շաթաղի շրջաններին, արմ-ում՝ Նախիջևանի Հանրապետությանը, հվ- ում՝ Իրանին: Տարածքը 4506 կմ2 է: Մակերևույթը խիստ լեռնային է. հրաբխ. զանգվածների ու սարավանդների, ծալքաբեկորավոր լեռնաշղթաների, անդնդախոր կիրճերի, ձորերի ու գետահովիտների բարդ համակցություն է Օրդուբադի (արմից) և Հագարիի (արլ-ից) միջլեռն. գոգավորությունների միջև: Բնորոշ են ռելիեֆի էրոզային և հրաբխ. ձևերը, բնական բրգաձև գոյացումները (Գորիսի բուրգեր), քարանձավները, քարակառները: Առավելագույն բարձր. 3904 մ է (Կապուտջուղ), նվազագույնը՝ 375 մ (Մեղրու կիրճ): Հիմն, լեռնագր. միավորից՝ Զանգեզուրի լեռնաշղթայից, ճյուղավորվում և տարածքը արմ-ից արլ. հատում են Բարգուշատի լեռնաշղթան, Մեղրու լեռնաշղթան, հվ-արլ-ում է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լեռնաշղթան(Խոատուփ, 3202 մ), որը Ողջիի հովտով բաժանվում է Խուստուփ և Կատար զանգվածների: Հս-արլ. մասը զբաղեցնում են Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքում՝ Կապանի գոգավորությունը: Շրջանի հս-ը բնութագրվում է ողորկ և փոքրաթեք լեռնալանջերով, դյուրանցանելի լեռնանցքներով՝ Որոտանի (2344 մ) և Սիսիանի(2345 մ), հվ-ում Մեղրու պլուտոն ներժայթուքն է, որով պայմանավորված է օգտ. հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, նեֆելինային սիենիտներ) պաշարների բազմազանությունը, կան նաև շինանյութերի, դիատոմիտի, կրաքարի, հրաբխ. խարամի հանքավայրեր, հանք․ ջրերի ելքեր (Քարաշամբ, Տաթև, Միսիան և այլն):
Երկրաշարժամետ գոտի է: Ուժեղ երկրաշարժեր են եղել 1931-ին և 1968-ին:
Կլիմ. հակադրությունների շրջան է. ըստ բարձրության՝ հերթափոխվում են ՀՀ տարածքին բնորոշ կլիմայի գրեթե բոլոր տիպերը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2120-ից (Գորիս) 2660 ժ է (Սիսիան): Հունվարի միջին ջերմաստիճանը 0,9-ից -9,8°C է, նվազագույնը՝ -40°C (Միսիան), հուլիս-օգոստոսին՝ 13,9-25°C, առավելագույնը' 41 °C (Մեղրի), տարեկան տեղումները 250 ֊ից (Մեղրի) 800 մմ (Կապան) Են: Ցածրադիր գոտում ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի: Ջրագր. ցանցը խիտ է: Շրջանի հվ-ով հոսում է Արաքսը: Գետերը լեռն, բնույթի են՝ V-աձև հովիտներով, արագահոս, սահանքավոր, ունեն մեծ անկում, ջրաէներգիայի մեծ պաշարներ, առաջացրել են ջրվեժներ (Շաքի և այլն): Խոշոր գետերն են Որոտանը՝ Շաղատ, Սիսիան, Վարարակ, Խնձորեսկ, Շաքի, Ողջին՝ Գեղանուշ, Քաջարանց, Գեղի վտակներով, և Մեղրին: Կան սառցադաշտային ծագման (Կապույտ, Ալ, Սև, Ղազանի և այլն) լճեր: Որոտանի վրա կառուցվել են Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի ջրամբարները: Տարածված են սևահողերը, լեռնաանտառային դարչնագույն, լեռնամարգագետնային, ճմատորֆային և ձնամերձ գոտու հողերը: Գերիշխում են անտառային և ալպյան բուսատեսակները: Մեղրու շրջանում, Արաքսի հովտում (մինչև 600 մ բարձր.) լեռնաչորասեր խմբակցություններն են, ավելի վեր՝ սաղարթավոր նոսրանտառների և շիբլյակի խմբակցություններ: Տարածքի շուրջ 20%-ը անտառապատ է. գերիշխում են կաղնին, բոխին, թխկին, հացենին, գիհին և այլն, Եռաբլրի և Գորիսի սարավանդներում՝ տափաստանը:
Շրջանում հերթափոխվում է վերընթաց լանդշաֆտային հինգ գոտի՝
չոր մերձարևադարձային (Մեղրի գետի ավազան), չոր լեռնատափաստանային՝ մինչև 900-1000 ւ/բարձր., լեռնաանտառային՝ մինչև 2500-2600 մ
(Ծավ, Ողջի, Որոտան գետերի հովիտներում, Մեղրու շրջանում), լեռնամարգագետնային և ձնամերձ: Շրջանի հվ. մասը ներառված է Շի-
կահողի արգելոցի մեջ (տես Արգելոց հոդվածում):
Լոռու ֆիզիկաաշխարհագրական շրշան, ՀՀ հս-ում: Ընդգրկում է Լոռու մարզը: Հս-ում եզրավորված է Վիրահայոց, արմ-ում՝ Ջավախքի, հվ-ում՝ Փամբակի, արլ-ում՝ Գուգարաց լեռնաշղթաներով: Բարձր. 380-ից (Դեբեդի հովիտ) մինչև 3196 մ է (Աչքասար լ.): Սահմանակից է Շիրակի, Տավուշի, Արարատի ֆիզիկաաշխարհագր. շրջաններին, հս-ում՝ Վրաստանին: Տարածքը մոտ 3789 կմ2 է: Երկրաշարժամետ գոտի է (1988-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալլի): ԼԵռնագր. խոշոր միավորներ են Լոռու դաշտը,