մեծանում է երեկոյան և գիշերը: Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) Մ., որոնք Փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ: Ոչ մալարիային Մ. (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաթուծ. հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն):
Էգերը ձվադրում են բնական և արհեստ. ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում:
ՄՈՂԵՍՆԵՐ (Sauria), սողունների դասի թեփուկավորների կարգի Են- թակարգ: Սողունների դասի առավել ընդարձակ խումբն է: Հայտնի է շուրջ 26 ընտանիքի 371 ցեղի 4765 տեսակ, ՀՀ-ում՝ 5 ընտանիքի շուրջ 12 ցեղի 26 տեսակ:
Բոլոր տեսակները բնորոշվում են մարմնի թեփուկային ծածկույթով և վերջույթների կամ նրանց մնացորդների առկայությամբ (անոտ մողեսներ): Պոչը սովորաբար բավական երկար է՝ գրեթե մարմնի երկարության կամ նրանից երկար:
Տեսակների մեծամասնության կոպերը բաժանված են ու շարժուն, կան նաև ձուլված թաղանթաձև օձանման կոպերով տեսակներ: Մեծամասնության արտաքին ականջային անցքն արտահատված է: Շարժուն կոպերն ու արտաքին ականջի առկայությունը մասնավորապես բնորոշ են ՀՀ-ում տարածված անոտ մողեսների 2 տեսակի, որով նրանք տարբերվում են օձերից:
Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած, որոշ տեսակներ կարող են տարբերել գույները, որոշները ձայներ են արձակում: Մ. տարածված են գրեթե բոլոր էկոհամակարգերում, հատկապես անապատներում, անտառներում, լեռներում: Կան փորող, ջրային, մագլցող և անգամ սավառնաթռիչքի ունակ տեսակներ:
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԽԱԾԿՏԻԿ (Rhodophechys mongolica), սերինոսների ընտանիքի թռչուն: Հնարավոր բնադրող-չվող է:
Մարմնի երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ: Ընդհանուր գունավորումը դարչնավուն է, կտուցը՝ հաստ, դեղնավուն: Հասունի թևերի ծածկողները, թափահարողները և պոչի հիմքը վարդագույն ու սպիտակ հատվածներով են: Արուի գլուխը, վիզը, մարմնի կողքերը և գոտկատեղը վարդագույն Են: Էգն ավելի խամրած է, վիզը, մարմնի կողքերը և գոտկատեղը՝ սովորաբար առանց վարդագույնի: Երիտասարդն ավելի դարչնագույն ու ավելի դեղնամոխրագույն է, քան էգը, առաջնային փետուրների երիզները՝ դարչնագույն՝ վարդագույն երանգով: Երկրորդայինները սպիտակավուն հատվածով են, կտուցը՝ մոխրավուն-դեղին: Բնակվում է նոսր բուսականությամբ, չոր, քարքարոտ լեռնալանջերին: Սնվում է սերմերով, միջատներով: ՀՀ-ում հայտնաբերվել է 1996-ին՝ ՎԵդիից (Արարատի մարգ) դեպի հվ-արմ. տարածքում: Կենսակերպին վերաբերող հարցերն ուսումնասիրման կարիք ունեն:
ՄՈՐԱԿՏՑԱՐ (Gallinago gallinago), մորակտցարների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 25-27 սմ է, թևերի բացվածքը՝ 44-47 սմ, կենդանի զանգվածը՝ 93-110 գ: Կտուցը երկար է: Մուգ գագաթի մեջտեղով անցնում է բաց դեղին-դարչնագույն գիծ: Դիմային մասը բաց գույնի է, ակնաշեր- տը և այտի շերտը՝ մուգ: Մարմինը վերևից դարչնագույն է՝ բաց և մուգ զոլերի խճճված նախշով: Կզակը և կոկորդն աղոտ սպիտակ են, վզի առջևի մասը և կուրծքը՝ բաց գույնի՝ սև-դարչնագույն խայտերով, մարմնի կողքերը՝ զոլավոր, փորը՝ սպիտակ: Հաճախ թաքնված է: Հանդիպում է մեծ երամներով: Վտանգի պահին թռչում է կարճ տարածություններ՝ բեկբեկուն թռիչքով, գետնից ոչ բարձր, ճղճղան ձայներ արձակելով: Բնակվում է լճակների, լճերի, ջրանցքների ցեխոտ ու տղմոտ ափերին, ճահճուտներում: Սնվում է ջրային և ցամաքային անողնաշարավորներով:
1950-ական թթ-ից սկսած՝ բնադըր- ման մասին տեղեկությունները բացակայում են: Սակայն դրանց բազմացման ամիսներին գրանցումները հաստատում են բնադրման առանձին դեպքերի առկայությունը: ՀՀ տարածքում զանգվածային խմբերը (մինչև 100 և ավելի թռչուն) գրանցվում են գարնանային և աշնանային չոփ ընթացքում: Հետևաբար ՀՀ-ում բնադրող զոցգերը չնչին տոկոս են կազմում: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ գետնին, ցամքարը՝ խոտաբույսերից: Դևում է 39 մմ տրամագծով, բաց կանաչ՝ դարչնագույն վրձնախազերով 4 ձու: Թխսա- կալում է էգը՝ 19-20 օր: Նորելուկ ձագերը 20 օր անց թռչելու փորձեր են կատարում և գտնվում են ծնողների հսկողության տակ: Վտանգի դեպքում Նրանք ձագերին տեղափոխում են թռիչքով՝ ոտքերի մեջ առած:
ՄՈՐԱԿՏՑԱՐՆԵՐ (Scolopacidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Աշխարհում տեսակների թիվը դեռևս ճշտված չէ: ՀՀ-ում տարածված է 24 տեսակ, որոնցից բնադրում են միայն 5-ը (անտառակտցար, կարմրաոտ կտցար, սևուկ կրացար, սպիտակավիզ կտցար, կրկնակտցար), մյուսները (միջին, մեծ արորիկներ, մեծ ու փոքր իլիկակտցարներ, վարսակտցար, ֆիֆի, քարաքու- ջուջ և այլն) հանդիպում ԵՆ գարնանային և աշնանային չուի ընթացքում: Աչքի են ընկնում փոքր ու մեծ չափերի կտցարների բազմաթիվ խմբերի ներկայացուցիչների տարատեսակությամբ: Մեծամասնության կտուցը երկար է՝ կեռված կամ կոնաձև, ոտքերը՝ համեմատաբար կարճ: Շատերը չուի ընթացքում մեծ երամներ են կազմում, այլ տեսակներ չվում են փոքր խմբերով կամ առանձին անհատներով: Հայաստանի տարածքով անցնող տեսակներից ամենաճանաչվածներն են կրկնակտցարը և մորակտցարը, որոնք խոշոր երամներով ապրիլին շարժվում են դեպի հս.՝ բնադրման: Ամենախոշոր ներկայացուցիչն