գեզուրի, Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաներով: Տարածքը 2300 կմ2 է: Սևանի ավազանին կապվում է Սուլեմայի, Սյունիքին՝ Որոտանի, Արարատյան գոգավորությանը՝ Զովաշենի լեռնանցքներով, Նախիջևանին՝ Արփա գետի հովտով:
Ընդարձակ գոգավորություն է՝ բնական պայմանների մեծ հակադրություններով: Գտնվում է 920 -ից (Արփայի հովիտ) 3522 մ (Վարդենիս) բարձր՛ների վրա՝ ակտիվ երկրաշարժամետ գոտում: Բնորոշ են անդնդախոր կիրճերը (Արփայի, Եղեգիսի). հեղեղատներն ու ձորերը, որով և պայմանավորված է տեղանունների «ձոր» վերջավորությունը (Վայոց ձոր, Եղեգնաձոր, Աղավանաձոր, Գլաձոր և այլն): Լեռն, խիստ կտըրտված մակերևույթը, ռելիեֆի հրաբխ. (կոներ, լեռնազանգվածներ, լավային
հոսքեր, քարակարկառներ և այլն) ու սառցադաշտային (3000 մ֊ից բարձր)
ձևերի, գոգհովիտների (Ջերմուկի, Արփայի, Գնիշիկի և այլն) զառիթափ անհամաչափ լանջերով լեռնաճյուղերի (Թեքսարի, Արտավանի, Գայլասարի,
Գնիշիկի, Հարսնասարի և այլն), քարափների, նեղ ու երկար սարավանդների (Ջերմուկի, Աղավնաձորի, Գլաձորի, Գնդեվազի, Ելփինի և այլն) բարդ համակցություն է: Կարևոր լեռնագր. միավորներ են Վայքի լեռնաշղթան, Արփայի ու Եղեգիսի ջրբաժան Թեքսարի լեռնաշղթան, Գոգի
(3120 մ), Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), Վայոցսար (2581 մ)
լ-երի հրաբխ. կոները: Բնորոշ են լեռնաճյուղերի անհամաչափությունը
(հվ-ը՝ երկար, հս-ը՝ կարճ լանջերով), ռելիեֆի խորը մասնատվածությունը (Եղեգիսի հովտում՝ մինչև 1300 մ),
կլիմայի չորությունն ու ցամաքայնությունը, օգտ. հանածոների բազմազանությունը: Կան բազմամետաղների (մոլիբդեն, պղինձ, մանգան) հանքավայրեր ու երևակումներ, շինանյութեր (տուֆ, բազալտ, գրանիտ,
կրաքար, կավ և այլն), սառնորակ, անուշահամ ու հանք. (Ջերմուկ և այլն) ջրերի բազմաթիվ ելքեր: Զարգացած են
կարստային երևույթները, բնական հուշարձան-կերտվածքներ են հողմահարված բազմաթիվ բուրգերը, սեպաձև ժայռերը, ռելիեֆի սնամեջ
ձևերը՝ քարանձավները (Արջերի, Մագիլի), ջրվեժները (Ջերմուկի և
Հերհերի): Տարածքում են Ջերմուկի
ջրաբան., Ջերմուկի, Հերհերի նոսրանտառային, Եղեգնաձորի արգելավայրերը (տես Արգելավայր հոդվածում):
Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ձնառատ, ամառը՝
շոգ, տաք: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր, խիստ ցամաք.,
չոր ցամաք., չափավոր ցամաք., բարեխառն և ցուրտ լեռն․ կլիմաները:
Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2400-2700 ժ է, անարև
օրերի թիվը՝ 30-40: Հունվարի միջին ջերմաստիճանը -3,2-ից -14°C է
(նվազագույնը՝ -40°C, Ջերմուկ), հուլիսին՝ 8-26°C (առավելագույնը՝ 41 °C, Արենի): Տարեկան տեղումները 400-800 մմ եՆ (առավելագույնը՝ գարնան վերջին, նվազագույնը՝ ամռան երկրորդ կեսին): Ձնածածկույթով օրերի թիվը 40-150 է:
Ջրագր. ցանցը խիտ է: Խոշոր գետը Արփան է՝ Դարբ, Կապույտք, Գնի-
շիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով: Գետերի մեծ մասը սելավաբեր է: Տարածքում են Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերիի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի
ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարի զգալի մասը: Շրջանի տարածքում կան փոքր լճակներ, որոնց մի մասն ամռանը ցամաքում է: Հողաբուս. ծածկույթն ու կենդ, աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության:
Վայքում իրար են հաջորդում լանդշաֆտային երեք հարկեր, ցած¬
րադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտ¬
ներն են, որոնք տարածվում են 1200-ից (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա) 1700 մ (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի
սարավանդները) բարձր-ներում: Միջին հարկում (մինչև 2300 մ) գերիշխում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (Արփայի հովտում՝
Ջերմուկ առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի և Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները: Այս
գոտին նպաստավոր է կլիմ. առողջարանների ու հանգստյան տների
ստեղծման համար, որոնց նշանակությունն ավելի է մեծանում հանք, աղ¬
բյուրների շնորհիվ: Բարձրլեռն. գոտում մերձալպյան և ալպյան մարգա-