Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժանգասնկեր, կլադոսպորիում, մրիկասնկեր, վրձնասունկ, տաֆրինային սնկեր, ֆուզարիում և այլն ), Փոխանցվում ու տարածվում են հողի, օդի, ջրի, մարդու, կենդանիների, միջատների և այլ միջոցներով:

Առանձնակի վտանգ են ներկայացնում անտառների հիվանդությունները, որոնք հետևանք են մեծածավալ անկանոն անտառհատումներիր։ Վերջիններս հանգեցնում են անտառում կլիմ. պայմանների (բարձր ջերմաստիճան, առատ լույս) և կերի հումքի (հատումների հետևանքով թափված ճյուղեր ու տերևներ) փոփոխությունների, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատու միջատների բազմացման և հիվանդությունների տարածման համար: ՀՀ անտառներում վնասատուների վարակի օջախները տարեցտարի ավելանում են և ներկայումս կազմում են ավելի քան 30 հզ. հա, կաղնու անտառն րում համատարած տերևազրկման պատճառով բնափայտի տարեկան կորուստը կազմում է մոտ 20 հզ. մ³:

Պայքարում են ագրոտեխ. (բույսերի աճման և զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում), քիմ. (սերմերի քիմ. ախտահանում, սրսկումներ) և ֆիզիկամեխ. (փոշոտումներ) միջոցներով: Հիվանդությունների հարուցիչները մի Երկրից մյուսը չփոխանցվելու համար կիրառվում են կարանտինային միջոցառումներ (տես Կարանտին բույսերի և կենդանիների հոդվածում):

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտությունների համալիր, ընդգրկում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի ձևերն ու եղանակները: Խնդիրներն են վնասատուների տեսակային կազմի, տարածման, վնասի բնույթի ու չափի, բույսերի և վնասատուների փոխադարձ կապի բացահայտումը, պայքարի արդյունավետ, մարդկանց և շրջապատի համար անվտանգ եղանակների մշակումը: Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում են ագրոտեխ., կենսբ., քիմ., մեխ. և կենսաֆիզ. եղանակներով: Էկոլոգիապես անվտանգ է կենսբ. եղանակը, երբ ստեղծվում են բույսերի հիվանդադի մացկուն սորտեր, իսկ բույսերի կաԵրևանի բուսաբանական այգում Գիհիների պուրակ Ծառուղի րանտինի միջոցով (տես Կարանտին բույսերի և կենդանիների) սահմանափակվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը: ՀՀ-ում Բ. պ-յան խնդիրներով զբաղվում է Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը։

ՀՀ-ում ուսումնասիրվել են բամբակենու, շաքարի ճակնդեղի, առվույտի, խնձորենու, խաղողի որթի, սեխի ճանճի, բանջարանոցային և այլ բույսերի, ամբարային վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, զարգացման առանձնահատկությունները, հետազոտվել են բամբակենու, շաքարի ճակնդեղի, ծխախոտի, ցորենի, պտղատու ծառերի, խաղողի որթի, ինչպես Նաև բանջարաբոստանային բույսերի, թիթեռնածաղկավոր մշակովի խոտաբույսերի տարբեր հիվանդությունները, դրանց տարածվածությունը, վնասակարության աստիճանը, մշակվել դրանց դեմ պայքարի եղանակներ: Մոլախոտերի դեմ քիմ. քաղհանի համար հետազոտվել են տարբեր հերբիցիդներ, ընտրվել առավել արդյունավետները, սինթեզվել նորերը և ստեղծվել հարմարանքներ դրանց անվտանգ օգտագործման համար: Բ.պ֊յան բնագավառի իրավ., տնտ. և կազմակերպ, հիմքերը կարգավորվում են «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքով (2000):

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ, գիտահետագոտ., կրթ. և մշակութային հաստատություն, որտեղ ստեղծվում և ուս ումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի բուս, հավաքածուներ: Աշխարհում առաջին Բ.ա. ստեղծվել է Իտալիայում՝ XIV դ. սկզբներին: ՀՀ-ում բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները ղեկավարում և համակարգում են ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին կից Երևանի Բ.ա. իր Վանաձորի և Սևանի բաժանմունքներով: Երևանի Բ.ա. հիմնադրվել է 1935-ին (80 հա, 1100 բուսատեսակ), Վանաձորի և Սևանի բաժանմունքները՝ համապատասխանաբար՝ 1935-ին (12 հա, 600 բուսատեսակ) և 1944-ին (2 հա, 450 բուսատեսակ):

Բ.ա-ում հավաքված բուս․ հարուստ ֆոնդերը լայնորեն օգտագործվում են ուսանողների և դպրոցականների ուսուցման և բնակչության բուսաբան, գիտելիքների հարըստացման նպատակով: