Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ողջ բազմացման ընթացքում: Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ ճյուղերից, ցամքարը՝ խոտաբույսերից, բրդից, փետուրներից և թափոններից: Բնադրում է ավազային կամ կավային զառիթափերի փորվածքներում, շենքերի տանիքներին ևն: Բների կառուցումը տևում է 7-12 օր, հների նորոգումը՝ 4-5 օր: Բնադրման ժամկետները գաղութում շատ անհավասար են. մայիսի կեսերին հայտնվում են թարմ ձվերի լրիվ քանակով բներ: Դնում է 35 մմ տրամագծով, բաց կապույտ՝ սևավուն բծե- րով 4-5 ձու: Զուգահեռ կարող են հանդիպել նորելուկ ձագեր և թխսա- կալող թռչուններ: Թխսակալում է էգը՝ 18-20 օր: Ձագերը հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի 3-րդ տասնօրյակին, բնից դուրս են գափս կյանքի 22-24-րդ օրը, երբ դեռևս թռիչքին կայուն չեն տիրապետում: 1-2 շաբաթական երիտասարդները և հասունները հուլիսից մինչև հաջորդ գարուն կերակրվում են բնադրատեղերի մերձակա տարածքներում:

Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ: Նման գաղութներում 5-7 օրական ձագերի կողքին կարող են լինել նորելուկներ:

Որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄՈՂԵՍՕՁ (Malpolon monspessulanus), լորտուների ընտանիքի մողեսաօձերի (Malpolon) ցեղի օձ: Որոշ հետազոտողների կողմից դասվում է ավազային օձերի ենթաընտանիքին (Psammophiinae):

ՀՀ-ում հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հիմնականում նախալեռն, շրջաններում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային կենսավայրերում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (22-140 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է: Մարմինը բարեկազմ է: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով: Բնորոշ է գլխի դիմային հատվածի արտափքվածությունը: Աչքերը խոշոր Են, ծիածանաթաղանթը՝ սպիտակավուն կամ դեղնավուն, բիբը՝ կլոր: Մարմնի թեփուկներն անփայլ են, հարթ կամ թեթևակի արտափքված կենար, հատվածով: Մեջքի ընդհանուր գունավորումը մոխրագույնից գորշ է, երբեմն՝ կանաչավուն Երանգով, հաճախ՝ առանց նախշի կամ մանր մուգ գծերից կազմված երկայնակի գոլերով: Երիտասարդի գունավորումն ավելի խայտաբղետ է. մեջքային մակերեսի թեփուկների խճանկարը ձևավորում է բաց գույնի շղթայաձև նախշ: Որովայնը դեղնավուն է, գորշավուն, հաճախ՝ նարնջագույն երանգով երկայնակի զոլավոր նախշով: Վերին ծնոտի հետևի մասում կան 1 զույգ ակոսավոր թունամուղ ատամներ:

Սնվում է մողեսներով, այլ օձերով, թռչունների ձագերով ու մանր կրծողներով: Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլին: Մայիսի 2-րդ կեսից հունիսի սկիզբը էգը դնում է 5-20 ձու: Ձվերը երկարավուն են (40-45 x 30-35 մմ): Ձագերը ծնվում են հուլիսի 2-րդ կեսից:

Խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Թույնն ունի նյարդարգելակիչ ազդեցություն: Խոշոր առանձնյակների կծածը կարող է վտանգավոր լինել մարդու և կենդանիների կյանքի համար:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՍՊՆՈՒԿ (Carpo dacus erythrinus), սերինոսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 14,5-15 սմէ, թևերի բացվածքը՝ 24-26,5 սմ, կենդանի զանգվածը՝ 19-26 գ: Կտուցը հաստ է, մոխրագույն: Արուն կարմիրից դեղնադարչնագույն է: Գլուխը, կուրծքը, գոտկատեղը կարմիր են, կողքերը՝ վարդագույն: Էգը բաց մոխրագույն-դարչնագույն է, կուրծքը՝ խայտերով: Երիտասարդը նման է էգին, բայց ավելի մուգ է: Արուների երգը Նման է հաճախակի կրկնվող սոզոցների: Բնակվում է կիսաանապատներից մինչև մերձալպյան գոտի (բաց դաշտերում), գարնան չուի ընթացքում՝ քաղաքներում՝ ծառերի վրա: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մայիսի կեսերից՝ արուների մեծ երամներով: Արուները, թփուտների ծայրին թառած, աչքի են ընկնում իրենց երգով, արնակարմիր գլխով ու կրծքով: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է թփուտներում: Դնում է 22 մմ տրամագծով, Երկնագույն՝ դարչնամանուշակագույն պտերով 4-5 ձու: Թխսակալում է էգը՝ 12-13 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-14-րդ օրը:

Աշնանային չուն՝ օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկգբին:

Հաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին: Որպես երգեցիկ տեսակ՝ գեղագիտ., ճանաչող., գիտ. արժեք է ներկայացնում և կարիք ունի անհատ, պաշտպանության:

Օգտակար է. մոլախոտերի ու միջատների թվաքանակի կենսբ. կարգավորիչ է:

Վերջին 10-15 տարիների ընթացքում գրանցվել է տեսակի թվաքանակի աննախադեպ անկում:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐ (Larus ridibundus), որորների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 34-37 սմ է, թևերի բացվածքը՝ 100-110 սմ, կենդանի զանգվածը՝ 250-400 գ: Կտուցը նրբագեղ է: Հասունի մեջքը, թևավերևը բաց մոխրագույն են: Թևավերևի առաջնային փետուրների ծայրերը մուգ են: Արտաքին առաջնայինները սպիտակ են, ներքին առաջնայինները վերևից՝ մոխրագույն, ներքևից՝ սևավուն: Բնադրման շրջանում գլուխը