Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շիկակարմիր-դարչնագույն: Մուգ գույնի փետրավորմամբ անհատների (տարածված են ՀՀ հս. շրջաններում) փետրածածկը սևավուն է, պոչը՝ հավասարաչափ զոլավոր, թափահարող փետուրները՝ սպիտակավուն հիմքով: Երիտասարդը նման է հասունին, պոչը թույլ զոլերով է, երկրորդային փետուրների հետին եզրի ցայտուն շերտը բացակայում է: Որսի ընթացքում հաճախակի և աներեր կանգ է առնում օդում: Բնակվում է լեռնատափաստաններում, ժայռերի վրա, գյուղատնտ. տարածքներում: Սնվում է կրծողներով (հիմնականում՝ դաշտամկներ), սողուններով, այլ մանր կենդանիներով: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակից: Բույնը հարթակ է՝ ճյուղերից: Բնադրում է ժայռերի քիվերին, ճեղքերում ու խորշերում՝ 4-13 մ բարձր՜ներում: Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն և կարմրավուն վրձնախազերով 3-5 ձու: Ձագերը հայտնվում են մայիսի սկզբից: Երբեմն բնում զարգացող ձագերի միջև նկատվում է կանիբալիզմի երևույթը (ձագերից մեկը զոհ է դառնում մյուսների հարձակումներին, դա նպաստում է ձագերի թվաքանակի կենսբ. կարգավորմանը): Դաշտամկներին հսկելիս հաճախ զոհ է դառնում որսագողերի կրակոցներին: Կարիք ունի զանգվածային պաշտպանության: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԱԿՆԱՃՈՒՌԱԿ (Circus macrourus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Կլոր տարի չվահյուր է, քիչ տարածված: Մարմնի երկար. 40-48 սմէ, թևերի բացվածքը՝ 95-120 սմ, կենդանի զանգվածը՝ 300-500 գ: Հասուն արուի մարմինը վերևից բաց մոխրագույն է, ներքևից՝ սպիտակավուն, թևերի ծայրերին կա փոքր, մուգ մոխրագույն հատված: Էգը վերևից մոխրագույնդարչնագույն է, դիմային մուգ շերտի հետին սահմանում կա բաց գույնի հատված, ներքևից բաց դարչնագույն-սպիտակ է՝ դարչնագույն և շիկակարմիր խայտերով: Թռիչքի ժամանակ վերևից տեսանելի են գոտկատեղի սպիտակ բիծը և մուգ երկրորդային փետուրները: Բացած թևի վրա ակնառու է թևատակի կիսալուսնաձև սպիտակավուն նախշը: Երիտասարդի փետրածածկը մուգ դարչնագույն է, վերևից փետուրների երիզները նարնջագույն են, մարմինը ներքևից՝ միատարր նարնջագույն: Վիզը բաց գույնի տեսանելի օձիքով է: Թռիչքն ուղղաձիգ է, գետնից ոչ բարձր: Որսին հետապնդում է թռիչքի ընթացքում, որսում է գետնին: Սովորաբար նստում է գետնին: Տարածված է Արարատյան դաշտից մինչև լեռնատափաստաններ, լայնարձակ հարթավայրային հովիտներ: Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով, սողուններով: Մյուս տեսակների հետ համարվում է կրծողների (հատկապես՝ դաշտամկների) թվաքանակի կենսբ. կարգավորող: Գարնանային վերադարձը՝ ապրիլի սկզբին, աշնանային չուն՝ հոկտեմբերին, առանձին անհատներ դիտվել են նաև հունվարին:

ՏԵՐԾՎԱԿԾՐՆԵՐ (Chrysomelidae), բզեզների ընտանիք: Հայտնի է մոտ 40 հզ,, ՀՀ-ում՝ 330 տեսակ՝ կարտոֆիլի կոլորադյան բզեզը (Leptinotarsa decemlineata), բարդու Տ.(Melasoma populi), խաչածաղկավորների ակոսավոր լվիկը (Phyllotreta vittata), ճակնդեղի վահանակիրը (Cassida nebulosa) և այլն , որոնք բանջարանոցային, հատիկավոր բույսերի և ծառերի վնասատուներ են: Մարմնի երկար, մինչև 1,7 սմ է, գունավորումը հաճախ խայտաբղետ է: Բերանային օրգանները ծամող են, բեղիկները՝ թելանման, համրիչաձև կամ վերին մասում թեթևակի լայնացած: Ոտքերը երկար են, հետինները՝ երբեմն ցատկող տիպի: Թրթուրը երկարավուն է, մսոտ, մուգ գլխով, ապրում է ազատ, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում (սնվում է դրանցով) կամ հողում: Որոշ տեսակներ վարակիչ հիվանդությունների տարածողներ են, մի քանիսը՝ մոլախոտերի դեմ պայքարի կենսբ. միջոց:

ՏԵԲԵՎՈԼՈՐՆԵՐ (Tortricidae), թիթեռների ընտանիք: Հայտնի է ավելի քան 5 հզ., ՀՀ-ում՝ 200-ից ավելի տեսակ՝ խնձորենու [Carpocapsa (Laspeyresia) pomonella], սալորենու [Laspeyresia (Grapholitha) funebrana] և այլ պտղակերներ, խաղողի տերևոլորը (Polychrosis botraՏափաստանային ճուռակ Տափաստանային մկնաճուռակ. էգը և արուն Բարդու տերևակեր na) և այլն, որոնք բույսերի ու ծառատեսակների վնասատուներ Են: Ոչ մեծ թիթեռներ են. թևերի բացվածքը 0,8-4 սմէ: Առջևի զույգ թևերը խայտաբղետ են՝ գրեթե զուգահեռ եզրերով, հետինները՝ մոխրագույն: Կնճիթը զարգացած չէ, սակայն շատ տեսակներ կարողանում են վնասված բույսերից հյութ և ջուր ծծել: Տ. ակտիվ են մթնշաղին: Թրթուրները (0,9-2 սմ) ապրում և սնվում են բույսերի բողբոջներում, ծաղիկների վրա, պտուղներում, կեղևի տակ, ոլորված տերևներում (այստեղից՝ անվանումը), որտեղ էլ հարսնյակավորվում Են: Ձմեռում է հիմնականում թրթուրը:

ՏԵՐՄԻՏՆԵՐ, նույնաթեվներ (Isoptera), միջատների կարգ: Հասարա-