Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ման արհեստ, համակարգերում արագ քայքայվում են կենսբ. ազդակների ազդեցությամբ, օրինակ՝ ջրի մաքրման կայաններում): 2. Ֆիզ. ազդակները, քիմ. նյութերն ու կենսբ. օրգանիզմները, որոնք գտնվում են շրջակա միջավայրում որոշ նպատակների համար ցանկալի չափաքանակները գերազանցող քանակներով (օրինակ՝ որոշ արտադրությունների համար անհրաժեշտ է քիմիապես մաքուր ջուր, որը զերծ լինի բնական խառնուրդներից, որոնք տվյալ դեպքում Ա-ներ են, սակայն գյուղատնտ. և կենցաղային նպատակների համար այդպիսի խառնուրդներով ջուրը համարվում է պիտանի): 3.Օբյեկտ, որը շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր (ձեռնարկություն ևն) է: 4. Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պատասխանատու է շրջակա բնական միջվայրի աղտոտման համար:
ԱՂՏՈՏՈՒՄ բնական միջավայրի, մարդկանց, բուս․ և կենդ․ աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը: Տարբեր ու բազմազան են Ա-ման տեսակները, քիմ. միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադր. և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների (դաշտեր, մարգագետիններ, անտառներ) աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադր. և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում: Տարբերում են բնածին և մարդահարույց Ա.: Բնածին Ա. տեղի է ունենում բնական երևույթների (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ) իսկ մարդահարույցը՝ մարդու գործունեության (արդ., գյուղատնտ., տրանսպորտային, կեցաղային, ռագմ. և այլն) հետևանքով: Տարբերում են Ա-ման հետևյալ ձևերը, մեխանիկական Ա. կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ, ֆիզիկական Ա. պայմանավորված է միջավայրի ֆիզ. հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիս, դաշտի փոփոխություններով, քիմիական Ա.՝ պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է, կենսաբանական Ա. առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնդիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունից:
Ա. սպառնում է մարդու առողջությանը, բույսերի և կենդանիների տեսակային բազմազանությանը և հանգեցնում շրջակա միջավայրի վատթարացման: Չհարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում հիվանդություններ, բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքում՝ հողում կամ ջրում, մարդու օրգանիզմի նյութափոխանակության համար անհրաժեշտ միկրոտարրերի պակասից առաջանում են մի շարք հիվանդություններ, օրինակ՝ ջրում ֆտորի պակասը առաջացնում է ատամների ոսկրափուտ, իսկ յոդինը՝ տեղաճաչաքային խպիպ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, բարձր աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը առաջանում է սպիտակարյունության և քաղցկեղի առաջացմանը: Մթնոլորտում որոշ քիմ. նյութերի առկայությունն առաջացնում է բրոնխային հեղձուկի և ալերգիական հիվանդությունների: Ա-ման մակարդակը հսկվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներով, սահմանային թույլատրելի արտանետումներով և այլ չափորոշիչներով, որոնք խախտելու դեպքում նախատեսվում են տնտ., վարչ. և նույնիսկ քրեական (կախված Ա-ման հետևանքներից) պատժամիջոցներ:
Ա-ման դեմ պայքարի հիմն, միջոցը չաղտոտելն է: Ա. ներառում է բազմազան գործոններ՝ կապված Ա-ման բազմաթիվ աղբյուրների հետ, որոնց դեմ հնարավոր չէ պայքարել մեկ պարզ եղանակով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել հիմնախնդիրն առաջացնող աղտոտիչը, մշակել և ներդնել հսկողության ընդունելի ռազմավարություն: Ա-ման դեմ պայքարը աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութ, արժեքների պահպանման միջոցառումների համակարգ է, որն իրականացվում է էկոլոգ. փորձաքննությամբ և շրջակա միջավայրի Ա-ման վիճակի գնահատմամբ: Տես նաև Աղտոտում մթնոլորտի, Աղտոտում ջրի.
ԱՂՏՈՏՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ, աղտոտում օդի, այն քիմ. նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզ. ազդակների (ճառագայթում, աղմուկ ևն) և կենսբ. միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն ) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմն․ բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները: Ըստ մթնոլորտի աղտոտման տարածման ծավալների՝ տարբերում են մթնոլորտի տեղային (բնակավայրերի, արդ. ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքները), տարածաշրջանային և խոշորամասշտաբ աղտոտումներ: Ներկայումս հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ: Մթնոլորտն աղտոտող հիմն․ նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ (բաժինը չնչին է և չի վնասում մարդու առողջությանը), իսկ քանակի կտրուկ ավելացման գլխ. պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդ. թափոնների ու փայտի թերի այրումն է: Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին. Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում: Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ Տ02) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է: Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (Տ03),