Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ մարդկության «ընդհանուր տան»՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ: «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը

հուզող հարցեր: Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջնթացը՝ օգտվելով բնության բարիքներից: Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի Նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մադահարույց վնասները: Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում):

Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից:

Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած է մինչև 2000 մ բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարրկմ2 է, բնակավայրերի խտությունը՝ մոտ 6 բնակավայր 100 կմ2 վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0,85 կմ/կմ2

Հանրապետության տարածքի 12,7%-ն անտառածածկ է, իսկ 46,8 %-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ:

Հողի սեփականաշնորհումից հետո (1992) ՀՀ հողային ֆոնդը բաժանված է շուրջ 334 հզ. գյուղացիական տնտեսությունների ու մի քանի հարյուր պետական ու մասնավոր ոչ գյուղատնտեսական կազմակերպությունների միջև: Համապատասխան բնապահպանական միջոցառումներ չիրականացնելու դեպքում այդ հողերին սպառնում են քայքայումն ու բերրիության անկումը:

Երկրագործական Նպատակներով օգտագործվում են մինչև 2200 մ բարձրությունների և մինչև 16° թեքության լանջերի հողերը: Այդ ցուցանիշներին բավարարում է հանրապետության հողային ֆոնդի մոտ 40%-ը: Հողերի քայքայման բնական և մարդահարույց պատճառները բազմազան են՝ էրոզիա, հողերի պնդացում, աղակալում, սողանքներ, աղտոտվածություն, արոտավայրերի գերարածեցում և այլն:

Գյուղատնտեսական հողահանդակների գրեթե 60%-ը կազմում են արոտավայրերը և խոտհարքները, որոնց հիման վրա զարգանում է անասնապահությունը: Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վարման վերընթաց գոտիական համակարգը:

Բնապահպանական տեսակետից անասնապահության սխալ կազմակերպումն (հիմնականում արոտավայրերի գերարածեցումը և մուտքային ու ելքա¬ յին բազմաճյուղ ճանապարհների առաջացումը, որոնց պատճառով տրորվում և ոչնչանում է բուսածածկույթը) էական բացասական ազդեցություն են թողել Հայաստանի բնական ու մշակովի կեևսահամակեցությունների (ալպյան ու