Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախշը ցայտուն սև ու սպիտակավուն է, փուփուլը՝ սև-դարչնագույն: Մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ: Հաճախ հանդիպում է անտառային այլ մանր թռչունների երամներում: Բնակվում է ասեղնատերև ու խառնանտառներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով, սերմերով: Որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում 1974-ին գրանցվել է Ստեփանավանի «Առչուտ» դենդրոպարկում:

ՓՈՒՓՈՒԼԱՎՈՐ ԿԿՈՒ (Clamator glandarius), կկուների ընտանիքի թըռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկար. 38-40 սմ է, թևերի բացվածքը՝ 58-61 սմ, կենդանի զանգվածը՝ 120-150 գ: Երկար պոչով, աչքի ընկնող փուփուլով կկու է: Հասունի մարմինը վերևից մուգ մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, դիմային ստորին մասը և կոկորդը՝ դեղին երանգով, թևերը՝ սպիտակ պտերով: Երիտասարդը վերևից դարչնագույն է՝ մանր սպիտակավուն պտերով, առաջնային փետուրները վերևից՝ դարչնագույն-նարնջագույն՝ մուգ ծայրերով, գագաթը սև է՝ առանց փուփուլի, դիմային մասի և վզի դեղին գույնը ավելի տարածված է: Համարձակ և աղմկարար է. հաճախ արձակում է թութակի սուր ճիչերի նմանվող ձայներ: Բնակվում է ուռուտներով գետափերին, Նոսր ծառուտներում: Սնվում է անողնաշարավորներով: Հայաստանում հայտնաբերվել է 1978-ին, կրկնակի գրանցումը՝2005-ին: Ձվադրում է կաչաղակների բներում, որտեղ հայտնաբերված ձագը հաստատում է ՀՀ-ում բնադրումը:

ՓՈՒՓՈՒԼԱՎՈՐ ՍՈՒԶԱԲԱԴ (Aythya fuligula), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 40-47 սմ է, թևերի բացվածքը՝ 67-73 սմ, կենդանի զանգվածը՝ 0,75,1,2 կգ Գագաթի հետին մասում կա փետրափունջ, գլխի վրա՝ դեպի մեջքը տարածվող երկար փետուրներից կազմված փուփուլ: Արուի փետրածածկը սև է, մարմնի կողքերը և փորը՝ սպիտակ: Էգի վերևը և կողքերը մուգ դարչնագույն Են, կտուցի հիմքում կա թաց գույնի փոքր բիծ, փուփուլը կարճ է: Լողում է մարմինը խոր ընկղմած, պոչը՝ ջրի մակերեսին: Սուզվում է հաճաՓուփուլավոր սուզաբադ, էգը ե. արուն Քաղաքային ծիծեռնակ խակի ցատկումներով: Բնակվում է լճերում, նոսր, փարթամ բուսականությամբ գետերում: Սնվում է ջրային բույսերով, միջատների թրթուրներով:

Բնադրման սկիզբը հավանաբար ապրիլի ընթացքում է: Բույնը փորվածք է՝ գետնին, ցամքարը՝ խոտաբույսերից և աղվափետուրից: Բնադրում է եղեգնուտում: Դնում է 59 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 7-11 ձու: Հուլիսի ընթացքում ձվերի թխսակալմանը զուգահեռ գրանցվում են էգերի հետ շրջող Նորելուկ ձագեր: Գարնանը և աշնանը Փ.ս-երը կազմում են 400-1800 անհատներից բաղկացած Երամներ: Սևանի ավազանում 1930-ական թթ. 1 հա ջրային մակերեսին գրանցվել է 0,7 թռչուն, Արարատյան դաշտի լճակներում 1980-ական թթ.՝ 0,08, 1990- ական թթ-ին՝ 0,01-0,2 թռչուն: 2000-ին՝ թվաքանակի նվազումն ակնհայտ էր՝ ջրային մակերեսների որակ, փոփոխության հետևանքով: Համարվում է սիրող, և մարզ, որսորդության ընդունված տեսակ:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԻԾԵՌՆԱԿ (Delichon urbica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 12,5 սմէ, թևերի բացվածքը՝ 26-29 սմ, կենդանի զանգվածը՝ 18 գ: Մարմինը վերևից և գլուխը կապտասև են՝ փայլուն երանգով, ներքևից և գոտկատեղը սպիտակ են, թևերը և պոչը՝ սև: Պոչը կարճ է, թեթևակի մկրատաձև: Հաճախ կարելի է տեսնել մեծ ու փոքր խմբերով՝ էլեկտր, լարերին նստած: Տարածված է առավելապես լեռն, շրջաններում (որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր) և մարդու հարևանությամբ: Սնվում է միջատներով:

Գարնանային վերադարձը՝ մարտին: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի վերջից մայիսին: Բնադրում է մայիս-հունիսին՝ ժայռերի լանջերին կամ շենքերի քիվերի տակ՝ գաղութներով, որտեղ կարելի է հաշվել մի քանի տասնյակից մի քանի հարյուր (և ավելի) բներ: Բույնը կիսագնդաձև է՝ փոքր անցքով, ցեխից ծեփած, ցամքարը՝ փետուրներից: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից հունիսի կեսը: Դնում է 19 ժ՜ր/տրամագծով, սպիտակ 3-5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 10 %-ը): Թխսակալում են արուն ու էգը՝ 12-13 օր (օդի ջերմաստիճանի նվազման դեպքում՝ 16-22 օր): 21-22 օրական ձագերը հեռանում են բնից:

Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին:

Օգտակար է. ոչնչացնում է վնասակար միջատներին (մոծակ, մլակ և այլն):

ՔԱՋԱՀԱՎ (Plegadis falcinellus), իբիսների ընտանիքի թռչուն: Բնադրող չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 55-65 սմէ, թևերի բացվածքը՝ 80-95 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,5 կգ: Ջրաճահճային թռչուն է: Փետրածածկը մուգ