ԺՈՒԼԱՆ (Lanius collurio), շամփրուկների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, տարածված:
Մարմնի երկար. 17 սմ է, թևերի բացվածքը՝ 24-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20-48 գ: Կտուցը հաստ է, ծայրը՝ ներքև կեռված, թևերը՝ կարճ, պոչը՝ դարչնագույն կամ սև: Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնադիմակը՝ սև, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, մարմինը ներքևից՝ վարդագույն-սպիտակ: Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ծոծրակը՝ ավելի մոխրագույն, ակնադիմակը՝ ավելի մուգ դարչնագույն, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է՝ մոխրագույն թեփուկանման նախշով: Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է, ծոծրակը՝ մոխրավուն՝ վերևից ու ներքևից՝ թեփուկանման նախշերով ծածկված: Զոհին հետապնդում է բարձր դիրքից, նստում է ծառերի, թփուտների, էլեկտրասյուների վրա: Տեղից տեղ տեղափոխվում է կարճ թռիչքներով: Բնակվում է թփուտային խոտածածկ տարածքներում: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 3-րդ տասնօրյակին: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, մայիսից հունիս: Բները հայտնվում են (թերի և վերջնական ավարտված) մայիսի 2-րդ կեսից հունիսի կեսերը: Բույնը գավաթաձև, նոսր հյուսվածք է՝ բույսերից: Բնադրում է փշոտ թփուտներում, բնադրման բարձր խտության դեպքում՝ նաև ոչ փշոտ ծառերին (ուռենի, խնձորենի, նշենի): Բույնը պատրաստում է էգը, արուն հսկում է էգին և բույնը: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի վերջին օրերը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ: Դնում է 22 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակից վարդագույն՝ դարչնագույն և մոխրագույն-կապտամանուշակագույև պտերով 3-7 ձու: Թխսակալում է էգը՝ 16 օր (1 փուլը տևում է 8-17 ր) Այդ ընթացքում էգին կեր է բերում նաև արուն: Ձագերին կերակրում են էգը և արուն: Ձագերը բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը, ևս 2 շաբաթ ծնողների խնամքի տակ ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն: Օգոստոսին հայտնվում են մեծ քանակությամբ երիտասարդ թռչուններ: Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը: Թվաքանակի գերազանցությամբ օգտակար է վնասատու մորեխների և բզեզների ոչնչացման գործում:
ԻԲԻՍՆԵՐ (Threskiomithidae), արագիլանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ տարգալակտուց և քաջահավ:
Ուղիղ կամ աղեղնաձև կեռված երկար կտուցով, Երկար ոտքերով ու պարանոցով թռչուններ են: Մարմնի կեցվածքն ուղղահայաց է, կտուցի ծայրը՝ գդալանման լայնացած կամ բարակ:
ԻԺԵՐ (Viperidae), սողունների դասի թեփուկավորների կարգի օձերի ենթակարգի ընտանիք:
Ընդգրկում է 3 Ենթաընտանիքի շուրջ 36-38 ցեղի 259 տեսակ: ՀՀ-ում տարածված է իժերի (Viperinae) ենթաընտանիքի 4 տեսակ՝ Դարևսկու վահանագլուխ իժ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, Ռադդեի լեռնային իժ և գյուրզա, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 2-3 ցեղերի:
Ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկար.՝ 0,35- 3,5 մ): Բնորոշվում են համեմատաբար հաստ մարմնով ու հիմնականում կարճ պոչով: Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով կամ հարթ վահանիկներով (վահանագլուխ իժեր): Մաշկը ծածկված է կատարավոր կամ հարթ թեփուկներով: Աչքերը լավ են զարգացած, բիբը օվալաձև է և ուժեղ լույսի պայմաններում ունի ուղղահայաց ճեղքի տեսք: Բոլոր Ի. թունավոր են: Վերծնոտային ոսկրերը շատ կարճ են ու շարժուն, օժտված են երկար խողովակավոր թունամուղ ատամներով: Ատամներ կան նաև թևանման ոսկրերի և ստորին ծնոտի վրա: Զարգացած է Ի-ի միայն աջ թոքը, ձախը մնացորդային է: Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով: Կան ձվակենդանածին և ձվադիր տեսակներ: Հայտնի է նաև 1 կուսածին տեսակ: Բնակվում ԵՆ տարբեր կենասվայրերում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանների առափնյա տարածքները, անտառները, անապատներն ու լեռն, տարածքները: Հայտնի են կիսաջրային, փորող և ծառերի վրա մագլցող տեսակներ:
ԻԼԻԿԱՄՈԴԾՍՆԾՐ (Anguidae), սղոսկուկներ, սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք: Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 12 ցեղի 112 տեսակ: ՀՀ-ում տարածված են Anguinae ենթաընտանիքի 2 ցեղի 2 տեսակ՝ կոտրտվող իլիկամողես և դեղնափորիկ:
Ընտանիքն ընդգրկում է ինչպես անոտ՝ օձանման մարմնով, այնպես էլ լրիվ զարգացած հնգամատ վերջույթներով տեսակներ:
Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և պատված է խոշոր, համաչափ դասավորված վահանիկներով: Կոպերը բաժանված են ու շարժուն: Բիբը կլոր է: Ունեն արտաքին ականջային անցք: Մարմինը պատված է կղմինդրաձև դասավորված թեփուկներով, որոնցից յուրաքանչյուրի տակ գտնվում է ոսկրային թիթեղիկ: Որովայնային մակերեսի վահանիկները մեծությամբ և ձևով քիչ են տարբերվում մեջքայիններից: Շատ տեսակների պոչը ինքնահատվող է: Անոտ տեսակների մոտ պահպանվում են հետին վերջույթի մնացորդներ և միշտ ունեն առջևի և հետին վերջույթների գոտու ոսկրային մնացորդներ: Ընտանիքում կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ:
ԻՆՖՈՒԶՈՐԻԱՆԵՐ (Infusoria), նախակենդանիների կատարելագործված դաս: Ընդգրկում է 5 ենթադաս՝ 6 հզ. տեսակով:
Չափերը տատանվում են 12 մկմ-ից մինչև 3 մմ: Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից, և