Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան կանաչ դոդոշը, լճագորտը և փոքրասիական գորտը, սողուններից՝ սպիտակափոր, նաիրյան, հայկ. ժայռային մողեսները, սովորական և. ջրային լորտուները, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, թռչուններից՝ վարդագույն և գանգրափետուր հավալուսները, մեծ և փոքր ձկնկուլները, սպիտակ մեծ տառեղը, սովորական ֆլամինգոն, տուրպանը, ճչան կարապը, մոխրագույն բադը, հայկական որորը և այլն, կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, բազմաթիվ կրծողներ և այլն: Պարկի տարածքում գտնվում են ճարտ., հնագիտ. և ազգագր. բազմաթիվ հուշարձաններ. Մաքենյաց վանքը (VIIդ.), Շողագավանքը (IXդ.), Սևանի վանքը (IXդ.), Հայրավանքը (IX-XIIIդդ.), Վաևեվանը (Xդ), նշանավոր են Նորատուսի գերեզմանատան խաչքարերը (XIII-XVII դդ.), Լճաշենի դամբարանադաշտերն (մ.թ.ա. III-II հազարամյակ) ու կիկլոպյան ամրոցը:

2. Դիլիջան Ա.պ. կազմավորվել է 2002-ին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Փամբակի հս-արլ., Արեգունու հս., Միափորի հփ, Իջևանի հվ-արմ., Հալաբի արլ. լանջերին՝ 1100-2400 մ բարձրներում՝ հաճարենու և կաղնու անտառների բուս, և կենդ, բազմազանության, ինչպես նաև Կովկւսսում հազվագյուտ հատապտղային կենու համակեցությունների պահպանության նպատակով: Տարածքը՝ 28002 հա։

Դիլիջան Ա.պ-ի ռելիեֆը խիստ մասնատված է: Արտահայտված է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը: Պարկի տարածքում են Պարզ, Գոշ և այլ լճեր, Աղստև գետը՝ Հովաջուր, Բլդան, Հաղարծին, Գետիկ վտակներով, կան հանքային աղբյուրներ. արդ. նշանակությամբ հայտնի է Բլդանի աղբյուրը, որն իրացվում է «Դիլիջան» անվամբ: Դիլիջան Ա.պ. իրականացնում է անտառային լանդշաֆտների, պաշարների, բուժիչ հանք, աղբյուրների, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, համակարգում հանգստի ու զբոսաշրջության կազմակերպումը և տնտ. գործունեությունը:

Դիլիջան Ա.պ-ի բուս, աշխարհն ընդգրկում է գետնամուշկազգիների՝ 1, ձիաձետազգիների՝ 1, պտերների՝ 12, մերկասերմերի՝ 7, ծածկասերմերի 881 տեսակ: Պարկում հանդիպում է հազվագյուտ և անհետացող շուրջ 40 բուսատեսակ, որից 29-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում. Հանդիպում են նաև 27 կովկասյան, 25 Հայկ. լեռնաշխարհի, 21 հարավկովկասյան բնաշխարհիկներ. Պահպանվել են պալեոգեննեոգենի մնացուկային հատապտղային կենին, Կոչիի սոճին և կովկասյան մրտավարդը. Կենու լավ պահպանված անտառակը գտնվում է Փոլադ գետի ավազանում: Կովկա¬սյան մրտավարդն աճում է Փամբակի լեռնաշղթայի հս. լանջերին:

Պարկի լեռն, գոտին հարուստ է կովկասյան տիպի խոնավասեր, հիմնականում անտառային սաղարթավոր համակեցություններով: Միջին անտառային գոտու հվ. մասում տարածված են վրաց. կաղնու, հս. մասում՝ արլ. հաճարենու, վերին անտառային գոտում՝ խոշորառէջ կաղնու անտառները՝ թխկու, լորենու, հացենու ուղեկցող ծառատեսակներով: Փշատերև անտառները գրավում են սահմանափակ տարածք և հանդիպում են առանձին կղզյակներով: Սոճին հաճախ առաջացնում է խիտ անտառներ. աճում է Հովաջրի ավազանում, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաների լանջերին, Դիլիջանի ոլորանների շրջանում: Գիհու նոսրանտառները տարածված են Գետիկի հովտում, ինչպես նաև Իջևանի լեռնաշղթայի հս. և Աբեղաքար սարի ժայռոտ լանջերին: Անտառներում շատ են վայրի պտղատու ծառերն ու թփերը՝ արլ. խնձորենին, ընկուզենին, սովորական հոնին, սալորենին (շլորենին), մամխին (փշավոր սալորենի), կովկասյան տանձենին, կոկռոշենին, սովոր, մոշենին, հաղարջենու և սզնու տարբեր տեսակները, սովորական զկեռենին, տխլենին և այլն: Պարկի խոտաբույսերից շատերը հայտնի են իրենց դեղատու (սրոհունդ, դաղձ, ուրց, ուրցադաղձ և այլն), սննդային (ավելուկ, սիբեխ, կոծուկ և այլն), կերային (երեքնուկ, կորնգան և այլն), գեղզարդիչ (խոլորձ, հիրիկ և այլն) նշանակությամբ:

Պարկի կենդ, աշխարհն ընդգրկում է ձկների՝ 5, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 13, թռչունների՝ 147, կաթնասունների 43 տեսակ, ձկներից՝ կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քոտի լերկաձուկը և այլն, թռչուններից՝ կովկասյան մայրեհավը, վայրի հնդկահավը, քարարծիվը, գառնանգղը, կաթնասուններից՝ խլուրդը, գորշուկը, կզաքիսը, աքիսը, լուսանը, անտառային կատուն, սկյուռը և այլն: Հանդիպում են նաև այծյամ, գետամերձ շրջաններում՝ ջրասամույր:

Պարկի տարածքում գտնվում են հնագիտ. և պատմամշակութային հուշարձաններ՝ Հաղարծին վանքը (X-XIII դդ.),Գոշավանքը (XII-XIII դդ.), Մաթոսավանքը (X-XIII դդ.), Ջուխ¬ տակ վանքը (XII-XIII դդ.) և այլն:

ԱՂՏՈՏԻՉ, 1. աղտոտող նյութ, ցանկացած ֆիզ. ազդակ, քիմ. նյութ կամ կենսբ. օրգանիզմ, որն առաջանում կամ թափանցում է շրջակա միջավայր՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցող քանակներով: Տարբերում են մարդահարույց և բնածին Ա-ներ: Ըստ ծագման բնույթի՝ Ա-ները լինում են առաջնային (աղտոտման աղբյուրից անմիջապես շրջակա միջավայր արտանետվող) և Երկրորդային (առաջնային Ա-ների և բնական ազդակների միջև ընթացող քիմ. ռեակցիաների կամ առաջնային Ա-ների քայքայման հետևանքով առաջացող): Քիմ. ռեակցիաների հետևանքով առաջացած Ա-ները շրջակա միջավայրում տարբեր են իրենց կայունությամբ: Լինում են քիմիապես կայուն (չեն մասնակցումնյութերի բնական շրջապտույտին, ուստի և քայքայվում են շատ դանդաղ), կամ անկայուն (կենսբ. շարժընթացներում մասնակցում են Նյութերի բնական շրջապտույտին, ուստի մաքրման