Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՀ Լոռու մարզում: Կազմված է կրաքարերից ու նեոգենի հրաբխ. ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Ամառային արոտավայր է:

ՈՒՐԾԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետի միջև՝ ՀՀ Արարատի մարզում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.: Երկար. 25 կմ է, առավելագույն բարձր.՝ 2445 մ (Ուրծ լ.): Անհամաչափ է. հս. լանջերը երկար ու մեղմաթեք են, հվ-ը՝ կարճ ու զառիթափ՝ կտրտված խոր սելավաբեր ձորակներով: Կազմված է պալեոզոյի և էոցենի կրաքարերից, ավազաքարերից, թերթաքարերից ու մերգելներից: Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում՝ լեռնատափաստանային:

Ուրծասարի լեռնանցքը (1910 մ բարձր․ վրա) միմյանց է կապում Շաղափի և Արածո գոգավորությունները:

ՓԱՄԲԱԿԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ միջլեռն. տեկտոն. իջվածք ՀՀ հս-ում՝ Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև: Ձգվում է Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը՝ 1300-1600 մ բարձր․ վրա: Ընդգրկում է Փամբակ գետի վերին հոսանքի, Չիչխան, Վանաձոր ու Տանձուտ գետերի հովիտները: Երիտասարդ իջվածք է՝ լցված նեոգենի ու ստորին անթրոպոգենի նստվածքներով: Դեպի արլ. աստիճանաբար ցածրանում ու նեղանում է: Արմ. ընդարձակ ու հարթ մասը զբաղեցնում է Պարնիի գոգհովիտը: Կան շինանյութերի (գրանիտ և այլն) հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ: Կլիման բարեխառն է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային ու լեռնաանտառային: Փ. գ-ում են Վանաձոր և Սպիտակ ք-ները: Մշակում են հացահատիկ, կերաբույսեր, բանջարեղեն: Զարգանում է պտղաբուծությունը:

ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Փամբակի լեռնաշղթայում, ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերի սահմանագլխին՝ 2152 մ բարձր․ վրա: Փամբակի հովիտը Ջրաշեն-Ծիլքար ճանապարհով կապում է Արագածոտնի մարզին:

ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի ներքին շարում, ՀՀ Լոռու մարզում: Ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.՝ Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանա լճի հս-արմ. ափը: Երկար․ մոտ 106 կմ է, լայն.՝ մինչև 15 կմ, առավելագույն բարձր.՝ 3101 մ (Թեժլեռ) Բարձր լեռնագագաթներից են Մայմեխը (3094 մ), Խալխալին (3081 մ): Ծալքավոր է՝ կազմված հիմնականում պալեոգենի նստվածքահրաբխ. ապարներից:

Կենտր. մասը (Փամբակի պլուտոն) բարձրադիր, կտրտված հրաբխ. զանգված է: Բարձրլեռն. գոտին կազմված է գմբեթաձև (հարաբեր․ բարձր.՝ 200-300 մ) լեռնագագաթներից: Լանջերն անհամաչափ են. հս-ը զառիթափ է, քարքարոտ ու կտրտված նեղ հովիտներով, հվ-ը՝ մեղմաթեք, աստիճանաբար ձուլվում է Ծաղկահովտի դաշտին՝ Արագածի հս. ստորոտին: Կան շինանյութերի (գրանիտ և այլն ) հանքավայրեր, ծծմբային հրաքարի, ալյումինի, պղնձամոլիբդենային հանքանյութի, կրաքարի պաշարներ, հանք․ ջրերի ելքեր: Կլիման բարեխառն է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, լեռնամարգագետնային, հս. լանջերին կան անտառներ: Փ. լ-ից ճյուղավորվում են Ծաղկունյաց և Արջանոցի լեռնաճյուղերը: Նշանավոր են Փամբակի և Սպիտակի լեռնանցքները:

Լանջերից սկիզբ են առնում Քասախ, Աղստև, Մարմարիկ, Տանձուտ և այլ գետեր:

Փ. լ-ի հս-արմ. ստորոտին՝ Շիրակամուտ գ-ի շրջակայքում էր 1988-ի Սպիտակի երկրաշարժի վերնակենտրոնը:

ՓԱՌԱԿԱՆ, Կապսար, լեռնագագաթ Զանգեզուրի ու Մեղրու լեռնաշղթաների հանգուցակետում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3826 մ է: Կազմված է պալեոգենի հրային ապարներից: Քարքարոտ է, ժայռոտ, տեղ-տեղ՝ լեռնատունդրային բուսականություն:

ՓՈՔՐ ԿՈՎԿԱՍ, ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկ. լեռնաշխարհի հս-արլ-ում: Հս-արմ-ից հվ-արլ. մոտ 600 կմ երկար., մինչև 90 կմ լայն, աղեղնաձև ձգվում է Սև ծովի հվ-արլ. ափից մինչև Արաքսի հովիտը: Մեծ Կովկասից բաժանվում է Հվ. Կովկասի միջլեռն. իջվածքով: Դեպի հվ-արլ. աստիճանաբար բարձրանալով՝ Մռավի լեռնաշղթայում հասնում է 3724 մ (Արիության լեռ) բարձրության: