և կրծքի կողքերին կան մուգ խայտեր: Արուի գոտկատեղն ավելի լայն վառ վարդագույն շերտով է, հետբնադրման շրջանում՝ ավելի դարչնագույն ու խիտ խայտերով: Երիտասարդն ավելի մուգ է, քան հետբնադրման շրջանի անհատը, խայտավոր է, գոտկատեղը՝ դարչնագույն: Փոքր երամներով կերակրվում է քարքարոտ լեռնալանջերին: Բնադրման շրջանում արուները մեծ «երգչախմբեր» են կազմում մայրամուտին: Լոգանք ընդունելու համար հաճախ այցելում է ջրատարածքներ: Ամռանը բնակվում է լեռնատափաստաններում, ձմռանը՝ պտղատու այգիներում և ցանքադաշտերում: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով:
Վաղ գարնանային զույգերը ձևավորվում են և խմբակային երգերը (մի քանի տասնյակ անհատների մասնակցությամբ) լսվում են մարտի սկզբից, որին հաջորդում են էգի և արուի հարսաևեկան խաղերը: Բույնը փոքր է, գավաթաձև՝ խոտաբույսերից, փետուրներից, բրդից: Բնադրում է քարերի տակ կամ ցածր ծառերի ճյուղավորումներում: Դևում է 18 մմ տրամագծով, կապտավուն-կանաչ՝ սև դարչնագույն պտերով 4-5 ձու. լրիվ քանակով բներում հայտնվում ԵՆ հունիսի 1-ին տասնօրյակում, որին զուգընթաց գրանցվում են նաև բնից հեռանալու ընդունակ ձագեր: Թխսա- կալում է էգը՝ 13-14 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 14-17-րդ օրը, 2 շաբաթ անց տիրապետում կայուն թռիչքին և կազմում ընտանեկան խմբեր ու երամներ (100-300 թռչուն): Աչքի է ընկնում թվաքանակի կայունությամբ և վարքի դրսևորման հետաքրքիր հատկանիշներով: Մեծ թվաքանակի շնորհիվ կարևոր նշանակություն ունի մոլախոտերի սերմերի ոչնչացման գործում: Հարմարվել է անազատ պայմաններին:
ԼՃԱԳՈՐՏ (Rana ridibunda), գորտերի ընտանիքի անպոչ երկկենցաղ: Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Rana կամ Pelophylax ցեղերին կամ ենթացեղերին:
ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Հանդիպում է կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում, չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռն, տարածքները:
Մարմնի երկար. 1,1-17 սմ է: Գլխի դիմային հատվածը բավականին սուր է: Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր, մշտապես խոնավ: Ունի լավ զարգացած թմբկաթաղանթ: Հետևի վերջույթների լողաթաղանթները լավ են զարգացած: Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր: Մեջքային մակերեսը մոխրագույնից-դեղնականաչավուն կամ կանաչ է, սովորաբար՝ ավելի մուգ (տարբեր երանգների, չափերի ու դասավորության) խալերով: Մեջքի Երկարությամբ հաճախ անցնում է բաց գույնի զոլ: Քունքային մուգ գիծը բացակայում է: Մարմնի ստորին մակերեսը սպիտակավուն կամ դեղնավուն է, հաճախ՝ բազմաթիվ մուգ բծերով: Արուները տարբերվում են բերանի անկյուններին տեղադրված սպիտակավուն ձայնապարկերի առկայությամբ, որոնց միջոցով արձակում են բարձր կռկռոց: Շերեփուկը խոշոր է, մարմինը վերևից՝ տանձանման, գորշամոխրագույն: Մեջքային լողաթաղանթը լավ է զարգացած, կոր է՝ առանց նախշի: Սնվում է մանր որդերով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն Նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով, բարձրակարգ բույսերով, նաև ջրային կենդանիներով ու նրանց դիակներով: Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակին՝ տիղմի մեջ թաղվելով: Զուգավորումն ու ձվադրումը տեղի են ունենում գարնանից ամառ՝ կախված միջավայրի ջերմաստիճանից: Էգը դնում է 3,9-11,5 հզ. գորտնկիթ՝ գնդաձև կույտերի տեսքով, լավ լուս ավորված վայրերում՝ 40-150 սմ խորության վրա: Շերեփուկը ծնվում է 3-18 օր հետո: Կերպարանափոխությունը տեղի է ունենում 50-95 օրականում: Շերեփուկները կարող են ձմեռել: Սեռահասուն է դառնում կյանքի 4 տարում: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով, միսը՝ որպես սնունդ:
ԼՈՂԱԿՏՑԱՐՆԵՐ (Phalarodidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կլորաքիթ լողակտցարը՝. ՀՀ-ում հանդիպում են չուի ընթացքում՝ փոքր խմբերով կամ առանձին անհատներով: Սնվում են ջրային միջատներով: Կենդանի զանգվածը 26-47 գ է: Կտուցը համեմատաբար փոքր է, սև, ասեղանման, փետրածածկը՝ գունագեղ:
ԼՈՐ (Coturnix coturnix), փասիանների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 16-18 սմէ, թևերի բացվածՔԸ՝ 32-35 սմ, կենդանի զանգվածը՝ 73-134 գ: ՀՀ-ում տարածված հավազգիներից ամենափոքրն է: Հասունի ընդհանուր գունավորումը բաց դեղին-դարչնագույն է, մարմինը վերևից՝ մուգ դարչնագույն խիտ խայտերով ու զոլերով: Կրծքի բաց Նարնջագույնը դեպի փորն աստիճանաբար վերածվում է սպիտակի: Մարմնի կողքերը սև են՝ դարչնագույն և աղոտ սպիտակ խայտերով: Արուի գլուխը ակնառու շերտերով է, կոկորդը՝ սևավուն: Էգի գլուխն ավելի թույլ նախշերով է, կոկորդը՝ բաց գույնի, կրծքին կան կարճ սևավուն խայտեր: Երիտասարդը նման է հ