Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բույնը ոչ խորը փոսիկ է՝ ցանցառ ցամքարով, կամ հարթակ՝չոր խոտերից: Բնադրում է գետնին՝ առավելապես բաց տարածություններում, խոնավ, ճահճացած վայրերում, իսկ աղքատ բուսականության պայմաններում՝ ոչ մեծ բնական փոսիկներում կամ անասունների ու մարդկանց ոտնահետքերից առաջացած փոսերում, ճմաբույսերի վրա կամ գետնին: Բնադրում են առանձին զույգերով նաև մեծ ու փոքր գաղութներով: Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից մայիսի ընթացքում, երբեմն՝ մինչև հունիսի սկիզբը: Դևում է 47 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ սև վրձնախազերով 4 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 24-29 օր, բարենպաստ պայմաններում՝ ավելի կարճատև: Նորելուկ ձագերը մայիսի վերջ-հունիսին ձեռք են բերում հմուտ թռչելու ունակություն: Ձգձգված բնադրման դեպքում ձագերը կարող են հայտնվել հուլիսի 2-րդ կեսին: Աշնանը Ս. կ-ները կազմում են մեծ երամներ (մինչև մի քանի հարյուր թռչուն) և հիմնականում ձմեռում են Արարատյան դաշտի խոնավ տարածքներում:

Որպես սիրող․ և մարզ․ որսի թռչուն՝ ճանաչված է շատերի կողմից:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԿՈՒ (Cuculus canous), կկուների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 32-34 սմ է, թևերի բացվածքը՝ 55-60 սմ, կենդանի զանգվածը՝ 100 գ: Պոչը երկար է, թևերը նեղ: Հասունի միատարր մոխրագույն մարմնի վերևը, կուրծքը ցայտերանգ են՝ մուգ զոլավոր, սպիտակ փորի համադրությամբ: Հանդիպում են նաև յուրօրինակ շիկակարմիր-դարչնագույն փետրավորմամբ էգեր: Երիտասարդը նման է հասունին, սակայն մեջքի և թևի փետուրներն սպիտակավուն երիզով են: Թռչում է ուղիղ գծով՝ թևերը մարմնից ոչ բարձր պահած: Արձակում է երկհնչյուն կրկնվող ձայներ: Բնակվում է խոտածածկ տարածքներում, թփուտներում, անտառներում, եղեգնուտներում: Սնվում է միջատներով, առավելապես մազածածկ թրթուրներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի վերջին: Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի սկզբին և մինչև հունիսի վերջը պատրաստ են ձվադրելու: Ձվադրում է այլ թռչունների (մոտ 150 տեսակի, ՀՀ-ում՝ սևուկ կարմրատուտի, լեռնային Սովորական ճայ խաղտտնիկի, այգու դրախտապանի, մոխրագույն շահրիկի և եղեգնուտի եղեգնաթռչնակի) բներում: Բաց բներում էգը ձվադրում է՝ ուղղակի բնի վրա նստելով: Փակ բների դեպքում սկզբում ձուն դնում է գետնին, ապա կտուցն առած՝ թռիչքային անցքով տեղափոխում տիրոջ բույնը (փչակ կամ արհեստ, թռչնաբույն): Թխսաալման ժամկետն այնքան է, որքան բնի տերը ծախսում է սեփական ձվերը տաքացնելու համար: Դնում է 23 մմ տրամագծով մինչև 20 ձու (ճնճղուկանմանների յուրաքանչյուր բնում՝ 1 ձու՝ գույնը նմանեցնելով բնի տիրոջ ձվերի գույնին): Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 12-րդ օրը և հաջորդ օրը, մեջքի փոսիկի մեջ առնելով տիրոջ ձվերն ու ձագերին, որպես օտար մարմին, դուրս է գցում բնից և մնում միայնակ, ապա մոտ 3 շաբաթ անց դուրս է գալիս բնից, ևս 1 շաբաթ ազատ թռչում է և կերակրվում որդեգրած ծնողների կողմից: Բացարձակ օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատների թրթուրներին:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՈՂՄԱՎԱՐ ԲԱԶԵ (Falco tinnunculus), բազեների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80 սմ։ Պոչը երկար է, կլորավուն, նախածայրաշերտը՝ լայն, թևատակը՝ մուգ և խիտ պտերով: Բեղաշերտը մուգ է, մագիլները՝ սև: Արուի գլուխը և պոչը մոխրագույն են, մեջքը՝ կարմրադարչնագույն պտերով, էգը՝ շիկակարմրադարչնագույն՝ մուգ խայտերով: Էգի և երիտասարդի մարմինը ներքևից խիտ պտերով ու խայտերով է, պոչի հիմքը՝ դարչնագույն: Սավառնում է՝ պոչը հովհարանման բացած, թռչում թևերի ոչ խորը թափահարումներով, հաճախ կանգ առնում օդում: Նստում է լարերին, սյուներին, ժայռերին: Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ենթալպյան տարածքներում, գետաձորերում, հաճախ՝ բնակավայրերին մոտ: Սնվում է միջատներով, թռչուններով, մանր կաթնասուններով: Բնադրում է ժայռերի քիվերին և խորշերում, ծառերի վրա, շենքերի տանիքներին, ագռավների կամ կաչաղակների հին բներում: Ձվադրում է ապրիլի 1-ին կեսից հունիսի սկիզբը: Դնում է 39 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 3-7 ձու: Թխսակալում է էգը՝ 37 օր: 32-33 օրական ձագերը դուրս են գալիս բնից:

Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտ. վնասատուներին: Կարելի է օգտագործել որպես կենսբ. պայքարի բնական և էկոլոգ. անվտանգ միջոց:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՃԱՅ (Corvus monedula), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի Երկար. 33-34 սմ է, թևերի բացվածքը՝ 67-74 սմ: Կտուցը կարճ է, պոչը՝ թեթևակի կլորավուն: Հասունի աչքը սպիտակավուն է, գլխի հետին մասը և ծոծրակը՝ բաց մոխրագույն, ծոծրակի հիմքում կա սպիտակավուն նեղ շերտ: Երիտասարդի աչքը մուգ գույնի է, գլուխը՝ սևավուն: Երամային է: Կերակրվում և հաճախ բնադրում են մեծ խմբերով: Երամներն աղմկոտ են, հաճախ՝ այլ ագռավանմանների հետ խառնված:

Լայնորեն տարածված է տափաստաններում ու հովիտներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, սննդի մնացորդներով:

Հարսանեկան զույգերը մշտական են: Փետրվարի 3-րդ տասնօրյակից գաղութի կազմում նկատվում է բնադրազույգերի կայունացում, որը շարունակվում