մոտ 300 որոշում, կարգավորում են անտառների, հողերի, ջրերի, մթնոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսապաշարների, ընդերքի պահպանության բնագավառում առաջացող հարաբերությունները: ՀՀ բնապահպան. օրենսդրության կարևոր մասն են կազմում գերատեսչ. նորմատիվ ակտերը: Այսպես՝ ՀՀ Կառավարության 1996-ի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշման ընդունումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունել է արդյունագործ, ձկնորսության, բնապահպան. և բնօգտագործման վճարների, հատուկ ջրօգտագործման, ընդերքի երկրբ. ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված հրահանգներ և կարգեր: Շրջակա միջավայրի պահպանությունն ապահովող օրենսդրությունը ՀՀ-ում զարգանում է բնական պաշարների օգտագործման և բնության պահպանության ոլորտների օրենսդրությունների կատարելագործման ուղղությամբ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ (1991-95-ին՝ Բնության և շրջակա միջավայրի պահպանություն, 1995-96-ին՝ Բնության պահպանության և ընդերքի), կազմավորվել է Բնության պահպանության պետ. կոմիտեի (1989) հիման վրա (1961-67-ին՝ Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման և պահպանության վարչություն, 1967-86-ին՝ պետ. կոմիտե, 1986-89-ին՝ Շրջակա միջավայրի պահպանության պետ. կոմիտե): Հիմն․ խնդիրներն են շրջակա միջավայրի՝ ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդ․ ու բուս․ աշխարհների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական պաշարների թույլատրելի օգտագործման ու վերարտադրության, միջուկային և ճառագայթային անվտանգության պետ. քաղաքականության ու ռազմավարության մշակումը, շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի, հիդրոօդերևութաբան. երևույթների ռեժիմային և հատուկ դիտարկումների, կանխատեսումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, բնական պաշարների ու դրանց համապատասխան կադաստրների և ռեգիստրների վարումը, ՀՀ բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարման կարգի սահմանումը, բնության հուշարձանների հաշվառումը, ջրային պաշարների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի և էկոլոգ. նվազագույն ելքերի սահմանումը, կեղտաջրերի սահմանային թույլատրելի արտահոսքի որակ․ ու քանակ․ չափանիշների հաստատումը, մթն. օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների հաշվառումը և կանոնավորումը, հողերի օգտագործման բնապահպան. չափորոշիչների ու սահմանափակումների սահմանումը և վերահսկումը, ՀՀ տարածքում արտադրվող, օգտագործվող քիմ. նյութերի և առաջացող արտադր. ու սպառման թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը և ռեգիստրների վարումը, էկոլոգ. գիտակրթ. ռազմավարության հիմն․ ուղղությունների մշակումը:
Ունի նորմատիվամեթոդ., միջազգ. համագործակցության, շրջակա միջավայրի պահպանության, ընդերքի պահպանության վարչություններ, վտանգավոր նյութերի ու թափոնների կառավարման, օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի, բնապահպանության ու բնօգտագործման էկոնոմիկայի բաժիններ, ջրային պաշարների կառավարման, օգտակար հանածոների պաշարների, երկրաբանության, կենսառեսուրսների կառավարման գործակալություններ, բնապահպան. պետ., միջուկային և ճառագայթային անվտանգության պետ. կարգավորման տեսչություններ:
Մշակվել են բնապահպան. ոլորտը կանոնակարգող համաձայնագրեր, իրավ․ ակտերի նախագծեր: Իրականացվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումներ՝ ձկնային պաշարների համալրում, սիգի ու խեցգետնի պոպուլացիաների վիճակի գնահատում, արդյունագործ․ պաշարների և արդյունագործ. որսի տարեկան առավելագույն չափաքանակների որոշում: Սևան ազգ. պարկում ավարտվել են տարածագործառնական գոտիավորման աշխատանքները: Իրագործվել են բուս, և կենդ, պաշարների հաշվառում և գույքագրում, բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտ. ուսումնասիրություններ: Բնապահպանության ոլորտում զարգանում է նաև միջազգ. համագործակցությունը: 2006- ին Վանաձորում, Կապանում, Իջևանում, Գորիսում ստեղծվել են բնապահպան. տեղեկատվության հաս. (Օրհուսի) կենտրոններ:
Տես նաև Համաձայնագրեր։
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպան., գիտ., կրթ., առողջապահ., պատմամշակութային, զբոսաշրջության, գեղագիտ. արժեք են Ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես Ենթակա չեն տնտ. շահագործման ու քաղաքաց. շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ: Բ.հ.պ.տ. ապահովում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ, մնացուկային բուսատեսակների ու կենդանատեսակների, անկենդան բնության առանձին օբյեկտների պահպանությունը բնական միջավայրում.
Բ.հ.պ.տ-ի դասակարգման միջազգ. համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմն, կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտ, կառավարվող պաշաղներով պահպանվող տարածք:
Բ.հ.պ.տ-ում իրականցվում է 8 գործառույթ՝ 1. չափանմուշային էկոհամակարգերի պահպանություն, 2. օրգանիզմների գենոֆոնդի պահպանություն, 3. բնական պաշարների վերականգնում և վերարտադրություն, 4. տարածաշրջանի բարենպաստ էկոլոգիական հավասարակաշոության պահպանում, 5. շրջակա միջավայրի պահպանություն, 6. ռեկրեացիայի զարգացման հնարավորությունների ապահովում, 7. էկոլոգիական կրթության իրականացում, 8. գիտատեղեկատվ. անխափան գործունեության իրականացում:
1958-ին Հայաստանում ձևավորվել է Բ.հ.պ.տ-ի որոշակի համակարգ,