Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կական միջատների ամենապարզունակ խումբն է: Հայտնի է մոտ 2600, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Reticulitermes lucifugus-ը՝ տարածված Մեղրիի տա րածաշրջանում (Սյունիքի մարզ):

Ընտանիքը բաղկացած է մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն միջատներից: Կազմված է հետևյալ կաստաներից՝ բազմացմանը ընդունակ էգ («թագուհի», երկար.՝ մինչև 140 մմ), արու («թագավոր», մարմնի չափերը համեմատաբար փոքր են), անթև, թրթուրանման աշխատավորներ (թերզարգացած սեռ. օրգաններով էգեր ու արուներ, երկար.՝ 2- մմ), և զինվորներ (մասնագիտացած աշխատավորներ, երկար.՝ մինչև 20 մմ): Աշխատավոր անհատները կազմում են ընտանիքի ամենամեծ մասը և ունեն բազմազան պարտականություններ՝ ձվերի և թրթուրների խնամք, բնի կառուցում (փտած կոճղերում, չորացող ծառերի ու թփուտների հիմքերում), կերի հայթայթում, էգի կերակրում և այլն: Զինվորները պաշտպանում են բույնը արտաքին թշնամիներից (մրջյուններ, Տ-երի այլ տեսակներ և այլն):

Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Հասունի (իմագո) և աշխատավորի գլուխները կլորավուն են կամ ձվաձև, զինվորինը՝ մեծացած է՝ ծնոտային մկանների գերաճման շնորհիվ: Բեղիկների հատվածների թիվն աճում է զարգացմանը զուգընթաց: Հասունի և աշխատավորի ծնոտները խոշոր են, կրծող տիպի, ունեն ատամնավոր ծամող եզրեր (որոշ տեսակների զինվորների մոտ՝ դաշունաձև կամ ձողաձև): Սեռ. անհատները սովորաբար ունեն զարգացած ֆասետային աչքեր, որոնք աշխատավորների և զինվորների մոտ թերզարգացած են կամ լրիվ բացակայում են: Տ-ի առջևի և հետին թևերը գրեթե միանման կառուցվածք ունեն (այստեղից՝ 2-րդ անվանումը):

Տ-ի ընտանիքի կյանքը սկսվում է հարսանեկան թռիչքից (տարին 1 անգամ՝ ապրիլ-մայիսին), որին մասնակցում են բնից դուրս թռած թևավոր էգերն ու արուները: Զուգավորումից հետո նրանք կորցնում են թևերը, զույգերը հողի մեջ փորում են առանձին խցիկ (մինչև 2 i/խոր.), որտեղ էգը դնում է առաջին ձվերը: Ձվերից սկզբում դուրս են գալիս միայն աշխատավորներ, ապա՝ աշխատավորներ ու զինվորներ, և միայն մեծ տերմիտանոցներում են հայտնվում թևավոր անհատներ: Հասունացած աշխատավորներն իրենք են կեր հայթայթում, էգին ու արուին կերակրում և բույն կառուցում: Սնվում են բնա փայտով, բուս, և կենդ, մնացորդներով, հումուսով, Տ. կարևոր են հողառաջացման գործում: Մի շարք տեսակներ վնասում են ծառերը, խաղողի վազերը, փայտե կառույցները, գրքերը, գործվածքները:

ՏԶԵՐ (Acarina), հոդվածոտանիների տիպի մանր խելիցերավորևերի ենթատիպի սարդակերպների դասի մանր (Երկար.՝ 0,1-30 մմ) կենդանի ներ: Տ. դասակարգվում են 3 ենթա- կարգով՝ ակարիֆորմ, տրոմբիդի- ֆորմ և մակաբույծ:

Թրթուրն ունի 6, իսկ սեռահասուններն ու հարսնյակները՝ 8 ոտք: Մա կաբույծ Տ. ունեն գլխակուրծք (պրոսոմա): Վերջավորությունների կառուցվածքը կախված է սնման եղանակից և կենսակերպից, լինում են ճանկերի կամ ասեղների նման, ծառայում են կերը որսալու կամ մաշկը ծակերս համար: Տ-ի որոշ տեսակների արուների խելիցերը հարմարված է զուգավորմանը: Մեծ թվով Տ. զուրկ են աչքերից, շնչառությունը մաշկային է կամ տրախեային: Տ. տարասեռ են. էգերն ունեն զուգավորման ճեղք, որտեղ արուները արտազատում են սպերմա, և տեղի է ունենում բեղմնավորում: Հայտնի են Նաև կուսածնությամբ բազմացման դեպքեր: Տ-ի մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակ- Տզեր. 1. ամբարային, Տզրուկներ. 1. դեղա- 2. զրահավոր, տնային, 2. վրացական 3. իքսոդային կամ պարսկական ներ կենդանածին են: Հայտնի է Տ-ի ավելի քան 10 հզ., ՀՀ-ում՝ 500 տեսակ: Ակարիֆորմ Տ-ին պատկանում են սարկոպտոիդային (զրահապատ, ամբարային, մազավոր, փետրավոր, քոսի և այլն) Տ., տրոմբիդի- ֆ ո ր մ Տ-ին՝ սարդոստայնային, ջրային, կարծրամարմին Տ. և այլն, մակաբույծ (պարազիտիֆորմ) Տ-ի շարքն են դասվում գամազային, արգասա- յիև, իքսոդային և այլ ընտանիքների Տ.: Տ. տարածված են ամենուրեք, մե ծամասնությունն ապրում է ցամաքում, որոշ տեսակներ՝ ծովերում և քաղցրահամ ջրերում: Հիմնականում տարածված են մեղմ կլիմայով և արևադարձային գոտիներում: Գիշատիչ և բուսակեր Տ. ապրում են հողում, խոտի և քայքայվող օրգ. նյութե րի վրա: Շատերը բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ Են: Որոշ Տ. օգտակար են. մասնակցում են հողագոյացմանը: Ֆիտոսեիդ Տ. ոչնչացնում են բույսերի որոշ վնասատուների: Տ. (իքսոդային, գամազային, արգասային), որպես արտաքին մակաբույծներ, մեծ վնաս են պատճառում մարդուն, կենդանիներին ու մի շարք (ուղեղաբորբ, արյունահոսական և այլ տենդային) հիվանդությունների, Նաև վիրուսների, բակտերիաների, սպիրոխետների, թեյլերիանե- րի, միկրոֆիլարիաների և այլն փոխանողներ են: Մի շարք զրահակիր Տ. համարվում են կենդանիների երիզոր- դային որոշ հիվանդությունների միջանկյալ տերեր: Տ-ի շատ տեսակներ վնասում են հացահատիկը, բուսականությունը և այլն: Քոսի տիզը մարդու և կենդանիների մաշկի մակաբույծ է. առաջացնում է քոս հիվանդությունը: Տ-ի որոշ տեսակներ հարուցում են մեղուների ակարոպիդոզ, բորելիոզ և այլ հիվանդություններ:

Տ. ուսումնասիրող գիտությունը կոչվում է ակարոլոգիա:

ՏԶՐՈՒԿՆԵՐ (Hirudinae), օղակավոր որդերի դաս: Հայտնի է մոտ 400 տեսակ: ՀՀ Լոռու, Տավուշի, Արմավիրի մարզերի լճերում և ճահճուտներում հանդիպում են բժշկ. Տ-ի դեղատնային և վրացական կամ պարսկական տեսակները:

Մարմինը երկարավուն է (0,2- 15 սմ), մեջքափորային ուղղությամբ՝ տափակած, մուգ դարչնագույն, կա-