(ժանտախտ,տուլարեմիա և այլն) տարածողներ Են: Կ-ի դեմ պայքարում են քիմ., մեխ. և կենսբ. եղանակ¬ներով:
ԿՐԿՆԱԿՏՑԱՐ (Gallinago media), մորակտցարների ընտանիքի թռչուն: Չվող-ձմեռող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 47-50 սմ, կենդանի զանգվածը՝ 135-210 գ: Մարմինը գեր է, կտուցը՝ երկար: Պոչի եզրային փետուրները սպիտակ մեծ հատվածով են: Մարմինը վերևից դարչնավուն է, փետուրները՝ սևավուն շերտերով և բաց գույնի երիզված: Թևավերևի ծածկողների ծայրերը ջինջ սպիտակ են: Մարմինը ներքևից աղոտ սպիտակ է, մարմնի ու փորի կողքերը՝ խոշոր, մուգ դարչնագույն զոլերով: Հետբնադրման շրջանում փետրավորումը թվացյալ ավելի մութ ու խամրած է: Վտանգի պահին թռիչքը բեկբեկուն չէ, ուղիղ գծով թռչում է կարճ տարածություններ՝ թևերի խորը, դանդաղ թափահարումներով, վայրէջք է կատարում՝ անսպասելիորեն թաքստոցի մեջ ընկնելով: Գետևի վրա չափազանց աննկատ է: Բնակվում է գետերի, լճերի, ջրամբարների խոնավ ափերին, խոտածածկ թաց մարգագետիններում: Սնվում է ջրային և ցամաքային անողնաշարավորներով:
Գարնանային չուն դեպի հս.՝ ապրիլի 2-րդ կեսից մինչև հունիս: ՀՀ-ում միակ թռչունն է, որի որսը սահմանված է գարնանը: Սակայն դա շատ սխալ է, որովհետև գարնանը թռչունի սեռ. օրգանները գերհասունացած են, և նա շարժվում է դեպի հարազատ բնադրավայրեր՝ բազմանալու համար: Աշխարհի բազմաթիվ երկրներում սխալը շտկվել է, և գարնանային որսն արգելվում է:
ԿՈՒԼԻ ՓՈՔՐԱՉՂՋԻԿ (Pipistrellus kuhlii), միջերկրածովային փոքրաչղջիկ, չղջիկների ենթաընտանիքի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է շինությունների (հաճախ՝ նաև բնակեցված) լուսամուտների, դռների, պատերի ճեղքերում, տանիքներում, հազվադեպ՝ ծառերի կեղևի տակ: Ձմեռում է մեծաքանակ խմբերով՝ գաղութներով:
Մարմնի երկար. 41-48 մմ է, պոչինը՝ 35-40 մմ, նախաբագկինը՝ 33- 37 մմ: Ականջները փոքր են (երկար.' 12-13 մմ)՝ գորշ կամ սև: Մազածած¬ կը դեղնահւսրդագույն է, արմատային մասը՝ գորշասև: Սնվում է մանր գի¬ շերաթիթեռներով, մոծակներով և մլակներով:
Հունիսի վերջին ծնում է 2 ձագ:
ԿՈՒՅՐ ՕՁԵՐ (Typhlopidae), կույր օձիկներ, սողունների դասի թեփուկավորների կարգի օձերի ենթակարգի ընտանիք: Խմբավորում է փորող ապրելակերպ վարող մանր խոնավասեր օձերի շուրջ 6 ցեղի 233 տեսակ, ՀՀ-ում տարածված է 1 տեսակ՝ որդանման կույր օձը :
Բնորոշվում են մանր չափերով (հիմնականում՝ 30 սմ, որոշ տեսակներ՝ մինչև 100 սմ): Կ. օ-ի մարմինը գլանաձև է՝ գրեթե չտարանջատվող գլխով ու շատ կարճ պոչով: Աչքերի մնացորդները պահպանվել են գլխի համեմատաբար խոշոր վահանիկների տակ: Գանգի կմախքն ունի մի շարք առանձնահատկություններ: Պահպանված են կոնքային գոտու մնացորդային ոսկրերը: Մաշկը պինդ է կպած մկաններին: Մեջքային և որովայնային թեփուկները, ի տարբերություն այլ օձերի, միանման են, ձևավորում են գրեթե միատարր հարթ ու փայլուն ծածկույթ: Սնվում են հիմնականում մրջյունների և տերմիտների ձվերով, թրթուրներով, հարսնյակներով, երբեմն՝ նաև հասուն ձևերով: Ձվադրող են: Բնակվում են տարբեր փխրուն հողերում:
ԿՈՒՐԱՄԿՆԵՐ (Spalacidae), կրծողների կարգի ընտանիք: Ընդգրկում է 2 ցեղի 8 տեսակ: ՀՀ-ում հանդիպում է փոքր կուրամկների Nannospalax ցեղի 1 տեսակ՝ Ներինգի կուրամուկը:
Միջին և խոշոր չափերի կրծողներ են՝ հարմարված խիստ ստորգետնյա, փորող կենսակերպին:
Մարմինը գլանաձև է, ոտքերը՝ կարճ, պոչը՝ սովորաբար ապաճած: Գլուխը տափակացած է, սեպաձև: Աչքերը ծածկված են մաշկով: Ականջներն ունեն աննշան կաշվե գլանի տեսք: Կտրիչները բերանի խոռոչից մեկուսացած են շուրթերի ուռուցքներով, որն ապահովում է հող փորելու հնարավորությունը: Թաթերը հնգամատ են՝ լավ զարգացած ճանկերով: Մորթին խիտ է, թույլ տարբերակված:
ԿՈՒՐԱՄԿՆԻԿՆԵՐ (Ellobius), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանիների ցեղ: Հարմարված են ստորգետնյա կյանքին: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ անդր-կովկասյան կուրամկնիկը:
Մարմինը գլանաձև է՝ առանց արտահայտված պարանոցի: Ոտքերը կարճ են, գլխի վերին մասը՝ տափակ: Աչքերը մանր են՝ մաշկով ծածկված: Կտրիչները մեկուսացած են բերանի խոռոչից (շրթունքների գերաճած մասով), որի շնորհիվ փորելիս հողը չի թափանցում բերանի խոռոչ:
ՀԱՄՍՏԵՐԱՆՄԱՆՆԵՐ (Cricetidae). կրծողների կարգի ընտանիք: Հայտնի է ժամանակակից 6 խոշոր ենթաընտանիքների 127 ցեղի 625 տեսակ, ՀՀ-ում՝ 2 ենթաընտանիքի (համստերներ և դաշտամկներ) 7 ցեղի 13 տեսակ:
Մարմնի երկար. 5-35 սմ է: Հիմնականում բուսակեր Են: Զանգվածային բազմացման ժամանակ կարող են մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանը:
ՀԱՄՍՏԵՐՆԵՐ (Cricetinae), կրծող¬ների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք: ՀՀ-ում տարածված են փոքրասիական համստերը և մոխրագույն համստերիկը։
Փոքր և միջին չափի, վերգետնյա, ստորգետնյա և կիսաջրային կենսա¬ կերպ ունեցող փորող կենդանիներ են:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՇԵՐԱՉՂՋԻԿ (Myo- tis hajastanicus), Սևանի գիշերաչղջիկ չղշիկների ենթակարգի