Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ կան նաև շթաքարեր ու պտկաքարեր: «Ս. կ.»-ով անցնում է Գորիս-Տաթև ավտոճանապարհը:

ՍԱՐԴԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, տես Անահտական լեռնանցք։

ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ, Սևանա լճի հս-արմ-ում: Առաջացել է 1952-ին. լճի մակարդակի իջեցման հետևանքով կղզին վերածվել է թերակղզու: Առավելագույն բարձր. 1976 մ է: Կազմված է հրաբխ. ապարներից (առավելապես տուֆեր) և ավազաքարերից: Բարձրադիր մասում լանջերն ուղղորդ են, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, ցածրադիր մասում՝ անտառային (մարդատունկ): Հունվարի միջին ջերմաստիճանը -12°C է, հուլիսինը՝ 16,4°C, տարեկան տեղումները՝ 425 մմ: Կա ջրաօդերևութաբան. դիտակայան, գործում են հանգստյան տներ: Կղզին բնակեցված է եղել դեռևս վաղ ժամանակներից և ունեցել է պարսպապատ բերդ: Հեթանոս․ մեհյանի տեղում IV դ. կառուցվել է քրիստ. եկեղեցի: Առաքելոց և Ս. Աստվածամայր եկեղեցիներին կից գործել են ձեռագրատուն և դպրոց: Պահպանվել են Սևանի վանքը (IX դ.) և խաչքարեր (XIII-XVI դդ.), 1990-ից գործում է Վազգենյան հոգևոր դպրանոցը: Ս. թ. ներառված է Սևան ազգ. պարկի տարածքի մեջ (տես Ազգային պարկ հոդվածում):

ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Փամբակի ու Արեգունու լեռնաշղթաների միջև՝ 2114 մ բարձր․ վրա՝ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին: Սևանի գոգավորությունը կապում է Աղստևի հովտին: Ս. լ-ով և նրա տակ կառուցված ավտոխճուղային թունելով անցնում է Երևան-Դիլիջան-Թբիլիսի ավտոմայրուղին: Հայտնի է նաև Դիլիջանի, Սեմյոնովկայի լեռնանցք անվանումներով:

ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ձգվում է Սևանա լճի հվ-արլ. ափի երկայնքով՝ արմ-ից հվ-արլ., եզրավորում Սևանի գոգավորության հվ-արլ. մասը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Երկար. 50 կմ է, միջին բարձր.՝ 2600-2800 մ, առավելագույնը՝ 3367 մ (Հինալ): Կազմված է կավճի հրաբխածին ու կարբոնատային ապարներից: Անհամաչափ լանջերով ծալքաբեկորավոր լեռնաշղթա է. հս-արլ. լանջերը երկար ու մեղմաթեք են, հվ-արմ-ը՝ կարճ, զառիթափ՝ կտրտված սելավաբեր խոր գետահովիտներով: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: Կան կաղնու, գիհու անտառներ:

ՍԵՎՈՐԴՅԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Գուգարաց լեռնաշղթայի արմ. ճյուղավորությունը՝ ՀՀ Լոռու մարզում: Սկսվում է Գուգարաց լեռնաշղթայի կենտր․ մասից, տարածվում հս-արմ. և զառիթափ իջնում Դեբեդի հովիտ: Երկար. 15 կմ է, բարձր.՝ 2244 մ (Չաթին): Ծալքաբեկորավոր է՝ կազմված մեզոզոյի հրաբխանստվածք. ապարներից: Դեբեդի և նրա Մարց վտակի ջրբաժանն է: Լանջերն անտառածածկ են՝ կտրտված խոր հովիտներով, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային լանդշաֆտ է:

ՍԻՆԱԿԻ ԼԵՌՆԵՐ, Հայկ. Պարի միջին մասում՝ Աղտոձոր լեռնանցքից մինչև Գայլատու լիճը: Ս.լ. բարձրադիր (2100-2400 մ), համեմատաբար հարթ մակերևույթով ջրբաժանային սարավանդ է Արաքսի և Եփրատի ավազանների միջև, որի վրա բարձրանում են ձորակներով ու հեղեղատներով մասնատված մի շարք գմբեթաձև հանգած հրաբուխներ՝ Պեռլի (3246 մ), Զիարեթ (2897 մ), Սինակ (2774 մ) և այլն: Կազմված են պալեոգենի, նեոգենի հրաբխ. ապարներից: Ս.լ-ի արլ. լանջերը լերկ են, անջուր, արմ-ը՝ հարուստ աղբյուրներով ու լճակներով: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է:

ՍԻՍԻԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ (հնում՝ Մայրադուրք), Զանգեզուրի լեռնաշղթայի հս. մասում՝ 2345 մ բարձր. վրա՝ ՀՀ Սյունիքի մարզում: Ս.լ. միմյանց է կապում Որոտանի և Նախիջևանի գետահովիտները:

ՍԻՍԿԱՏԱՐ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի կենտր․ կատարային մասում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3093 մ է: Կազմված է հրաբխանստվածք. ապարներից: Սրածայր է, ուղղորդ ու ժայռոտ լանջերին կան հնագույն սառցապատման հետքեր՝ կառեր:

ՍԻՓԱՆ, Երկրորդ Մասիք, Նեխ Մասիք, Ծիպան, հանգած բազմածին հրաբխ. զանգված Հայկ. հրաբխ. բարձրավանդակում՝ Վանա լճի հս. ափին: Բարձր. 4434 մ է (Մեծ Մասիսից հետո երկրորդը Հայկ. լեռնաշխարհում), կլորավուն հիմքի շրջագիծը՝ ավելի քան 55 կմ: Լանջերը զառիթափ ու ժայռոտ են՝ կտրտված ճառագայթաձև հեղեղատայիև ձորակներով: Գագաթնային մասը հրաբխ. խոշոր խառնարան է (խոր.՝ մոտ 50 մ): Ս-ի հիմքը բարձրացված է խորքային բեկվածքով ու դրան հարող երիտասարդ խզվածքներով,