Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոխրագույն-սպիտակ՝ մոխրագույն թեփուկանման նախշերով: Կատարում է մարմնի վեր ու վար շարժումներ, թռչում է արագ, ուղիղ գծով, ջրի մակերեսին մոտ: Նստում է ջրից դուրս ցցված քարերին, սուզվում ջրի հատակը և քայլելով կեր որոնում: Սնվում է ջրային անողնաշարավորներով: Բնակվում է արագահոս լեռն, գետերում, հազվադեպ՝ ջրամբարներում: Բնադրում է առափնյա փոսերում կամ քարերի վրա: Բույնը գավաթաձև է (գնդանման), հաստ պատերով: Դնում է 26 մմտրամագծով, սպիտակ 4-6 ձու:

ՋՐԱՅԻՆ ԴԱՇՏԱՄՈՒԿ (Arvicola terrestris) , ջրառնետ, համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է բոլոր բնակլիմ. գոտիներում (700-3200 մ բարձր-ներում): Բնակվում է գետերի, լճերի և այլ ջրային տարածքների առափնյա մասերում, Երբեմն՝ խոնավ մարգագետիններում՝ ջրից մինչև 2 ^ւ/հեռավորության վրա: Մարմնի երկար, մինչև 25 սմ է, պոչինը՝ 15 սմ: Մեջքի մորթին ու պոչը միագույն են՝ մուգ դարչնագույնից սև, փորինը՝ մոխրագույն: Մորթին խիտ է, որակյալ, լավ տարբերակված (աղվամազ և ստև): Պոչի մազերը կարճ են, կոշտ ու նոսր: Օժտված է փորող և երկկենցաղ կենսակերպ վարող կենդանիներին բնորոշ առանձնահատկություններով (ջրում լավ լողում է, սուզվում, կեր փնտրում, ցամաքում արագաշարժ է): Սնվում է բույսերով, ջրային մանր կենդանիներով, ձմռանը՝ բույսերի ստորգետնյա մասերով, ծառերի կեղևով և շիվերով: Բնակվում է հողափոր, մինչև 1 ւ/խոր. բներում, կազմում առափնյա գծային, բաց տարածքներում՝ օջախային գաղութներ: Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 14 ձագ: Վնաս է հասցնում գյուղատնտ. մշակաբույսերին և անտառտնտեսություններին: Տուլարեմիայի և լեպտոսպիրոզների հարուցիչների հիմն, կրողներից է:

ՋՐԱՅԻՆ ԼՈՐՏՈՒ (Natrix tessellata), շախմատաևախշ լորտու, շախմատօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտունների Natrix ցեղի օձ: Ջրանցքային լոքո ՀՀ ֊ում հանդիպում է բոլոր մարզերում՝ հիմնականում նախալեռն, շրջաններում, երբեմն՝ նաև լեռներում: Տարածված է տարբեր ջրավազանների ջրամերձ կենսավւսյրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-140 սմ), պոչը 5-6 անգամ կարճ է: Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված խոշոր, փայլուն վահանիկներով: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ կլոր: Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով կարող է նմանվել թունավոր իժերին: Մեջքը մոխրագույն է, գորշավուն, կանաչավուն կամ կարմրավուն՝ ծածկված այս կամ այն չափով արտահայտված շախմատանման մուգ բծերով, որոնք միաձուլվելով՝ տալիս են ընդհանուր սև գունավորում: Որովայնային մակերեսը խայտաբղետ է. վահանիկների եզրերը դեղնավունից նարնջագույն են կամ վառ վարդագույն, կենտր. մասով անցնում է մանր կետիկներից բաղկացած լայն, սև շերտ: Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-18 ձու: Ձվերը խոշոր են (32-35 X 15-16 մմ): Ձագերը ծնվում են սեպտեմբերին: Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. Նպատակով: Պաշտպանվում է՝ հիմնականում սուր հոտով հեղուկ արտաթորելով և սատկած ձևանալով: Կծում է խիստ հազվադեպ. կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ:

ՋՐԱՅԻՆ ԿՐԻԱՆԵՐ (Emydidae), էմիդիդներ, կրիաների կարգի ընտանիք: Հայտնի է կիսաջրային կենսակերպ վարող 11 ցեղի շուրջ 41 տեսակ: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ ճահճային կրիան: Ընտանիքն ընդգրկում է բուսակեր և լեշակեր ու գիշատիչ, ջրային ու ջրամերձ միջավայրում բնակվող տեսակներ:

ՋՐԱՆՏՔԱՅԻՆ ԼՈՔՈ (Ictalurus punctatus), կատվալոքոների ընտանիքի ձուկ: Հայաստան է ներմուծվել XX դ. վերջերին՝ որպես ձկնային տնտեսություններում աճեցվող ապրանքային ձկնատեսակ: Սովորաբար հանդիպում է դանդաղահոս ջրանցքների մերձհատակային մասերում: Որոշ առանձնյակներ պատահականորեն ներթափանցել են Մեծամոր գետ և նրա ջրերով սնվող ջրանցքները: Խոշոր ձուկ է (զանգվածը՝ 300 գ -5կգ), մարմինը՝ երկարավուն (երկար.՝ 25-80 սմ), գլանաձև, պոչւսյին ցողունը՝ կարճ, կողքերից սեղմված: Գլուխը լայն է, տափակ: Մաշկն առանց թեփուկային ծածկի է, լորձնոտ: Բերանը մեծ է, կիսաստորին՝ զինված մանր խոզանականման ատամիկներով: Վերին ծնոտը մի փոքր երկար է ստորինից: Ունի 4 զույգ բեղիկներ, որոնցից 2 զույգը գտնվում են ստորին ծնոտի տակ, 1 զույգը՝ վերին ծնոտի վրա, վերջին զույգը՝ քթանցքերի հետին մասում: Կողագիծը լրիվ է: Պոչային լողակը բավական խոր կտրվածքով է: Ունի 2 մեջքային լողակ, առաջինում կա 9 ճառագայթ, որոնցից 2-րդ չճյուղավորված ճառագայթը վերածվել է լավ զարգացած փշի, 2-րդ լողակն ազատ բլթակավոր է: Հետնալողակը 24-29-ճառագայթանի է, կլորաեզր: Կրծքային լողակի առաջին ճառագայթը խիստ հաստացած է և կրում է 12-17 ատամիկ, որը կարևոր նշանակություն ունի կատվալոքոների տեսակային պատկանելությունը որոշելու համար: Բարակ ու սուր խռիկային առէջները