Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտադրություններ: Միջազգ. հնչողություն է ստացել Սևանա լճի էկոլոգ. հավասարակշռության վերականգնման հիմնախնդիրը (տես Սևանա լճի պահպանություն): Ստեղծվել են ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր։

ՀՀ-ում Բ.պ-յան գործընթացն իրականացնում և վերահսկում են ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք բնապահպան. հաս. կազմակերպություններ:

ՀՀ Աժ-ում գործում է սոցիալ., առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, գյուղատնտեսության նախարարությունում, ՀՀ ԳԱԱ-ում և այլ գիտ. հիմնարկներում ստեղծվել են բնապահպան. բաժիններ: ՀՀ Սահմանադրության (2005) համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնության ողջամիտ օգտագործումը (հոդված 10): Կազմվել են ՀՀ կենդանիների (1987) և բույսերի (1989) Կարմիր գրքերը: Տարածաշրջանի բնապահպան. և էկոլոգ. կայունությունն ապահովելու համար 1992-ից ցայսօր ՀՀ անդամակցում է 13 բնապահպան. միջազգ. համաձայնագրերի։

ԲՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վիճակի ու փոփոխությունների ամենամյա տվյալների ամբողջություն, որն անհրաժեշտ է բնական համալիրների գնահատման համար: Որպես կանոն՝ Բ.տ. վարում են բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Այն գլխ. գիտ. փաստաթուղթ է, որում ամփոփվում են բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանները, դիտարկումների փորձավայրերը, մշտական երթուղիները, ռելիեֆը, հողերը, օդերևութաբան. տվյալները, ջրերը, բուս․ աշխարհը (տեսակային կազմը, բուս, համակեցությունները, փոփոխությունները և դրանց պատճառները), կենդ, աշխարհը (տեսակային կազմը, քանակը, փոփոխությունները և դրանց պատճառները), սահմանված կարգը (դրա խախտումները, կան- խարգելիչ միջոցառումները, վնասի չափը, վնասի վերականգնումը և այլն), գիտ. հետազոտությունները (թեմաները, արդյունքները). պահպան. գոտին (վիճակը, պահպանության ռեժիմը, հողօգտագործողները, խախտումները, ձեռնարկված միջոցառումները, արդյունքները և այլն) բազմամյա դիտարկումների տվյալների մշակումը և արդյունքները:

ԲՆՈՒԹՅԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ ֆենոլոգ․ տեղեկագիր տվյալ տեղանքի բնության սեզոնային երևույթների բազմամյա միջին ժամկետների վերաբերյալ: Ստեղծվում է ֆենոլոգ․ դիտարկումների և սեզոնային ԵրևույթնԵրի ոաումնասիրությունների հիման վրա: Առնվազն 3-7 (որոշ դեպքերում 50-100) տարվա դիտարկումների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր երնույթի միջին ժամկետը և կազմվում նմուշային կամ չափանմուշային Բ.օ.: Սեզոնային երևույթների հաջորդականությունը սովորաբար հաստատուն է, սակայն առանձին տարիների դրանք կարող են շեղվել՝ եղանակային և այլ պայմաններից կախված: Բ.օ-ները լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ (կազմվում են պտղաբույծի, խաղողագործի, բանջարաբույծի, անասնաբույծի, մեղվաբույծի Բ.օ.), նաև անտառաբուծության, որսորդության, ռազմ, և այլ բնագավառներում: Բ.օ-ի օգնությամբ մի քանի օրվա ճշտությամբ կանխատեսվում են ընթացիկ տարվա ցանկացած երևույթի ժամկետները:

Բ.օ-ում տրվում են տվյալ տարածաշրջանին բնորոշ բույսերի և կենդանիների կյանքի նկատելի փոփոխությունների ժամկետները (բույսերի վեգետացիայի վերսկսումը, տերևակալումը, ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը, տերևաթափը, թռչունների չուն, վերադարձը, ձվադրումը, ձագ հանելը, տարբեր միջատների երևան գալը, դրանց ձվադրումը, թրթուրավորումը, թռիչքը և այլն):

Սեզոնային երևույթների փոփոխությունների պատկերը բավական ճշտությամբ կարելի է տալ օդի ջերմաստիճանի տարեկան փոփոխությամբ: Այդ երևույթների և եղանակի փոփոխությունների միջև կապը ցույց տալու համար Բ.օ-ում տեղեկություններ են տրված նաև մի շարք օդերևութաբան. և ջրաբան․ երևույթների (ձնաշերտի գոյացման, ձնհալի, գետերի հորդացման, սառցակալման և այլն ) վերաբերյալ: Հայաստանում Բ.օ-ները կազմվել են վաղ ժամանակներից, բայց կանոնավոր հրատարակվել են 1960-ական թթ-ից՝ «Ագրոկլիմայական տեղեկագրերի» մեջ: 1976-ին առաջին անգամ հրատարակվել է «Հայաստանի բնության օրացույցը» (Ռ. Մկրտչյան, Ֆ. Հայրապետյան), որտեղ ընդհանրացվել են ՀՀ 55 բնակավայրում կատարված օդերևութաբան, կայանների 25-40 տարիների ֆենոլոգ, դիտարկումների արդյունքները: Բ.օ-ի միջոցով լուծվում են բազմաթիվ կիրառ. խնդիրներ՝շենքերի ջեռուցումը, անասունների մսուրային կերի անցման ժամկետներն ու տևողությունը և, ըստ դրանց, վառելիքի ու անասնակերի պաշարների կուտակումը:

ԲՆՈՒԹՅՈՒՆ, այն ամենը, ինչն իր բազմազան դրսևորումներով գոյություն ունի աշխարհում: Բ. մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգ. և օրգ. աշխարհները: Անօրգ. աշխարհին են պատկանում տիեզեր, մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները. Բուս, և կենդ, օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգ. աշխարհը: Զարգացման ընթացքում անօրգ. Բ. օրինաչափորեն առաջ է բերում օրգ. Բ. (կենսոլորտ)՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով: Հաս. կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան: Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան: Ուստի Բ-յան հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապեւոել Բ-յան հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության:

Նեղ իմաստով՝ Բ. մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է: