սկզբից մինչև հունիս: Դևում է 20 մմ տրամագծով, կապույտ 3-5 ձու: Թխսակալում է հավանաբար էգը: Նորելուկ ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից: Թռիչքին հմուտ տիրապետում են հուլիսի 2-րդ տասնօրյակից սեպտեմբերի սկիզբը: Բնադրում է ոչխարների հոտերի ամառային զանգվածային արածեցման տարածքներում, որը վտանգավոր է՝ թվաքանակի նվազման առումով: Կարիք ունի պահպանության միջոցների խստացման և ՀՀ Կարմիր գրքում գրանցման:
ԽԱՅՏԱԲՂԵՏ ՓԱՅՏՓՈՐ (Dendrocopos major), փայտփորների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 22-23 սմէ, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 78-100 գ: Մարմինը վերևից սև է, ուսափետուրները՝ խոշոր սպիտակ բծերով: Մարմինը ներքևից միատարր բաց դարչնագույն-դեղին է, ներքնապոչը՝ կարմիր: Գլխի ճյուղավոր սև շերտը հասնում է մինչև ծոծրակը և կտուցը, գագաթը սև է: Արուի ծոծրակը կարմիր է: Թռիչքը խիստ ալիքաձև է: Ծառի բնին կտուցով թմբկահարումներն ընդմիջվում են բնորոշ երգով: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում: Սնվում է անողնաշարավորներով (ամռանը) և սերմերով (ձմռանը): Բնադրագույգեր կազմելու ամենավաղ նշանները նկատվում են փետրվարի 2-րդ կեսից: Գարնանը բավական հեռավորությունից լսելի է ուժգին երգը: Փչակը (խոր.՝ 28-35 սմ) փորում են էգը և արուն: Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին կեսը: Դնում է 27 մմ տրամագծով, սպիտակ 4-7 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր: Շատակեր ձագերին արուն և էգը կերակրում են օրը 300 անգամ: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 20-22-րդ օրը՝ լավ թռչելու ունակությամբ օժտված, ևս 25-30 օր անցկացնելով ծնողների հետ՝ անջատվում են նրանցից: հյ.փ. կտուցի մի քանի հարվածներով ախտորոշում է ծառի վարակվածությունը, ապա հեռացնում ծառի կեղևը և երկար ու լպրծուն լեզվի օգնությամբ դուրս բերում վնասատուներին և նրանց թրթուրներին: Ձմռանը սնվելու համար ասեղնատերև ծառերի կոներից հանած մեծ քանակությամբ սերմ է պահեստավորում: Բացարձակ օգտակար տեսակ է. ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատուներ:
ԽԱՅՏԱԲՂԵՏ ՔԱՐԱԿԵՌՆԵԽ (Monticola saxatilis), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, քիչ տարածված: Մարմնի Երկար. 18,5 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ, կենդանի զանգվածը՝ 44-56 զ: ՓԵտրածածկը վառ գունազարդ է, պոչը՝ կարճ, դարչնագույն-նարնջագույն: Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը, մարմինը վերևից բաց մոխրագույն-կապույտ են, մեջքին կա սպիտակ հատված, թևերը սևավուն-դարչնագույն են, մարմինը (ներքևից) և գոտկատեղը՝ նարնջագույն: Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է՝ բաց գույնի պտերով ու մուգ զոլերով, ներքևից՝ բաց նարնջագույն՝ բազմաթիվ մուգ զոլերով: Հետբնադր- ման շրջանում պահպանվում է բնադրման շրջանի գունավորումը, սակայն արուի ամբողջ փետրածածկի նախշերը մասնատված են մուգ ու բաց զոլերով: Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն ավելի խամրած է, ավելի պտավոր ու զոլավոր: Զգույշ թռչուն է, հաճախ՝ դժվարամատչելի: Բնակվում է քարքարոտ լեռներում, թփուտային գետաձորերում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին կեսից մինչև մայիսի սկիզբը: Վերադարձի առաջին իսկ օրերից լսելի է արուի՝ սրնգային Ելևէջներով բարձր Երգը, որի ընթացքում պոչն ու թևերը հովհարանման բացած, մեղմ սահասավառնումով վայրէջք է կատարում էգի կողքին: Հարսանեկան թռիչքները տեղի են ունենում բնադրատարածքի սահմաններում: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 165x 106 մմ)՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է ժայռախորշերում կամ ժայռաքիվերին, առանձին դեպքերում՝ շինություններում: Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի 1-ին կեսից հունիսի ընթացքում, առաջին ձագերը՝ հուլիսի սկզբից մինչև Խայտաբղետ քարա- կեռեեխ. էգը և արուն Խայտաբղետ փայտփոր հոկտեմբերի 1-ին կեսը, ինքնուրույն կերակրվող ձագերը՝ հուլիսի սկզբից մինչև հոկտեմբերի 1-ին կեսը: Փետրավորման անզուգական գուներանգների և հատուկ կեցվածքի շնորհիվ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԽԱՅՏԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ (Tephntidae կամ Trypetidae), կարճաբեղիկ երկժանի միջատների ընտանիք: ՀՀ-ում հանդիպում է մոտ 46 տեսակ: Առավել տարածված են Արարատյան դաշտում, Սյունիքի, Կոտայքի մարզերում: Մանր կամ միջին մեծության ճանճեր են: Գլուխը կլորավուն է՝ լայն ճակատով: Թևերը խայտաբղետ են՝ մուգ շերտերով կամ ցանցավոր գծերով: Թրթուրները հիմնականում բուս ակեր են, զարգանում են բարդածաղկավորների ծաղկազամբյուղներում և այլ բույսերում: Որոշ տճանճը (Phagoletis cerasi) հիմնականում վնասում է կեռասենու և բալենու պտուղները, որոնք հասունանալիս գորշանում են, կնճռոտվում և փոքրանում: Սեխի ճանճը (Myopardalis pardalina) վնասում է սեխին և ձմերուկին, պտուղները չեն մեծանում, փտում են կամ կարծրանում: Հանդիպում ԵՆ նաև ծորենու, չիչխանի, մասրենու ճանճերը:
ԽԱՅՏԱՔԻՍ (Vormela pergusna), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում: Բնակվում է տար-