Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցառումներով բարելավվում են բույսերի աճելավայրերն ու կենդանիների բնակավայրերը: Պահպանության հիմն, օբյեկտներն ընդգրկված չեն էկոզբոսաշրջության մեջ:

ՀՀ-ում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1,33 %-ը):

Խոսրովի անտառ Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 29196 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հվ-արմ.՝ Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծ.մ. 900-2400 մ բարձր-ներում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով: Ըստ Մովսես Խորենացու՝ Խոսրով Բ թագավորի (գահակալել է 330-338-ին) հրամանով այս տարածքում ստեղծվել է «Խոսրովակերտ» անտառը (այստեղից՝ Ա-ի անվանումը) և բնակեցվել որսի կենդանիներով ու թռչուններով:

Ռելիեֆը մասնատված է. տարածքը հիմն, և կողքային ձորերի ցանց է, որը համադրվում է սարավանդների ու միջլեռն. գոգավորությունների հետ: Տարածքով հոսում են Ազատ և Վեդի գետերն իրենց վտակներով: Կան բազմաթիվ հանքային աղբյուրներ և մի լճակ (մակերեսը՝ 0,3 հա):

Բուս. աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ (ՀՀ բուս, աշխարհի ավելի քան 50 %-ը), որոնցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի (ֆրիգանային, տրագականտային և այլն) բուսականություն: Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները: Խոսրովի անտառ Ա-ի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշոր- առէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև, հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ: Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և Կաքավաբերդը Խոսրովի անտառ արգելոցում Ազատ գետի կիրճը Խոսրովի անտառ արգելոցում Շիկահողի արգելոցը տանձենու խառը անտառակները: Անտառներում շատ են թփերը՝ գերիմաստին, ցախակեռասը, մասրենու, սզնու տարբեր տեսակներ, խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով: Հանդիպում են 37 տեսակի ուտելի սնկեր: Կիսաանապատներում խոտաբույսերից տարածված են բուրավետ օշինդրը, ավելուկը, Նեղատերև բոշխը, մանգաղաձև եղջրագլխիկը, սագասոխուկը, սոխուկավոր բույսերից՝ եռասռնակ ձնծաղիկը, երկծաղիկ վարդկակաչը, բելևալիան, տարբեր գույների հիրիկներ, վառ կարմիր կակաչները, բազմամյա բույսերից՝ սպիտակածաղիկ փշոտ կապարը, եղեսպակի, տերեփուկի, խոզանափըշի, խռնդատի որոշ տեսակները: Կիսաանապատներից վեր տարածված է ֆրիգանան՝ իր խայտաբղետ տեսակներով, որոնց համակեցություններն Ա-ում ներկայացված են Ֆենցլի նշենու, մահալեբյան և ալեհեր բալենու, Պալլասի դժնիկի, ասպիրակի, ուռատերև տանձենու, մերկատերև փռշնու, բթատերև խնկենու, դաբաղային աղտորի, թալատերև զուգատերևի, ժայռային սարի չամիչի, փշավոր փշամանդիկի զուգակցությամբ: Ա-ի ժայռալանջերին խոտաբույսերից տարածված են ուրցը, հոտավետ ուրցադաղձը, գեղեցկատես Եղեսպակը, խոզանափշի և երնջնակի փշոտ տեսակները, կանաչադեղնավուն ծաղիկներով կենտատերևը, արծաթատերև ու բազմատերև տարկավանը, եթերայուղատուներից՝ փքված աբեղախոտը, Կոչիի ուրցը, վայրի ռեհանաուրցանման ուրցադաղձը, ալեհեր լերդախոտը. Շատ են բարձիկանմաև բույսերը՝ գազի, ոզնաթփի, կորնգանի տարբեր տեսակները: Փշոտ գազի խեժաբեր տեսակներն առաջացնում են տրագականտներ: Կան բազմաթիվ բնաշխարհիկներ (Թախտաջյանի արոսենին ու կաթնուկը, Վավիլովի աշորան և այլն), գեղազարդիչ բույսեր, դեղաբույսեր, հազվագյուտ և անհետացող բույսերի տեսակներ:

Կենդ. աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ: Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, հայկական կարմրակնը, Քուռի բեղլուն և այլն, երկկենցաղներից՝ լճագորտը և փոքրասիական գորտը, կանաչ դոդոշը, սիրիական սխտորագորտը, սողուններից՝ դեղնափորիկը, արևմտյան վիշապիկը, խայտաբղետ իժանման սահնօձը,