Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վարդենիսի լեռնաշղթան զառիթափ են, տեղ-տեղ՝ քարակարկառներ, կան ոչ մեծ պարազիտային կոներ: Ս-ից սկիզբ են առնում Շարիանի (Արածանիի վտակ) ձախափնյա վտակները: Լանդշաֆտը լեռնատափատանային է, գագաթնային մասում՝ ալպյան մարգագետիններ:

ՍՈՒՐՄԱԼՈՒԻ ԴԱՇՏ, Հայկ. լեռնաշխարհում՝ Միջինարաքսյան գոգավորության աջափնյա ցածրադիր (բարձր.՝ 900-1100 մ) մասը: Հս. սահմանն Արաքս գետն է, հվ-ը՝ Հայկ. Պար լեռնաշղթան և Մեծ ու Փոքր Մասիսների հս. լանջերը: Տարածքը մոտ 2800 կմ2 է: Ս. դ. Արարատյան դաշտի շարունակությունն է: Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4-ից -6°C, հուլիսինը' 24-26°C, տարեկան տեղումները՝ 200-350 մմ : Հաստատուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի: Բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտը:

ՎԱՅՌՅՍԱՐ, Ձագար, հանգած հրաբուխ ՀՀ Վայոց ձորի մարգում՝ Կարմրաշեն գ-ից հվ-արմ.: Բարձր. 2581 մ է: Առաջացել է անթրոպոգենում, ունի հատած կոնի ձև, մոտ 125 մ խոր. ձագարաձև խառնարան: Կազմված է խարամներից:

ՎԱՅՃԻ ԼԵՌՆԱՇՂԹ՛Ա, Վայոց ձորի լեռնաշղթա, Ձանգեզոտի լեռնաշղթայի արմ. ճյուղավորությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է, աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Միջինարաքսյան գոգավորությանը: Կազմված է պալեոզոյի, կավճի, էոցենի կրաքարերից, ավազաքարերից, մերգելներից, արլ. մասում՝ նեոգենի հրաբխ. գոյացումներից (անդեզիտներ, դացիտ-լիպարիտներ): Երկար. 64 կմէ, առավելագույն բարձր.՝ 3120 մ (Գոգի): Ջրբաժան է Արփա և Նախիջևան գետերի միջև, որոնց վտակներով լանջերը խիստ կտրտված են: Ջահուկ գետի հովտով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Հվ-ից սանդղաձև լանջերով պարփակում է Արփայի հովիտը: Լեռնագագաթները ժայռոտ են ու սրածայր: Կան քարայրեր, հնագույն սառցապատման ռելիեֆի ձևեր (տրոգներ, կառեր, ձագարներ), սողանքներ, քարացրոններ: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային, գագաթնային մասը՝ լեռնամարգագետնային բուսականությամբ: Արլ. լանջերին պահպանվել են անտառապուրակներ:

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կոտուրի լեռնաշղթա, Հայկ. լեռնաշխարհում՝Վանա լճից արլ.: Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Իրանի և Թուրքիայի սահմանում: Ջրբաժան է Վանա լճի և Արաքսի ավազանների միջև: Հս-ում սկսվում է Թոնդրակ հրաբխի նախալեռն, սարավանդի Գառնի-ձոր լեռնանցքից, ձգվում մինչև Ձագրոսի լեռնաշղթան: Երկար, մոտ 120 կմէ, միջին բարձր.՝ 2800-2900 մ, առավելագույնը՝ 3623 մ (Ավրին լ.): Լանջերը խիստ մասնատված են: Նշանավոր է Կոտուր գետի միջանցիկ խոր հովիտը, որով անցնում է Վան-Թավրիզ երկաթուղին: Կազմված է կավճի կրաքարերի ու մերգելների ծալքավոր և խզումներով բեկորազատված շերտախմբերից, որոնց մեջ ներդրված են գերհիմևային ապարներ: Նախալեռն, գրաբենային իջվածքները (Բերկրիի, Արճիշակի) լցված են նեոգենի ծովային և անթրոպոգենի լճագետային նստվածքներով: Վ. լ-ի տեկտոն. կառուցվածքը պայմանավորում է նրա անհամաչափ ձևակառուցվածքը (արմ-ում՝ խզումնային, զառիթափ, աստիճանավոր, արլ-ում՝ միաթեք լանջերով): Կլիման ցամաքային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ, տարեկան տեղումները՝ 100-500 մմ, առավելագույնը՝ գարնանը: Բնորոշ է վերընթաց գոտիականությունը: Տարածված են լեռնատափաստանները և ալպյան մարգագետինները, գետահովիտներում հանդիպում են անտառապուրակներ և չորասեր բուսականություն:

ՎԱՐԱՂԱ ԼԵՌ, Վարագ, գմբեթաձև լեռնազանգված Հայկ. լեռնաշխարհում՝ Վան ք-ից 10 կմ արլ.: Բարձր. 3250 մէ, լանջերը՝ զառիթափ, աստիճանաձև: Կազմված է կավճի նստըվածք. ապարներից: Լավ է արտահայտված վերընթաց գոտիականությունը: Տիրապետում են լեռնատափաստանային և ալպյան մարգագետինները: Վարագա ձորով բաժանված է երկու մասի՝ Ներքին Վարագ, Վերին Վարագ: Առաջինի լանջին է Վարագավանքը (VII դ.):

ՎԱՐԴԵՆԻՍ, Վարդենիսի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3522 մ)՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի հվ-ում: Հրաբխ. կոն է՝ կազմված նեոգենի և անթրոպոգենի լիպարիտներից, բազալտներից, անդեզիտաբազալտներից: Լանջերը ծածկված են լեռնամարգագետնային բուսականությամբ:

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի միջև: Կամարաձև ձգվում է արմ-ից արլ.՝ Գնդասար լեռնազանգվածից մինչև Շարասար: Ջրբաժան է Սևանա լճի ու Արփայի ավազանների միջև: Երկար. 60 կմէ, առավելագույն բարձր.՝ 3522 մ (ՎարդենիՍ)- Վահանաձև լեռնաշղթա է, որի ծալքաբեկորավոր հիմքը ծածկված է երիտասարդ հրաբխ. գոյացումներով: Հս.