Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ծրագրված սոցիալ-տնտ., վարչ. ու հաս. միջոցառումների համալիր, որոնք հիմնվում են հասարակության զարգացման էկոլոգ. և բնապաշարային սահմանափակումների հաշվառման վրա: Բ.ք-յան մշակման համար կատարում են տարածքի շրջանացում, առանձնացնում են նպաստավոր, ոչ նպաստավոր և վտանգավոր էկոլոգ. իրավիճակներում գտնվող տարածքները և յուրաքանչյուրի համար որոշում միջոցռումների համալիր: Բ.ք-յան նպատակն է տնտ. զարգացմանն օժանդակելը, բնական միջավայրի պահպանության ու արդյունավետ օգտագործման ապահովումը: Բ.ք-յան սկզբունքները հիմք են Բնապահպանական օրենսդրության մշակման և ձևավորման համար:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, բնապահպանության և բնօգտագործման ոլորտում պետ. քաղաքականության սկզբունքները սահմանող ազգ. և միջազգ. իրավ․ ակտերի ամբողջությունը: Ազգ. իրավ․ ակտերն են տվյալ երկրի օրենքներն ու օրենսգրքերը և կառավարության ենթաօրենսդր. ու գերատեսչ. իրավ․ ակտերը: Միջազգ. իրավ, ակտերից են տվյալ երկրի խորհրդարանի կողմից վավերացված միջազգ. պայմանագրերը, համաձանագրերը, հուշագրերը և այլն:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը: ՀՀ-ում գործում են բնապահպանության ոլորտին վերաբերող հետևյալ իրավ, ակտերը, օրենքներն ու օրենսգրքերը.

1. «Բնության պահպանության մասին» ՀՀ օրենսդրության հիմունքները (1991) սահմանում են բնապահպանության բնագավառում ՀՀ պետ. քաղաքականության սկզբունքները,

2. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք (1991),

3. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (1994),

4. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք (1995),

5. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք (1998),

6. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք (1999),

7. «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենք (2000),

8. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք (2000),

9. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենք (2000),

10. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուս ումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու մասին» ՀՀ օրենք (2000),

11. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենք (2001),

12. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենք (2001),

13. «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրք» (2001),

14. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենք (2002),

15. «ՀՀ Ջրային օրենսգիրք (2002),

16. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենք (2002),

17. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» (2002),

18. «Թափոնների մասին» ՀՀ օրենք (2004),

19. «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք» (2005),

20. «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենք (2005):

Գործում են նաև ՀՀ օրենքներ, որոնք նախատեսում են բնապահպան. և բնօգտագործման հարաբերությունները կարգավորող առանձին դրույթներ, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որով սահմանվում է համայնքի ղեկավարի իրավասությունը շրջակա միջավայրի և բնության պահպանության գործում, «Դեղերի մասին» օրենքը, որը կարգավորում է ոչ պիտանի դեղերի ոչնչացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հարցերը, «էներգետիկայի մասին», «Քաղաքաշինության մասին», «Բյուջետային համակարգի մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքները: Շրջակա միջավայրի պահպանոթյան ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների և չափորոշիչների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերի առանձին հոդվածներով:

Այսպես՝ ՀՀ Քաղաքաց. օրենսգրքում շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ իրավահարաբերությունները կարգավորվում են սեփականության իրավունք ձեռք բերե լու վերաբերյալ 11-րդ գլխի, հողի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների վերաբերյալ 13-րդ գլխիպարտավորությունները և դրամց կարգավոման վերաբերյալ 26-րդ գլխի և պատճառած վնասի համար պատասխանատվության և վնասի հատուցման վերաբերյալ 60-րդ գլխի բազմաթիվ հոդվածներով: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ավելի քան 40 հոդվածներով կարգավորվում են բնապահպանության և բնօգտագործման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման խախտումների համար պատժամիջոցների կիրառման մեխանիզմները: ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ՝ տնտ. հանցագործություններ գլխի՝ համապատասխան հոդվածներով պատժամիջոցներ են սահմանվում բույսրի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնների խախտման, ապօրինի ձկան և այլ որսով զբաղվելու կամ դրանց կանոնների խախտման, ապօրինի անտառհատման, տնկարկների փչացման, ընդերքը շահագործելու կանոնների խախտման, վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառության դեպքերի համար: Բնապահպանության և բնօգտագործման ոլորտի ենթաօրենսդր. ակտերը սահմանվում են հիմնականում ՀՀ Կառավարության որոշումներով: Սկսած 1991-ի սեպտեմբերից՝ ընդունվել է