Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարմնի Երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 18-21 գ: Փետրածածկը մոխրավուն է՝ բավականաչափ միատարր, գագաթը՝ մուգ: Հասուն արուի թասակը մուգ սև է, փայլուն, էգինը՝ շիկակարմիր-դարչնագույն: Երիտասարդ արուի գագաթը խամրած է, սև-դարչնագույնից դեդնավուն-դարչնագույն, մարմինը ներքևից՝ ավելի մուգ մոխրագույն: Բնակվում է սաղարթավոր անտառների խիտ թփուտային հատվածներում, պտղատու այգիներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է: Սնվում է մանր անողնաշարավորներով, պտուղներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակում, ամսվա վերջին հանդիպում են բազմաթիվ ակտիվ երգող և հարսանեկան զույգեր կազմած արուներ: Արուն երգում է բարձր սրնգային Ելևէջներով, ինչը կրկնակի բնադրման դեպքում լսելի է մինչև հուլիսի առաջին օրերը: Այդ ընթացքում արուն ծառի ճյուղին, էգի առջև փետուրները փքելով, կտրուկ խոնարհման շարժումներ է կատարում, ապա ցածր երգելով ու դոփելով պտտվում էգի շուրջն ու մերձենում: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի կեսից, ավելի վաղ բնադրման դեպքում՝ նույնիսկ ապրիլի 1-ին օրերին: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 70-119 մմ)՝ բարակ ցողուններից, մազարմատներից ու բույսերից: Բնադրում է թփուտներում: Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից մայիսի կեսերը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի 1-ին կեսը: Դնում է 20 մմ տրամագծով, փոփոխական գույներով ու նախշերով 4-6 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 13-14 օր: Ձագերը հայտնվում են մայիսի վերջից հուլիսին, բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը: Ս. շ-ի համակեցությունը լայն է, կայուն: Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին օրերին:

ՍԵՎԱԳԼՈՒԽ ՉՔՉՔԱՆ (Saxicola torquata), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ: Բնադրման շրջանում արուի գլուխը և մարմինը Սևագլուխ չքաան. էգը, արուն և Երիտասարդը Սևախածի կեռնեխ, էգը և արուն վերևից դարչնագույն-սև են, վիզը և թևերը՝ տարբեր չափերի սպիտակ բծերով, կուրծքը, մարմնի կողքերը՝ փոփոխական նարնջագույն: Էգի մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, հետբնադրման շրջանում՝ շատ ավելի խամրած, փետուրները՝ բաց գույնի երիզով: Երիտասարդի մարմինը վերևից խամրած մոխրագույն-դարչնագույն է, մարմնի ներքևի փետուրների ծայրերը՝ դարչնագույն: Պոչը մշտապես տարուբերում է: Գերադասում է թփուտների և խոտաբույսերի, նույնիսկ Եղեգի մացառների առկայությամբ բաց տարածքները՝ ջրերից ոչ հեռու: Բնադրագույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակից մայիսի 1-ին կեսը: Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի կեսը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 11,3- 11,7 սմ)՝ խոտաբույսերից, մագից, բրդից: Բնադրում է գետնին, ճիմաթմբերի տակ կամ թփուտներում: Բույնը պատրաստում է էգը՝ 5-7 օրում: Դնում է 18 մմ տրամագծով, մուգ կապտավուն-կանաչ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու:

ՍԵՎԱԹԻԿՈՒՆՔ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ Թավատառ տեքստ(Oenanthe pleschanka), կեռնեխների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկար. 14,5 սմէ, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ: Արուի գագաթը, ծոծրակը, մարմինը ներքևից սպիտակ են, մեջքը սև է, կոկորդի սևը միաձոգվում է թևի սև հատվածին: էգի կուրծքը, մարմինը վերևից մուգ մոխրագույն-դարչնագույն են, հոնքը՝ բաց գույնի: Հետբնադրման շրջանում արուն ու էգն ավելի խամրած են: Արուի գագաթը և ծոծրակը դարչնա- վուն են: Զոհին հետևում է՝ թփուտներին կամ քարերին նստած: Բնակվում է քարքարոտ կիսաանապատներում: Սնվում է միջատներով: ՀՀ տարածքում գրանցվել է 3 կետում՝ 1927-ին և 1946-ին: Կարիք ունի տարածման շրջանների ճշգրտման և կենսակերպի ուսումնասիրման: ՍԵՎԱԽԱԾԻ ԿԵՌՆԵԽ (Turdus rufucollis), կեռնեխների ընտանիքի թռչուն: Չվող է, հազվագյուտ: Մարմնի երկար. 25 սմ է, թևերի բացվածքը՝ 37-40 սմ: Մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, թևատակի ծածկող փետուրները՝ խամրած վար- դագույն-նարնջագույն: Բնադրման շրջանում արուի դեմքի ստորին հատվածը և կրծկալը սև են: Էգի մարմինը ներքևից սպիտակ է, կոկորդը և կըրծ- քի շերտը՝ խայտավոր, մարմնի կողքերը՝ մուգ գույնի՝ փոփոխական խայտերով: Հետբնադրման շրջանում դիմային մասի և կոկորդի փետուրներն