ավելի բաց երիզով են: Թաքնվում է թփուտներում, ծառերի սաղարթում: Հաճախ հանդիպում է այլ կեռնեխների երամներում: Բնակվում է գիհունոսրանտառներում, թփուտներում, պտղատու այգիներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով: ՀՀ-ում հայտնաբերվել է 1993-ին՝ Խոսրովի անտառ արգելոցում (գիտ. արժեք ներկայացնող նմուշը պահվում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստում), 1995-ին՝ ԳԵղարքունիքի (Դարանակ գ.), Արարատի (Դաշտաքար գ.) և Վայոց ձորի (Ռինդ գ.) մարգերում:
ՍԵՎԱԽԱԾԻ ՍՈՒԶԱՀԱՎ (Gavia arctica), սուզահավերի ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է:
Մարմնի երկար. 58-73 սմ է, թևերի բացվածքը՝ 110-130 սմ, կենդանի զանգվածը՝ 3 կգ Կտուցն ուղիղ է, բնադրման շրջանում կոկորդը սև բծով է, մեջքը՝ ցայտուն վանդակավոր սպիտակ նախշերով: Հետբնադրման շրջանում վզի առջևի բաց գույնի հատվածը ցայտերանգ է հետին մասի մուգ հատվածի համադրությամբ: Մարմնի կողքերը ակնառու սպիտակ հատվածով են, մեջքը՝ մուգ՝ առանց նախշերի: Թռիչքի է դիմում թափավազքով: Բնակվում է լճերում, ջրամբարներում, մեծ գետերում: Սնվում է ձկներով: ՀՀ-ում (Սևանա լճի ավազանում) Ս.ս-ի հայտնվելը (4 թռչուն) վավերացվել է 1930-ին և 1994-ին:
ՍԵՎԱԽԱՅՏ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ (Oenanthe hispanica), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17-26 գ: Պոչի եզրային փետուրների սպիտակ հատվածը լայն է, սև ծայրաշերտը՝ նեղ: Հանդիպում են մուգ և բաց գույնի կոկորդով անհատներ: Բնադրման շրջանում հասուն արուի մեջքն ու մարմինը ներքևից աղոտ սպիտակ են, սև ակնադիմակը չի միաձուլվում թևի սև հատվածին, կոկորդը սև է կամ սպիտակ: Էգը վերևից դարչնագույն է, կուրծքը՝ նարնջագույն երանգով, ակնադիմակը և թևերը՝ ավելի մուգ: Հետբնադրման շրջանում արուի և էգի գլխի ու թևերի փետուրները լայն, բաց գույնի երիզով Են: Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից պտավոր է: Հաճախ նստում է թփուտներին կամ քարերին: Զոհին բռնելու համար կատարում է կարճ թռիչքներ: Բնակվում է չոր քարքարոտ կիսաանապատներում: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին տասնօրյակին: Բները հայտնվում են՝ սկսած մայիսի կեսերից: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 93- 128 մմ)՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին: Առաջին ձվերը հայտնվում են հունիսի ընթացքում: Դնում է 20 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու: Ամենավաղ թխսակալումը՝ ապրիլի վերջին: Ձագերը բներում հայտնվում են հունիսի սկգբին, միաժամանակ առկա են թարմ ձվերով բներ: Ձագերը թռիչքի պատրաստ են հունիսի վերջին տասնօրյակից: Աշնանային չուն ավարտվում է հոկտեմբերի 1-ին կեսին:
ՍԵՎԱՃԱԿԱՏ ՇԱՄՓՐՈՒԿ (Lanius minor), շամփրուկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 20 սմ է, թևերի բացվածքը՝ 32-34,5 սմ: Փետրածածկը սև, սպիտակ, մոխրագույն է: ճակատը սև է, կտուցը՝ ամուր, առաջնային փետուրները՝ երկար, հիմքում կա ուղղանկյունաձև սպիտակ բիծ: Հասունի մարմինը ներքևից վարդագույն երանգով է: Արուի ճակատը լայն սև շերտով է, էգի ճակատը՝ ավելի նեղ սև շերտով և բաց գույնի բծերով: Երիտասարդի թևերի ծայրերը սպիտակ են, մարմինը վերևից մոխրագույն մուգ զոլերով է՝ բաց գույնի թեփուկանման նախշով: Հաճախ նստում է ճամփեզրերի էլեկտրալարերին կամ ծառերին: Թռչում է գետնից ոչ բարձր, զոհին բռնում է կտուցով, ապա վերադառնում իր տեղը: Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, հազվադեպ՝ պտուղներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակին: Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսից հունիսի 1-ին կեսը, էգին սիրահետող արուն, թևերն ու պոչի փետուրները լայն բացած, օդ է բարձրանում, մի պահ օդում կանգ առնում, ապա սրնգային երգով, դանդաղ մեծ պտույտ է գործում և սահուն ու մեղմ թռիչքով ուղղվում դեպի էգը, տեղ զբաղեցնում նրա կողքին, այնուհետև, պոչը հորիզոն, տարուբերելով և պարանոցը ձգելով, մերթ խոնարհվում է էգի առաջ, մերթ գլուխն այս ու այն կողմ է շարժում ու մերձենում: Բները կառուցում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի 1-ին կեսը: Բույնը գավաթաձև է՝ բույսերի ցողուններից, արմատներից ու փետուրներից: Սովորաբար բնադրում է ծառերի բարձր ճյուղավորումներում: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակից հունիսի 1-ին կեսը: Դնում է 25 մմ տրամագծով, բաց կապույտ-կանաչ՝ ձիթապտղագույն-դարչնագույն պտերով 5-7 ձու: Թխսակալում է 14-16 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 16-17-րդ օրը, ևս մի քանի օր ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն, չափերով ու կեցվածքով Նմանվում հասուն թռչունին:
Աշնանային չուն՝ մինչև հոկտեմբերի վերջը: