գծերով: Սնվում է վարդազգիների տերևներով, սակայն վնասն աննշան է: Հարսնյակը գորշ դեղնավուն է: Տարեկան տալիս է 2 ոչ լրիվ սերունդ: Թիթեռի թռիչքը՝ մւսյիս-հունիսին և հուլիս-օգոստոսին՝ պտղատու այգիներում, անտառի բացատներում, ցածր անտառային զանգվածներում: Ձմեռում է հարսնյակը: Նվազող տեսակ է, ունի 2-րդ կարգավիճակ:
ՊՈԼՉՈԿ (Muoxus glis), քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է մինչև 2000 մ բարձր-ներում, հանրապետության հս-արլ., մասամբ՝ նաև Սյունիքի մարգի Տաթև գ-ի շրջակա անտառներում: Մարմնի երկար, մինչև 185մւ/է, պոչինը՝ 160 մմ՝ տակի մասում ծածկված խիտ ու երկար 2 կողմի «սանրված» մազերով: Մորթին միագույն մոխրագույն է, երբեմն՝ գորշ երանգով: Բնակվում է ծառերի փչակներում, արմատների մեջ փորած ստորգետնյա հասարակ բներում, երբեմն՝ սարյակաբներում, անձավներում, ժայռաճեղքերում և այլն: Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, Երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով: Գործունյա է մթնշաղին և գիշերը: Ձմեռային քուն է մտնում մեծ մասամբ խորը փչակներում կամ ստորգետնյա բներում՝ սեպտեմբերից ապրիլ: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ: Երբեմն վնասում է այգեգործությանը:
ՊՈՉԱՎՈՐ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ (Caudata), երկկենցաղների կարգ: Հայտնի է 53 ցեղի և 8 ընտանիքի շուրջ 280, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ փոքրասիական տրիտոն և սովորական տրիտոն : Մարմինը կլորավուն է՝ բաղկացած գլխային, իրանային և պոչային բաժիններից: Մեծամասնության վերջույթները լավ են զարգացած: Շատերն անցել են ջրային կենսակերպի: Թմբկախոռոչ և թմբկաթաղանթ չունեն: Բեղմնավորումը ներքին է, հազվադեպ՝ արտաքին: Որոշ տեսակների այս կամ այն չափով բնորոշ է խնամքը սերունդների նկատմամբ: Թրթուրներն ունեն 4 զույգ խռիկային ճեղքեր, որոնք հասուն առանձնյակների մոտ անհետանում են:
ՊՈՐՉԻՆՍԿՈՒ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Darevskia porschinskii), Քուռի ժայռային մողես, Պորչինսկու դարեվսկիա, Քուռի դարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում: Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, շինությունների պատերի ճեղքերում, թփուտային, նոսրանտառային, անտառային ու տափաստանային բուսականությամբ ցածրադիր վայրերում: Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-6,7 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է, ինքնահատվող: Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով: Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, ձիթապտղագույն ու շագանակագույն Երանգները: Մեջքի երկայնքով ձգվում է սև, տձև, երկայնակի ձգված բծերից բաղկացած, գրեթե ողջ մեջքով տարածված լայն նախշ, որը կարող է աննկատ դառնալ մարմնի հետևի հատվածում: Կողմնային գրեթե սև զոլերը ձևավորված են միաձուլված օղանման խալերից, որոնցից 1-4 երկայնակի շարքերն ունեն բաց գույնի սպիտակավուն կենտր. խալ և մուգ, գրեթե սև Եզրագիծ: Վերևի շարքի խալերի Եզրագիծը կտրտված է, ինչը կողմնային գոլերի վերին եզրին տալիս է ատամնաձև տեսք: Եզրային շարքի սպիտակ գծերը միավորվելով ձևավորում են սպիտակ երկայնակի գիծ: Կողմնային գծի կրծքային հատվածում կան կապույտ խալեր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Զուգավորման շրջանում արուների վահանիկներն ունենում են վառ դեղին գունավորում, իսկ եզրայինները կրում են վառ կապույտ խալեր: Կարող է հանդիպել համատեղ հայկ., Դալի, Ռոստոմբեկովի ու Ռադդեի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով: Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով, նաև մանր մողեսներով: Առանձնասեռ է. զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին: Հունիսի վերջ-հուլիսի սկզբին էգը դնում է 2-5 ձու (12 x 6 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի կեսերից սեպտեմբերի սկիզբը:
ՊՏՂԱԿԵՐՆԵՐ (Laspeyresiini), տերևոլորների ընտանիքի թիթեռներ, որոնց թրթուրները զարգանում են բույսերի պտուղներում: Մանր թիթեռներ են: Մարմինը երկարավուն է, թևերի բացվածքը՝ 8- 20 մմ: Առջևի թևերը մուգ մոխրագույն են, սովորաբար՝ խայտաբղետ, հետևինները՝ ավելի բաց, միագույն, եզրերը՝ ծոպավոր: Պ-ի ընդհանուր գունավորումը պաշտպանողական տիպի է: Թրթուրները կարմրավար-դագույնից սպիտակ են, մուգ գլխով: Հարսնյակավորվում են սնման վայրերում կամ հողում: Տարածված են ամենուր: Անտառի պտղատու և այլ գյուղաւոնտ. մշակաբույսերի վնասատուներ են: ՀՀ-ում հայտնի է 4 տեսակ, առավել վտանգավոր են խնձորենու, տանձենու, սալորենու և արևելյան Պ., որոնք հանդիպում են պտղաբուծ. բոլոր շրջաններում: Անտառին վնասում են տխլենու, հաճարենու, կաղնու Պ.: Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում ոլոռի Պ.: