Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լանջերը կտրտված են Կարճաղբյուր, Վարդենիկ, Աստղաձոր, Մարտունի, Մասրիկ գետերի V-աձև հովիտներով և աստիճանաձև դարավանդներով իջնում ու ձուլվում են լճափնյա հարթավայրին: 3200-3300 մ բարձրներում կան հարթ մակերևույթներ, որտեղ բարձրանում են Վարդենիս, Սանդուխտասար (3454 մ) և բազմաթիվ այլ հրաբխ. լեռնազանգվածներ: Հվ. լանջերը ժայռոտ ու զառիթափ են: Լեռնաճյուղերը կտրտված են Եղեգիսի ու նրա վտակների խոր հովիտներով: Հվ. լանջին առանձնանում է Սմբատասար (3025 մ) հրաբխ. կոնը: Վ. լ-ի լանջերին զարգացած են սողանքափլվածքային երևույթները, կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր, բազալտի, անդեզիտի հանքավայրեր: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրլեռն. մասում՝ լեռնամարգագետնային: Գետահովիտներում տեղ-տեղ կան անտառապուրակներ: Կենտր. մասով է անցնում Որոտան-Արփա-Սևան թունելը: Վ. լ-ի արմ-ում են Սուլեմայի լեռնանցքը և համանուն կարավանատունը (XIV դ.): ՎԻՐԱՀԱ6ՈՑ

ԼԵՌՆԱՇՂԹ՛Ա, Փոքր Կովկասի արտաքին շարում՝ ՀՀ և Վրաստանի սահմանում: Գրեթե զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Ջավախքի լեռնաշղթայից մինչև Դեբեդի կիրճը: Հս-արլից եզրավորում է Լոռու դաշտը: Երկար. 73 կմ է, միջին բարձր.՝ 2100-2400 մ, առավելագույնը՝ 2544 մ(Լալվար): Ծալքաբեկորավոր լեռնազանգվածների (Լալվար, Լեջան, Լոք և այլն), կարճ լեռնաբազուկների ու մնացորդային բլուրների հմակցություն է՝ կազմված մեզոզոյի, պալեոգենի նստվածքահրաբխ., մասամբ՝նեոգենի հրաբխ. ապարներից: Լանջերը մասնատված են ԴԵբեդի վտակների հովիտներով: Կան պղնձի ու բազմամետաղների հանքավայրեր: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: ԴԵբեդի կիրճ իջնող լանջերը հիմնականում մերկ են, իսկ հս. լանջերը ծածկված են լորենու, բոխու, հացենու ծառատեսակներով:

ՏԱՎՐՈՍ, լեռն, համակարգ Փոքրասիական բարձրավանդակի և Հայկ. .եռնաշխարհի հվ-ում: Ձգվում է Եգեյան ծովի հվ-արլ. ափից և մի քանի լԵռնաճյուղով փնջաձև տարածվում մինչև Արլ. Տիգրիս գետի հովիտը: Երկար. 1250 կմ է, լայն.՝ 50-325 //V; Համակարգում առանձնանում են Արևմտյան Տ., Կենտր. (Կիլիկյան) Տ., Անտիտավրոս, Հայկական Տավրոս, Հյուսիսային Հայկական Տավրոս, Ներքին Տավրոս լեռնաճյուղերը, որոնք ունեն երկրբ. և ձևաբան, կառուցվածքի ընդհանուր և բնորոշ գծեր՝ ակտիվ նորագույն տեկտոն. շարժումներ, լավ արտահայտված վերընթաց գոտիականություն, բարձրադիր լեռնանցքներ, միջլեռն. գոգավորություններ և այլն:

ՏԱՎՈՒՇԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Միափորի լեռնաշղթայի հս-արլ. ճյուղավորությունը՝ՀՀ Տավուշի մարզում: Հախումի և Տավուշի ջրբաժանն է: Երկար. 38 կմ է: Միջին բարձրության քայքայված լեռներ են՝ կազմված մեզոզոյի հրաբխածին նստվածք, ապարներից: Հս-արլում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Կուրի հարթավայրին: Լանջերը զառիթափ են՝ կտրտված V-աձև հովիտներով: Կլիման չափավոր տաք է, տարեկան տեղումները՝ 500-600 մմ: Լանդշաֆտը անտառային է (գերակշռում է հաճարենին, կան նաև բոխի, թխկի), բարձրադիր գոտում՝ լեռնատափաստանային:

ՏԵԿՌՐԻ ՍԱՐԱՎԱՆՂ, Հայկ. լեռնաշխարհում, Կարսի սարահարթի հվ-արլ. մասը՝ Տեկոր և Ախուրյան գետերի ու Երասխաձորի խոր կիրճերի միջև: Բարձր. 1200-2000 մ է: Եռանկյունաձև է, հս-արլում հարում է Շիրակի դաշտին: Մակերևույթը բլրաթմբային է՝ կտրտված ոչ խորը, ժամանակավոր գործող հեղեղատներով ու հովիտներով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:

ՏՎԱՐԱԾԱՏԱՓԻ ՂԱՇՏ, Կարայազի դաշտ, սեղանաձև սարավանդ Հայկ. լեռնաշխարհում՝ Արաքսի վերին հոսանքի ավազանում՝ Բյուրակն և Այծպտկունք լեռնազանգվածների միջև: Երկար. 40 կմէ, լայն.՝ 15 կմ, բարձր.՝ 1400-1600 մ: Կլիման ցամաքային է, ամառը՝ զով, ձմեռը՝ ցուրտ: Տարեկան տեղումները՝ 500- 600 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:

ՑՐՂՌՒՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Գեղամա լեռնավահանի հվ-արմ. ճյուղավորությունը՝ ՀՀ Արարատի մարզում: Երկար. 10 կմէ, առավելագույն բարձր.՝ 2114 մ Վիրահայոց լեռնաշղթան Տվարածատափի դաշտը (Ցրդուտ լ.): Կազմված է կավճի նստվածքահրաբխածին, պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Կւստարային մասը ժայռոտ է, լանջերը՝ զառիթափ՝ կտրտված բազմաթիվ հովիտներով, տեղ-տեղ կան սողանքներ ու քարաթափվածքևեր: Ջրբաժան է Վեգի գետի Ցրդուտ և Սպիտակջուր վտակների միջև: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային:

ՑՈՒԼԱՍԱՐ, լեռնագագաթ Շիրակի լեռնաշղթայում ՀՀ Շիրակի մարզում: Բարձր. 2555 մ է: Կազմված է պալեոգենի և Նեոգենի հրաբխանստվածք. և հրաբխ. գոյացություններից: Լանջերը զառիթափ են' կտրտված հեղեղատներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ՈՒՐԱՍԱՐ, Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (2992 մ)'