈՒԿ ՓՈՔՐԱՉՂՋԻԿ (Pipistrellus pipistrellus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է ամենուր (բացառությամբ բարձր լեռն, ալպյան մարգագետիններից և խիստ կտրտված կիրճերից), առավել հաճախ՝ մարդաբնակ տարածքներում՝ տարբեր շինությունների տանիքներում (որտեղ և ձմեռում է), լուսամուտների, դռների, պատերի, երբեմն՝ ծառերի կեղևի և ժայռերի ճեղքերում:
Մարմնի երկար. 42 մմ է, պոչինը՝ 30 մմ, նախաբազկինը՝ 30 մմ, կենդանի զանգվածը՝ 4,5 գ:
Սնվում է մոծակներով, մլակներով, ցեցերով, ճանճերով:
Բազմանում է հունիս-հուլիսին: Ծնում է սովորաբար 2 ձագ, որոնք 4 շաբաթականում արդեն թռչում և սնվում են ինքնուրույն:
ԹԻԹԵՌՆԵՐ, թեվակաթեվավորներ (Lepidoptera), միջատների կարգ: Հայտնի է 140հզ., ՀՀ-ում՝ 3 հզ. տեսակ՝ տարածված ամենուրեք, հատկապես՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում:
Հասուն ձևերին բնորոշ են 2 զույգ թևերը՝ ծածկված էփուկներով (այստեղից՝ 2-րդ անվանումը): Բերանային ապարատը ծծող տիպի է (բացառությամբ ցեցերի), պարուրաձև ոլորված կնճիթի տեսք ունի և հարմարված է ծաղիկների նեկտարը ծծելուն (մետաքսագործների մոտ հետզարգացած է): Մարմինը կազմված է 3 մասից՝ գլուխ, կուրծք և վտրիկ: Գլուխը գնդաձև է, որի վրա տեղադրված են 1 զույգ խոշոր ֆասետային աչքեր: Բեղիկները տարբեր ձևերի և չափերի են: Կուրծքը կազմված է միմյանց ձուլված 3 հատվածներից, որոնց ամրանում են 3 զույգ ոտքեր և 2 զույգ թևեր: Ոտքերը բաղկացած են մի քանի հատվածներից, որոնք վերջանում են 1 կամ 2 զույգ ճանկերով: Փորիկը 10-հատվածանի է: Զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ՝ 4 փուլով՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ (հասուն ձև՝ իմագո): Թրթուրներն ունեն 2-5 զույգ փորային ոտքեր, կրծող տիպի բերանային ապա¬ րատ: Հարսնյակները հիմնականում փակ տիպի են, հաճախ՝ կոկոնի մեջ: Հասուն Թ. սնվում են Նեկտարով, բուս, հյութերով, թրթուրները՝ բույսերի մասերով: Թ-ի մեծ մասը գիշերային կամ մթնշաղային կյանք է վարում: Թ-ի 800 տեսակ լուրջ վնաս են հասցնում գյուղատնտ. բույսերին, մթերքներին և այլն: Օգտակար է թթենու մետաքսագործը (տես Շերամ), որը տալիս է բարձրորակ մետաքսաթել: Թ. գեղեցկացնում են բնությունը և գեդագիտ. հաճույք պատճառում մարդկանց, նաև բազմաթիվ բույսերի և գյուղատնտ. մշակաբույսերի փոշոտողներ են: ԹԽԱԿԱՊՈՒՅՏ ԱՂԱՎՆԻ (Columba livia), աղավնիների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: ՀՀ-ում հանդիպում է ամենուր:
Մարմնի երկար. 31-34 սմ է, թևերի բացվածքը՝ 63-70 սմ. Գունավորումը փոփոխական է. ընդհանուր փետրածածկը հիմնականում կապտամոխրագույն է, գոտկատեղը, մեջքի հետին մասը և թևատակը՝ սպիտակ, մեջքը՝ բաց մոխրագույն, թևին կան 2 երկար սև շերտեր: Սահասավառնում է վեր պարզած թևերով: Բնակվում է ժայռոտ լեռներում, գետահովիտներում, բնակավայրերում և այլն: Սնվում է սերմերով, անողնաշարավորներով, սննդի մնացորդներով:
Բնադրում է քարանձավներում, Թզուկ փոքրաչղջիկ Թշշան կարապ Համարվում է սիրող, և մարզ, որսորդության թռչուն:
ԹՇՇԱՆ ԿԱՐԱՊ (Cygnus olor), բադերի ընտանիքի թռչուն: Պատահաժայռերի քիվերին և խորշերի մեջ, եկեղեցիների գմբեթներին, բարձրահարկ և ծավալուն շենքերի տանիքներում և այլն Թ. ա. հարմարվել է մեծ քաղաքներում ապրելու պայմաններին: Մեծ ու փոքր Երամներով թառում են շինությունների, ճարտարապետ, կերտվածքների, զարդաքանդակների, արձանների վրա և արտաթորանքով աղտոտում, որի հետևանքով ժամանակի ընթացքում դրանք քայքայվում են: Բույնը գավաթաձև է, նոսր, կառուցում է ճյուղերից, թխակապույտ փետուրներից և այլն: աղավնի Ձվադրում է փետրվար-հունիսին: f Դնում է 39 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու: Տարե- ^ ֊՝ կան կարող է բազմանալ մի քանի կան չվահյուր է:
Մարմնի երկար. 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ: Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում: Պոչը երկար է, ծայրը՝ սուր: Հասունը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն ու սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև: Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է: Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է: Թ. կ. ջրի վրա և թռչելիս նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի: Թռչելիս թևերը ծափաձայներ կամ սվսվոցներ են արձակում: Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած: Բնակվում է զանազան ջրա- 26. ՀԲ