Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնում է մինչև 4-5 կմ խոր-ները, իսկ ջրոլորտը, կենսոլորտը և մարդոլորտն ամբողջությամբ մտնում են Ա.թ-ի մեջ: Ա.թ-ի ընդհանուր հաստությունը մոտ 40 կմ է։

Ա.թ-ում տեղի են ունենում բազմաբնույթ երևույթներ, որոնց էներգիայի հիմն․ աղբյուրը Արեգակի ջերմությունն է, մասամբ նաև երկրաջերմությունը։

Ա.թ. թեև միասնական մեկ ամբողջություն է, սակայն ներքուստ անհամասեռ է, ունի բարդ կառուցվածք: Առանձնապես բարդ են Ա.թ-ի բաղադրիչների փոխներթափանցման շերտերը, օրինակ՝ լանդշաֆտային թաղանթը: Ա.թ. բաղկացած է որակապես իրարից տարբեր տեղամասերից, որոնք կոչվում են բնատարածքային համալիրներ (մայրցամաքներ, օվկիանոսներ, լեռներ, հարթավայրեր, իջվածքներ, բարձրություններ և այլն): Ա.թ. (լայն առումով) ամենամեծ բնատարածքային համալիրն է: Բնական համալիրներ են նաև բնական գոտիները (տափաստան, անապատ, անտառ և այլն):

Բնատարածքային համալիրի բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց, և դրանցից մեկի փոփոխությունից փոխվում են նաև մյուսներն ու ամբողջ համալիրը: Մարդը Ա.թ-ի շատ շրջաններում ներգործել է բնատարածքային համալիրների վրա և դրանք դարձրել առավել արդյունավետ:

ՀՀ-ում Արարատյան դաշտի երբեմնի կիսաանապատային բնատարածքային համալիրը հողբարելավման շնորհիվ դարձել է բերք ու բարիքի ստեղծման շրջան:

Բնատարածքային համալիրի բարելավում կարելի է կատարել միայն համակարգված, բազմակողմանի ուսումնասիրություններից հետո, հակառակ դեպքում չի կարելի ակնկալել ցանկալի արդյունք: Մասնավորապես, 1946-ին Երևանում տեղի ունեցած Գետառի աղետաբեր սելավից հետո մշակված հակասելավային միջոցառումների շրջանակներում, Երևանից Գառնի տարածքի վրա կատարվեց անտառտնկում: Սակայն այդ անտառը շատ շուտով չորացավ, որովհետև հաշվի չէր առնվել, որ կիսաանապատային լանդշաֆտում անջրդի պայմաններում չի կարող ծառ աճել: Բնության վերափոխման խնդիրները ճիշտ լուծելու համար խիստ անհրաժեշտ է Ա.թ-ի զարգացման օրինաչափությունների հստակ իմացությունը:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ, աշխարհագրական թաղանթի մի մասը՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ: Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութ․ հիմքը:

Մարդու գործունեության ոլորտի ընդարձակմանն ու հաս. զարգացմանը զուգընթաց Ա.մ-ի, մասնավորապես մարդոլորտի, սահմաններն ընդարձակվում են և ավելի են մոտենում աշխարհագր. թաղանթի սահմաններին: Ա.մ-ում է կատարվում մարդկանց բնօգտագործման և բնապահպան. գործունեությունը:

ԱՌՈՂՋԱՎԱՅՐ, հանգստյան գոտի, բնական բուժիչ գործոններ՝ հանքային աղբյուրներ, բուժիչ ցեխեր, բարենպաստ կլիմա և դրանք բուժկանխարգելիչ նպատակներով կիրառելու համար անհրաժեշտ պայմաններ (բուժ․ և հանգստի հիմնարկներ, տրանսպորտ և այլն) ունեցող վայր: Միմյանց մոտ գտնվող Ա-երը, ինչպես նաև առողջարանային ավաններն ու վայրերը կոչվում են հանգստյան գոտիներ:

Ըստ բնական բուժիչ գործոնների բնույթի՝ Ա-երը բաժանվում են 3 խմբի՝ բալնեոլոգ., ցեխաբուժ. և կլիմայական:

Բալնեոլոգակաև Ա-ում հիմն․ բուժ․ գործոնը հանքային ջրերն են, որոնք օգտագործվում են լոգանքների, ցնցուղման, լողավազանում լողալու, խմելու, ինչպես նաև ինհալացիայի, լվացումների, հոգնաների և ողողումների համար:

Ցեխաբուժական Ա-ում գործածում են տղմացեխը, քաղցրահամ ջրերի նեխատիղմը, տորֆային, հազվադեպ ջրաջերմային և հրաբխային ցեխերը:

Կլիմայական Ա-ում բուժմանը նպաստում են տեղանքի աշխարհագր. դիրքը, արևոտ կլիման, ռելիեֆը, անտառը, լեռն․ օդը և այլն:

Հայաստանում հանքային բուժիչ ջրերի օգտագործման վերաբերյալ ամենավաղ տեղեկությունները տվել են պատմիչներ Ստեփանոս Օրբելյանը (XIII դ.)՝ Ջերմուկի հանքային աղբյուրների, և Ղևոնդ Ալիշանը (XIX դ.)՝ Արգնիի «Քոսաղբյուր» ակունքի մասին: Հայաստանում առաջին առողջարանները բացվել են 1921-ին՝ Դիլիջանում, և 1929-ին՝ Արզնիում: Առողջարանների ցանցի հետագա ընդլայնումը պայմանավորված է 1930-ին հիմնադրված Կուրորտաբանության և ֆիզ. բժշկության ԳՀՀ-ով, որտեղ մշակված գիտ. հիմնավորված տվյալների հիման վրա Արզնիում, Ջերմուկում, Դիլիջանում, Հանքավանում, Արզականում, Վանաձորում և այլուր կազմակերպվեցին նոր առողջարաններ ու հանգստյան տներ։

Ըստ բնույթի՝ առողջարանները լինում են մեծերի, երեխաների, դեռահասների, մոր և մանկան: Ըստ բժշկ. պրոֆիլի՝ դրանք նախատեսված են տուբերկուլոգով, արյան շրջանառության, մարսողության, շնչառության, նյարդային, ներզատիչ համակարգերի, հենաշարժական ապարատի հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով հիվանդների համար: Ըստ գործունեության բնույթի՝ լինում են մասնագիտացված, միապրոֆիլ, բագմապրոֆիլ Ա-եր, որտեղ բուժվում են հիվանդության սկզբնական ձևերով կամ հիվանդանոցային բուժում չպահանջող քրոնիկ․ հիվանդություններով տառապողները և հիվանդություններից ու փորահատություններից հետո ապաքինվողները: Ա-ում բուժվել չի թույլատրվում վարակիչ կամ այլ հակացուցված հիվանդություններով հիվանդներին, ախտաբան․ հղիությամբ կանանց: Տեղական Ա-ում բուժվում են ծանր հիվանդություններ և փորահատություններ տարած կամ բնակավայրի կլիմայից տարբերվող այլ կլիմ. պայմաններ չհանդուրժող հիվանդները:

Արզնի բալնեոկլիմ. սրտաբան. Ա. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի կիրճում՝ ծ. մ. 1250-1300 մ բարձր-յան վրա, Երևանից 20 կմհս.: Կլիման չափավոր տաք է՝ ձմեռը՝ մեղմ, ամառը՝ զով: Հուլիսի օդի միջին ջերմաստիճանը 22,3°C է, հունվարին՝ -5,2°C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2236 ժ, տարեկան տեղումները՝ 385 մմ: Հիմն․ բուժիչ գործոններն են ածխաթթվական, քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիում-մագնեզիումային հանքային ջրերը: Բուժման եղանակներն են հանքային ջրով լոգանքները, ջրաբուժ. և ֆիզիոթերապևտիկ