Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետևանքով Ջ-ի թվաքանակը նվազել է: Արհեստ, բնադրահարթակների տեղադրումը նպաստում է Ջ-ի բազմացմանը:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում

(Darevskia raddei), ադրբեջանական ժայռային մողես, նաիրյան ժայռային մողես: ՌԱԴԴԵԻ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ , Ռադդեի դարեվսկիա, ադրբեջանական դարեվսկիա, նաիրյան դարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի մողես: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքու- նիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, նաև շինությունների պատերի ճեղքերում, թփուտային, նոսրանտա- ռային, անտառային, տափաստանային, լեռն, նոսրանտառային բուսականությամբ, նաև ցածրադիր ու բարձր- լեռն. վայրերում: Բարեկազմ, տափւսկ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,1-7,6 սմ), պոչը կրկնակի երկար է, ինքնահատվող: Գլուխը տափւսկ է՝ ծածկված խոշոր վահանիկներով: Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը խատաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն և շագանակագույն երանգները: Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված բծերից բաղկացած, գրեթե ողջ մեջքով տարածված լայն, ցանցանման նախշ կամ այս կամ այն չափով արտահայտված լայն կամ նեղ երկայնակի զոլ: Կողմնային մուգ զոլերը կազմված են գրեթե միաձուլված օղանման խալերի 3-4 երկայնակի շարքերից, ունենում են սպիտակավուն կենտր. խալ և մուգ եզրագիծ: Կողմնային գծի կրծքային հատվածում կան կապույտ խալեր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Զուգավորման շրջանում արուների մոտ այն սպիտակավուն է, դեղնավուն, վառ դեղին կամ կանաչավուն, իսկ եզրային վահանիկները կրում են վառ կապույտ խալեր: Ներկայումս ՀՀ-ում տարբերակվում է այս խմբի 2 ենթատեսակ՝ Ռադդեի դարևսկիա և նաիրյան դարևսկիա: Կարող է հանդիպել համատեղ հայկ., Դալի, Ռոստոմբեկովի, միասեռ, Պոր- չինսկու և Վալենտինի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով: Սնվում է մանր հոդվածոտանիներով, փափկամարմիններով, մողեսներով: Առանձնասեռ է, զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին: Հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 3-4 ձու (12x6 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի կեսերից սեպտեմբերի սկիզբը:

ՌԱԴԴԵԻ ԼԵՌՆԱՅԻՆ ԻԺ (Viperaraddei), հայկական իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ: Տարբեր գիտնականների կողմից դասվում է Vipera կամ Montivipera ցեղին: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռ- ներում: Տարածված է կիսաչորային լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսա- վայրերում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), պոչը 8- 18 անգամ կարճ է: Արուները խոշոր են էգերից: Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր թեփուկներով: Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բի- բը՝ էլիպսաձև, ուղղահայաց: Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ: Աչքից դեպի հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր: Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, դեպի հետ լայնացող, կախանման խալեր: Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված [սալերից կազմված շղթայաձև նախշ: Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով: Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ [սալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով: Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են: Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ, մանր կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան կեսը: Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկիզբը: Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգն ունենում է 3-14 ձագ: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՌՈՍՏՈՄԲԵԿՈՎԻ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Darevskia rostombekovi), Ռոստոմբեկովի դարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի մողես: ՀՀ-ում հանդիպում է Գեղարքունի- քի և Տավուշի մարզերում: Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, շինությունների պատերի ճեղքերում, տափաստանային, թփու- տային, նոսրանտառային, անտառա