Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են ծառաշատ զբոսայգիներում, պուրակներում, շենքերի տանիքներում: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին: Աղմկարար վարքով (հատկապես ձագերը՝ բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԱԿԱՆՋԵՂ ՉՂՋԻԿ (Plecotus austrialus), չղջիկների ենթա- կարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է հվ., կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում (մինչև 1000-1200 մ բարձրներում): Օրվա լուսավոր ժամերին թաքնվում է ծառերի փչակներում, տների տանիքներում, քարանձավներում (որտեղ և ձմեռում է):

Միջին չափի չղջիկ է: Մարմնի երկար. 38-40 մմ է, նախաբազկինը' 28-30 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 10 գ՚. Ականջները մեծ են (40-41 մմ) և ունեն սրածայր ներքին ականջ (կոզելոկ): Պոչի ծայրը 1-2 ամ դուրս է ցրցված միջազդրային թաղանթից: Մեջքի մորթին մոխրածխագույն է: Թափաթռիչքը և կարճ ու լայն թևերը հնարավորություն են տալիս օդում «կախվել» զոհի վրա:

Զուգավորումը կատարվում է աշնան վերջին, որից հետո էգերը հեռանում են արուներից և իրենց սեռ. ուղիներում մինչև գարնան սկիզբը (76 օր) պահում արուի սերմնահեղուկը: Ձմռան քնից արթնանալուց հետո կարող է նորից բեղմնավորվել: Մոտ 1 ամիս հետո ունենում է 1 (երբեմն՝ 2) ձագ: Սնվում է փոքր միջատներով (թիթեռներ, մոծակներ, մլակներ) և ոչ կարծր խիտինային պատյան ունեցող բզեզներով:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԱՐՏՈՒՅՏ (Calan drella rufescens), արտույտների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 13-14 սմ է, թևերի բացվածքը՝ 24-32 սմ, կենդանի զանգվածը՝ 22,4-28,1 գ Մարմինը դեղնամոխրագույն է՝ մոխրադարչնագույն երանգով, վերին մասում՝ ավելի գորշ: Կուրծքը և կողքերը մանր խայտերով են, թևի ծայրը՝ դուրս ցցված: Կտուցը կարճ է ու հաստ: Հասունի փետրածածկը խամրած է: Երիտասարդի մարմնի վերին մասի փետուրները բաց երիզով են: Բնակվում է կիսաանապատներում, չուի ընթացքում՝ լեռնատափաստաններում: Սնվում է խոտաբույսերի սերմերով, անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից: Հարսանեկան խաղերն ու զույգերի թռիչքները տևում են ապրիլի վերջից հունիսի 3-րդ տասնօրյակը: Բնադրում է ապրիլ-հունիսին՝ գետնին: Բույնը փոքրիկ փոսիկ է՝ չոր խոտերից: Դնում է սպիտակավուն կամ կավագույն՝ դարչնագույն պտերով 4-5 ձու: Թխսակալում է էգը՝ 12-13 օր:

Ձագերին կերակրում են էգն ու արուն՝ 5-8 ր 1 անգամ: 12-13 օրական ձագերը հեռանում են բնից:

Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին (առանձին անհատներ՝ դեկտեմբերի վերջին):

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԲԱԴ (Anas strepera), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 46-56 սմէ, թևերի բացվածքը՝ 84-95 սմ, կենդանի զանգվածը՝ 650-900 գ: Արուի փետրածածկը մոխրագույն է, կրծքի ստորին մասը և փորը՝ սպիտակ, վերնապոչը և ներքնապոչը՝ սև: Էգը դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, գլուխը՝ ավելի բաց գույնի, կտուցի կողքերը՝ նարնջագույն: Հանգստի պահին ու թռչելիս տեսանելի է և՝ էգի և՝ արուի սպիտակ փետրահայելին:

Մ. բ-երը սովորաբար հանդիպում են առանձին զույգերով և փոքր ու մեծ երամներով (60-300 թռչուն): Բնակվում է լճակներում, ճահճուտներում, ծանծաղ գետերում, թաց մարգագետիններում: Սնվում է բույսերով:

Բնադրազույգերը կազմվում են մայիսի սկզբից: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին, ջրին մոտ, առանձին դեպքերում՝ ջրափից Քխ հեռու՝ խիտ խոտերի մեջ: Ձվերը բներում հայտնվում են մայիսի կես հունիսին: Դնում է 55 մմ տրամագծով, դեղնավուն-սպիտակ 8-12 ձու:

Թխսակալում է էգը՝ 27-28 օր: Ձագերը բնում հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակ-հուլիսին:

Սևանա լճի մակարդակի նվազման և Գիլլի լճի չորացման հետևանքով ողջ ավազանի տարածքում բնադրող խոշոր համակեցություններն անհետացել են, մասամբ էլ տեղափոխվել Արարատյան դաշտի լճերն ու լճակները: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿԱՔԱՎ (Perdix perdix), փասիանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 29-31 սմէ, թևերի բացվածքը՝ 45-48 սմ, կենդանի զանգվածը՝ 350-600 գ: Մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն, փորին կա սևավուն բիծ, դիմային մասը խամրած նարնջագույն է: Պոչի եզրային փետուրները, մարմնի կողքերի ուղղահայաց շերտերը դարչնագույն-շիկակարմիր են: Արուի դիմային մասի նարնջագույն հատվածն ավելի լայն է, փորի բիծը՝ ավելի խոշոր: Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն-նարնջագույն է, վերևից՝ մուգ պտերով ու խայտերով, ներքևից՝ նեղ խայտերով: Սովորաբար