Երիտասարդն ավելի մուգ է՝ ավելի ցայտուն խայտերով ու զոլերով: Պոչի կտրվածքը խորը չէ, վերևից ավելի բաց գույնի է: Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան: Սահասավառնում է ուղիղ պարգած թևերով: Բնակվում է լեռնատափաստաններում, գետահովիտներում: Սնվում է միջատներով, այլ մանր կենդանիներով, լեշերով, մկնակերպ կրծողներով: Որպես չվահյուր՝ ՀՀ-ում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարzում (Մարալիկ գ-ի ծայրամասում): Աշնանային չուն՝ հոկտեմբերի 1-ին կեսին:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՐՄՐԱԳԼՈՒԽ ԱՐՔԱՅԻԿ (Regulus ignicapillis), արքայիկների ընտանիքի թռչուն: Հնարավոր չվող է կամ ձմեռող:
Շատ փոքր թռչուն է՝ մետաքսանուրբ, խայտաբղետ փետրավորմամբ: Գագաթի կողքային մասերը, ակնաշերտը մուգ են, հոնքը՝ սպիտակ: Արուի գագաթի կենտրոնը նարնջագույն է, էգինը՝ դեղին: Չափազանց աշխույժ է, կերը փնտրում է ծառերի բարձր սաղարթում: Բնակվում է անտառներում, չուի ընթացքում՝ թփուտներում: Սնվում է անողնաշարավորներով: 1995-2005-ի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրելու դրա գոյությունը ՀՀ-ում: Կենսակերպին վերաբերող մանրամասները դեռևս ուսումնասիրված չեն:
ԿԱՐՄՐԱԳԼՈՒԽ ՍՈՒԶԱԲԱԴ (Aythya ferina), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 42-49 սմ է, թևերի բացվածքը՝ 72-82 սմ, կենդանի զանգվածը՝ 700-1300 գ Կտուցի միջին մասը բաց մոխրագույն շերտով է: Արուի վիզը, գլուխը դարչնավուն֊կարմիր են, մեջքը՝ բաց մոխրագույն, կուրծքը և ներքնապոչը՝ սև: Էգը մոխրագույն-դարչնագույն է, կտուցի հիմքի բիծը և լայն ակնօղակը՝ բաց գույնի: Հմուտ սուզորդ է, մինչև 30 վ կարող է կեր փնտրել ջրի խոր շերտերում: Աշնանը և գարնանը հաճախ հանդիպում է մեծ երամներով (15-ից մինչև 2-3 հզ. թռչուն): Բնակվում է լճերում, գետերում, մեծ ճահճուտներում: Սնվում է ջրային բույսերով, միջատներով, խխունջներով, մանր ձկներով, երկկենցաղներով:
Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից ապրիլին, մի քանի արուներ պտույտ են գալիս ջրի մեջ ամբողջությամբ սուզված էգի շուրջը: Բույնը պատրաստում է էգը՝ հին եղեգի կույտի վրա, կարող են լինել նաև ջրի մակերեսին կիսալողացող բներ: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը: Դնում է 62 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 8-10 ձու: Թխսակալում է էգը՝ 24-26 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, 2-3-րդ օրը կարող են հաջողությամբ սուզվել, նաև ջրի մակերեսին բույսերի վրայից միջատներ կտցել: Մարզ, և սիրող, թռչուն է: Լայն ճանաչում ունի ոչ միայն որսորդների շրջանում:
ԿԱՐՄՐԱԹԵՎ ՄԱԳԼՑՈՂ (Tfchodroma muraria), սիտեղների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-32 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ: Մարմնի փետրածածկը մուգ է: Կտուցը երկար է, ներքև կեռված, թևերը՝ լայն, կլորավուն՝ խոշոր կարմիր հատվածներով: Թռչելիս արտաքին թևի փետուրներին նկատելի են սպիտակ պտեր: Բնադրման շրջանում արուի կզակը, կոկորդն ու կուրծքը սև են, էգի կզակն ու կոկորդը՝ աղոտ սպիտակ: Սպիտակավուն կրծքի կենտրոնում երբեմն լինում է մուգ բիծ: Հետբնադրման շրջանում արուն ու էգը նման են բնադրման շրջանի էգին:
Բնակվում է ժայռոտ լեռներում, ձմռանը տարածվում ցածրադիր գետաձորերում: Սնվում է մանր անողնաշարավորներով: Կեր փնտրելիս ժայռն ի վեր և երկայնքով շարժվում է ցատկելով: Թռիչքը դանդաղ է՝ թևերի խորը անհավասար թափահարումներով: Հաճախ թափահարում է կիսաբաց թևերը:
Գարնանային զույգերը կազմավորվում են մարտին և ապրիլի սկզբին: Կարմրագլուխ արքայիկ, արուն Կարմրաթև, մագլցող, արուն Կարմրաթև ոսպնուկ Կարմրագլուխ սուզաբադ, էգը և արուն գերը տիրապետում են թռիչքին:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՐՄՐԱԹԵՎ ՈՍՊՆՈՒԿ (Rhodopechys sanguinea), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 30-33,5 սմ, կենդանի զանգվածը՝ 39-41 գ: Կտուցը հաստ է, բաց գույնի, փորը՝ սպիտակ, կողքերը՝ դարչնագույն՝ մուգ բծերով: Արուի գլուխը սևավուն է, գոտկատեղը, վերնապոչը՝ վարդագույն: Էգը ավելի խամրած է, գագաթը՝ խայտավոր, գոտկատեղը՝ առանց վարդագույնի: Երիտասարդը նման է էգին: Արուն երգում է օդում, քարին նստած: Բնակվում է քարքարոտ կիսաանապատներից մինչև ենթալպյան գոտի: Բազմացման առաջին խաղերը՝ մարտի վերջից: Զանգվածային զուգավորումը՝ մայիս-հունիսիև:
Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է թփուտներում, ժայռաճեղքերում: Դևում է 22 մմ տրամագծով, երկնագույն, պտավոր Բույնը գավաթաձև է, կառուցում են 4-5 ձու։
Չնայած նստակյացությանը՝ աշնանը և ձմռանը մեծ տեղաշարժեր է ժայռաճեղքերում: Դնում է 21 մմ տրակատարում բարձրադիր գոտուց մինչև Արարատյան դաշտ: Ձյունառատ գերով 4-5 ձու: Թխսակալում է էգը՝մոտ օրերին հայտնվում է բնակավայրերում (նաև Երևանում):