Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գետի ավազանում՝ ծ.մ. 1200-2800 մ բարձր-ներում՝ անտառային լանդշաֆտների և հազվագյուտ կենդանիների պահպանության նպատակով:

14. Իջևանի Ա. կազմավորվել է 1971-ին (տարածքը՝ 5908 հա՝) ՀՀ Տավուշի մարզում, Աղստև գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի լանջերին՝ ծ. մ. 900-2100 մբարձր-ներում՝ անտառային լանդշաֆտների և կենդանիների (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով:

15. Հանքավանի ջրաբանական Ա. կազմավորվել է 1981-ին (տարածքը՝ 9350 հա)՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Մարմարիկ գետի վերին ավազանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին՝ ծ.մ. 2000-2800 մ բարձր-ներում՝ հանքային աղբյուրների («Հանքավան» հանքային ջուր և այլ ջրային պաշարներ) սնման ավազանների պահպանության նպատակով:

16. Հերհերի Նոսրաևտառային Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 6139 հա)՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի ավազանում՝ ծ.մ. 1600-1800 մ բարձր-ներում՝ մնացուկային գիհու նոսրաևտառների պահպանության նպատակով:

17. Մարգահովտի Ա. կազմավորվել է 1971-ին (տարածքը՝ 3368 հա)՝ ՀՀ Լոռու մարզում՝ Փամբակ գետի ավազանում՝ Փամբակի լեռնաշղթայի հս. լանջերին՝ ծ.մ. 2100-2800 մ բարձր-ներում՜ խոնավասեր անտառների և դրանց բնորոշ կենդ, աշխարհի (այծյամ, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն ) պահպանության նպատակով:

18. Մրտավարդենու Ա. կազմավորվել է 1959-ին (տարածքը՝ 1000 հա)՝ ՀՀ Լոռու մարզում՝ Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հս. լանջերին՝ ծ. մ. 1900-2200 մ բարձրներում՝ կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերի պահպանության նպատակով:

19. Որդան կարմիր U. կազմավորվել է 1987-ին (տարածքը՝ 200 հա)՝ ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գ-երի միջև՝ ծ.մ. 900-950 մ բարձր-ներում՝ աղուտներում բնակվող որդան կարմիր բնաշխարհիկ միջատի (Հայկ. լեռնաշխարհում գրեթե 3 հազարամյակ օգտագործվել է կարմիր ներկանույթ ստանալու համար և աղասեր բույսերի պահպանության անատակով:

20. Ջերմուկի Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 3865 հա) ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում՝ ծ.մ. 2000-2500 մ բարձր-ներում՝ խոշոր- առէջ կաղնու լեռն. անտառների և հազվագյուտ կենդանիների (բեզոարյան այծ, գորշ արջ) պահպանության Նպատակով:

21. Ջերմուկի ջրաբանական Ա. կազմավորվել է 1981-ին (տարածքը՝ 18000 հա)՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում՝ ծ. մ. 2000-2500 մբարձր-ներում՝ հանքային ջրերի տաք աղբյուրների («Ջերմուկ» հանքային ջուր) սնման ավազանների պահպանության նպատակով:

22. Սոսու պուրակ Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 64 հսա)՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձր-ներում՝ արլ. սոսու բնական պուրակի (միակը՝ Կովկասում) պահպանության Նպատակով:

23. Սև լիճ Ա. կազմավորվել է 2001-ին՝ համանուն արգելոցի (1987) հիման վրա (տարածքը՝ 240 հա)՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Մեծ հշխանասար լեռնագագաթի արլ. լանջին՝ ծ.մ. 2666 մ բարձր-ներում՝ Սև լճի բնական Էկոհամակարգի պահպանության նպատակով:

ԱՐԳԵԼՈՑ, բնության հատուկ պահպանվող տարածի, բնապահպան., գիտահետազոտ. հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտ., կրթ., պատմամշակութային, բնապահպան., գեղագիտ. արժեք ներկայացնող տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացումն ընթանում է առանց մարդու անմիջական միջամտության: Ա-ում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտ. ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործում: Ա. Ենթակա չէ տնտ. օգտագործման: Ա-ները լինում են չափանմուշային, սուկցեսիոն և պահուստային:

Չափանմուշային Ա-ները ստեղծվում են տնտ. գործունեության չենթարկված, բնորոշ և կայուն էկոհամակարգերից բաղկացած տարածքներում՝ գիտ. և բնապահպան. նպատակներով: Արգելվում է բնական շարժընթացներին հակասող ցանկացած միջամտություն: Իրականացվում են միայն հակահրդեհային և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների փրկությանն ուղղված միջոցառումներ: Բացառվում են կենսատեխ. և կարգավորող միջոցառումները, ինչպես նաև զբոսաշրջության բոլոր ձևերը:

Սուկցեսիոն Ա-ները ստեղծվում են տնտ. գործունեության Ենթարկված տարածքներում: Իրականացնում են կարգավորող և կենսատեխ. միջոցառումներ: Թույլատրվում է կանոնակարգված էկոլոգ. զբոսաշրջություն:

Պահուստային Ա-ները ստեղծվում են արժեքավոր և հազվագյուտ բույսերի ու կենդանիների վերարտադրության և պահպանության նպատակով: Կենսատեխ. և կարգավորող