անդեզիտ, անդեզիտաբազալտ և անդեզիտադացիտ), հիմքում՝ հրաբխածին-նստվածք. ապարներից: Մակերևույթը բլրաալիքավոր է՝ ծածկված քարացրոններով: Հվ-ում ունի աստիճանաձև մակերևույթ: Հս-ում միջօրեականի ուղղությամբ ձգվում են խոր հովիտներով առանձնացած լավային լեզվակներ: Կան հանք, աղբյուրների ելքեր: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: Ջ. ս-ում է Ջերմուկ ք. և համանուն առողջարանային համալիրը:
ՋԻԼՈ, Ջողա, Հայկ. լեռնաշխարհի հվ-արլում, Կորդվաց լեռևերի ամենաբարձր լեռնագագաթը (4168 մ): Հայկ. լեռնաշխարհի՝ բարձրությամբ երրորդ լեռնագագաթն է (Մեծ Մասիյից, Սիփանից հետո): Ծալքաբեկոային է՝ կազմված մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելնեոից: Լավ է արտահայտված վերնթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի: Գագաթին կան ոնագույն սառցապատման հետքեր:
ՍԱՄՍԱՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկ. լեռնաշխարհի հս-ում՝ Ջավախքի բարձոավանդակում: Կազմված է պալեոգենի և նեոգենի հրաբխ. ապարներից (գերազանցապես տրախիտային լավաևերից): Երկար, մոտ 40 կմ է, առավելագույն բարձր.՝ 3301 ւ/(Մեծ Աբուլ լ.): Բարձր գագաթներից է Սամսարը (3285 մ), այն արտաժայթուք կոն է՝ գատւսրը մասնատված սառցադաշտային կրկեսով, ստորոտին՝ մորեննե ոի կուտակումներ: Ս. լ-ին տիպիկ են ձնառատ ձմեռները, ձնաբքերը: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, գագաթին՝ ձնամերձ:
ՍԱՆԴՈՒԽ ՏԱՍԱՐ, լեռնագագաթ ֊ւարդենիսի լեռնաշղթայի արլ. մահում՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին: Բ՛արձր. 3454 մէ: Կազմված է պալեոգգնի, նեոգենի հրաբխ. գոյացումևեհց: Կոնաձև է՝ աստիճանաձև զառիթափ լանջերով: Կան հնագույն սառցապատման ռելիեֆի ձևեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ՍԱՍՆԱ ԼԵՌՆԵՐ, Սասունի լեռներ, Սասունք, Հայկ. Տավրոսի արևել. մասում: Տարածվում է Աչքաքար լեռնաշղթայից մինչև Բիթլիսի գետահովիտը: Երկար, մոտ 110 կմ է, լայն.՝ 30-50 կմ, առավելագույն բարձր.՝ 2967 մ (Մարութա լեռ): Ջրբաժան են Արածանիի և Տիգրիսի միջև: Ծալքաբեկորավոր են՝ կազմված պալեոզոյի և մեզոզոյի կրաքարերից ու թերթաքարերից՝ ներարկված ներժայթուքներով: Կան բազմամետաղային, պղնձի, երկաթի հանքավայրեր, նավթի երևակումներ: Հս-ում առանձնանում են Կողբասար, Սիմսար և Խաչառաջ (հյաչասար) լեռնաճյուղերը. դրանց հս. զառիթափ լանջերն իջնում են Մշո դաշտ ու Արածանիի հովիտ: Առանցքային լեռնաշարից առանձնանում են Օովասար և Ս. Աստվածածին լեռնաճյուղերը, որոնց միջև տարածվում են Շատախի և Խութի գոգհովիտները: Հվ-ում ու հվ-արմ- ում ճյուղավորվում են Սալնոսար, Սանասար, Շատախի, Անդոկի ու Կասուսարի լեռնաճյուղերը: Հաղորդակցության համար կարևոր են Բիթլիսի, Կոփա ու Խաչի լեռնանցքները:
Ս. լ-ի ջրագր. ցանցը խիտ է: Հվ. լանջերը կտրտված են Տիգրիսի Սասուն, Սալնոջուր, Կողբաջուր, Ասպական և այլ վտակներով: Կլիման բարեխառն լեռնային է, տարեկան տեղումները՝ 500-1200 մմ : Ըստ բարձրության հերթափոխվում են մերձարևադարձայինից լեռնամարգագետնային լանդշաֆտները: Անտառային հիմն, ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, թխկին, կաղամախին, որոնց տերևների վրա գարնան կեսից «իջնում էր մանանա»: Մեղրանման այդ զանգվածը տեղի բնակիչները հավաքում, եփում և օգտագործում էին մեղրի, շաքարի փոխարեն:
Ս. լ-ի Անդոկի, Տալվորիկի, Ծովասարի, Մարութա (Մարաթուկ) և այլ սարերում տեղի են ունեցել սասունցիների ինքնապաշտպան, կռիվները: Մասունք հայտնի է որպես ազատության խորհրդանիշ, այստեղ է ծնունդ առել «Սասունցի Դավիթ» էպոսը:
Սսանա հայ բնակչության սրբավայրերն էին Մարութա, Ս. Պետրոսի վանքերը, Ս. Աստվածածին եկեղեցին (Մարութա լեռան գագաթին):
ՍԱՏԱՆԻ ԽԱՉ ԼԵՌՆԱՆՑՔ (պատմ.՝ Դուռն Փառիսոսի), Սևանի լեռնաշղթայում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Սևանի ավազանը կապում է «Սատանի կամուրջը» Շամքոր գետի հովտին: Հիշատակվում է նաև վրաց. աղբյուրներում՝ Կարի Փառիսոսիս ձևով: «ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ», բնական կամուրջ Որոտանի վրա՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գից արլ.: Երկար, մոտ 30 մ է, լայն.՝ 50-60 մ: Գոյացել է շրջակայքի հանք, աղբյուրների կրաքարային նստվածքներից՝ տրավերտիններից: Շրջակայքում և կամրջի