Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնաս են հասցնում հացահատիկի դաշտերին, խաղողի և այլ պտղատու այգիներին: Բարենպաստ պայմաններում բազմանում է կլոր տարին:

ՏՆԱՅԻՆ ՄՈՒԿ (Mus musculus), կրծողևերի կարգի մկնանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է գրեթե ամենուր:

Մարմնի երկար. 7-11 սմ է, պոչինը՝ 4-10 սմ: Դունչը սուր է, ականջները՝ ուղղված առաջ: Գունավորումը բազմազան է (մոխրագույնից սպիտակ): Էգը ծնում է 5-7 ձագ (տարեկան մի քանի սերունդ): Ապրում է մեծ ընտանիքներով: Ամենակեր է (վնասում է հատիկավոր բույսերը, ոչնչացնում և աղտոտում սննդամթերքը): Որոշ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա) հարուցիչների փոխանցող է: Պայքարը՝ քիմ. և մեխ. միջոցներով: Փորձակենդանի է (հատկապես սպիտակը):

ՏՈՔՍՈՊԼԱԶՄՆԵՐ (Toxoplasma gondii), սպորավորների դասի էյմերիդե ընտանիքի տոքսոպլազմա սեռի միաբջիջ նախակենդանիներ: Տարածված են երկրագնդի բոլոր աշխարհագր. գոտիներում: Կաթնասունների, թռչունների և սողունների մակաբույծներ են: Առաջացնում են տոքսոպլազմոզ հիվանդությունը: Հիվանդանում են մարդիկ, խոզերը, ոչխարները, շները, կատուները և կրծողները: Կատուները համարվում են մակաբույծի վերջնական տեր, իսկ մյուս կենդանիները՝ միջնորդ: Տոքսոպլազմոզն ընթանում է տիրոջ նյարդային, ավշային և ներզատիչ համակարգերի ախտահարմամբ:

Մարդը վարակվում է ավելի հաճախ կաթնասուններից: Հիվանդությունը երբեմն ընթանում է առանց կլինիկ, ախտանշանների: Հղիների մոտ նկատվում են վիժումներ, կամ ծնվում է թերզարգացած պտուղ:

Վերջնական տերերի բուժման համար առաջարկվում է օգտագործել քիմիկոկցիդ, սուլֆադիմեզին:

Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է ենթարկել հարկադիր մորթի (ոչխար, խոզ), իսկ միսն օգտագործել միայն լավ եփելուց հետո:

ՏԻԽԻՆԵԼՆԵՐ, կլոր որդերի տրիխինելա սեռի մակաբույծներ: Հասուն Տ. շատ մանր են, էգերի երկար, հասնում է 3-4 մմ-ի: Կենդանածին են:

Ավելի հաճախ Տ. հանդիպում են խոզերի, շների, գայլերի, աղվեսների, կատուների, արջերի, կրծողների, վայրի վարազի և վայրի մսակերների օրգանիզմներում: Որպես Տ-ի տերեր՝ արձանագրված են ավելի քան 100 տեսակի կաթնասուններ:

Տրիխինելոզի ժամանակ միևնույն կենդանին սկզբից համարվում է մակաբույծի վերջնական (աղիքային տրիխինո-լասերտ), իսկ հետո՝ միջնորդ (մկանային տրիխինելների՝ թըրթուրային ձևերի) տեր:

Մարդը և մյուս կենդանիները վարակվում են տրիխինելոզի հարուցիչների պատիճավորված թրթուրներով ախտահարված միս օգտագործելուց: Ստամոքսում թրթուրներն ազատվում են պատիճներից և բարակ աղիներում կարճ ժամանակում դառնում սեռահասուն անհատներ: Էգերը գլխային մասով խրվում են լիբերկունյան գեղձերի մեջ և արտազատում մեծ քանակությամբ թրթուրներ, որոնք արյան հոսքով տեղափոխվում են տիրոջ միջաձիգ զոլավոր մկաններ, 3-9 շաբաթում պատյանավորվում են, իսկ 6 ամսից հետո կրակալվում, սակայն պահպանում են ինվազիոն հատկությունը: Տրիխինելոզը բևականօջախային հիվանդություն է. նրա հասցրած տնտ. վնասը շատ մեծ է, քանի որ այդ մակաբույծով ախտահարված մսեղիքը, անկախ վարակի ինտենսիվությունից, ոչընչացվում է: Այն մեծ վտանգ է ներկայացնում նաև մարդու համար, քանի որ ընթանում է շատ ծանր, դժվար է բուժվում, հաճախ ելքը մահացու է:

ՀՀ-ում մարդկանց և խոզերի տրիխինելոզն ունի սահմանափակ տարածվածություն, սակայն, որպես շատ վտանգավոր ինվազիա, պետք է լինի բժշկ. և անասնաբուժ. ծառայությունների ուշադրության կենտրոնում: Մարդկանց վարակումը կանխելու նպատակով՝ սպանդի ենթարկված խոզերի, վայրի վարազի, արջի միսը պարտադիր պետք է ենթարկվի տրիխինելադիտման: Նույնիսկ 1 թրթուր հայտնաբերելիս մսեղիքը պետք է ոչնչացվի:

ՏՐԻՊԱՆՈՍՈՄՆԵՐ, մտրակավոր նախակենդանիներ:

Մարմինը երկարաձգված է, սրածայր՝ պելիկուլայով պատված: Բաղկացած է կորիզից, բջջապլազմայից, կիևետոպլաստներից, մտրակից և թրթռացող թաղանթից:

Տ-ի մի շարք տեսակներ մարդկանց և գյուղատնտ. կենդանիների հիվանդությունների (տրիխոմոնոզ, լեյշմանիոզ, զուգավորման հիվանդություն, տրիպանոսոմոզ և այլն) հարուցիչներ են. տարածված են ավելի շատ տաք երկրներում: ՀՀ-ում հաճախ հանդիպում է տավարի, թռչունների և մարդկանց հիստոմոնոզը. հարուցիչները հիվանդներից առողջներին են փոխանցվում սեռ. ակտի ժամանակ կամ փոխանցող միջատների միջոցով:

Բուժման համար առաջարկվում են մի շարք պատրաստուկներ՝ նագանին, ազիդին, մոնոմիցին, տրիխոպոլ, ֆուրազոլիդոն և այլն:

ՏՈՒՐՊԱՆ (Melanitta fusca), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Ամառնահյուր է, չվող, հազվագյուտ:

Մարմնի երկար. 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ: Փետրածածկը մուգ է: Գլուխը, կտուցը, վիզը հաստ են: Բնադրման շրջանում արուի փետրածածկը սև է, փայլուն, թևի սպիտակ բիծն առավել տեսանելի է թռչելիս: Աչքի տակ կա ոչ մեծ սպիտակ բիծ, կտուցը հիմնականում դեղին է: Հետբևադրման շրջանում արուն ավելի խամրած է, դարչնագույն, էգը վերևից՝ մուգ դարչնագույն, թևին կա 1 սպիտակ բիծ, գլխի կողքերին՝ 2-ական սպիտակավուն բծեր: Սովորաբար հանդիպում է ոչ մեծ Երամներով (մինչև 20 անհատ): Թըռչում է՝ ջրից ոչ լրիվ կտրվելով, ոչ ճարպիկ: Սնվում է խեցգետնակերպներով, խխունջներով, ջրային բույսերով՝ ժայռոտ ափերի երկայնքով քայլելով: Բնակվում է քարքարոտ, ժայռոտ ափերով խոշոր լճերում:

Հարսանեկւսն առաջին խաղերը (նման են կռիվների) տեղի են ունենում ապրիլի սկզբին: Բնի կառուցումն ավարտվում է և առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը: Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում, օգոստոսին թռչում են լիարժեք: