Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուռուցքային բջիջներ: Վերջիններս, արյան կամ ավշի միջոցով տարածվելով օրգանիզմում, կարող են նստել տարբեր օրգաններում ու հյուսվածքներում՝ առաջացնելով ճյուղավորումներ (մետաստազներ): Համաճարակա բան. հետազոտություններով պարզվել են տարբեր տեղադրության քաղցկեղով հիվանդացության տեղաշարժերը՝ կախված բնակչության տվյալ խմբի կյանքի պայմանների փոփոխություններից: Ուստի հիվանդացությունը (ծայրահեղ դեպքում՝ քաղցկեղի մի քանի տեսակներով) որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից:

XX դ. վերջին թոքերի քաղցկեղով հիվանդացության աճը բոլոր տնտեսապես զարգացած երկրներում պայմանավորված է քաղցկեղածին գործոններով (արդ. ձեռնարկությունների և ջեռուցման համակարգերի թափոններ, հատկապես ներքին այրման շարժիչների արտանետած գազեր և այլն): Բացահայտված են մարդու քաղցկեղի մի շարք պատճառներ և պարզված են որոշ քիմ. նյութերի ու ճառագայթների (օրինակ՝ անդրամանուշակագույն) դերը դրանում:

Ավելցուկային քաշով անձանց թվի ավելացումը նույնպես պայմանավորված է քաղաքային միջավայրի առանձնահատկություններով (գերսնում, սակավաշարժություն): Ավելցուկային սննդառության դեպքում ազատվող ավելորդ կալորիաները ծախսվում են ճարպագոյացման վրա. ուժեղանում են դրա սինթեզը և տեղափոխությունը դեպի ճարպային պահեստ: Բանվորի համար մոտավորապես 3000 կկալ-ով սննդի սովորական օրաբաժինը վնասակար է նստակյաց մասնագիտությամբ մարդու համար, քանի որ այն էապես գերագանցում է էներգիայի ծախսի մակարդակը: Տեխնիկայի զարգացումը և աշխատանքային պայմանների թեթևացումը այսպես կոչված օպերատորական մասնագիտություններում բավականաչափ կրճատել են մարդու գործունեության մեջ մկանային ակտիվ աշխատանքի բաժինը, դա հանգեցնում է մկանային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների նվագման և, ի վերջո, այթերոսկլերոգի, հիպերտոնիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի առաջացման:

Մեծ թվով անհաս (ֆիզիկապես չհասունացած) երեխաների ծնունդը մարդու բնակության վայրի չափազանց անբարենպաստ միջավայրի ցուցանիշներից է: Այս երևույթը պայմանավորված է գենետիկ, ապարատի խանգարումներով և միջավայրի փոփոխության հանդեպ հարմարվողականության աճով:

Վարակիչ հիվանդությունները մեծ քաղաքներում նույնպես արմատախիլ արված չեն: Մեծ թիվ են կազմում մալարիայով, լյարդաբորբերով և այլ վարակիչ հիվանդություններով ախտահարվածները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տուբերկուլոզը, որը բնորոշվում է տարբեր օրգաններում (հաճախ՝ թոքերում) առանձնահատուկ բորբոքային փոփոխությունների առաջացմամբ: Վաղուց նկատել են մարդու կյանքի անբարենպաստ պայմանների հետ այդ հիվանդության կապը և նրա ծանր, արագ տարածվող ընթացքը, մահացու ելքը: Վիճակագր. տվյալներով՝ տուբերկուլոգի, որպես սոցիալ. չարիքի, մասշտաբները վկայում են, որ այն երկրագնդում ամենատարածված վարակիչ հիվանդություններից է: Դեռևս XX դ. սկզբին Եվրոպայում ամեն տարի տուբերկուլոգից մահացել է մոտ 1 մլն մարդ: Տուբերկուլոգով հաճախ հիվանդանում է խոշոր քաղաքների բանվոր, թաղամասերում և խուլ անկյուններում ապրող բնակչությունը:

Կյանքի նյութ, և հիգիենային անբարենպաստ պայմանները, վաղ ախտորոշման, բուժման անմատչելիությունը պայմանավորում են հիվանդացության աճը: 1993-ից ՀՀ-ում նկատվել է հիվանդացության աճի միտում (հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում, հատկապես բանակում ու կալանավայրերում): 1995-ից ՀՀ առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի օգնությամբ միջոցներ է ձեռնարկում հիվանդության նվազեցնելու համար:

Առողջության վրա վնասակար են ազդում նաև շրջակայքում աղբակույտերի առկայությունը (ոչ ժամանակին աղբահանումը), համակեցութային կենդանիների (առնետներ, միջատներ, աղավնիներ, ագռավներ և այլն) թվաքանակի աճը:

Շրջակա միջավայրի աղտոտվածության տեսակներից է բակտոերիաբանական (կենսբ.) զենքը. բակտերիաների (նույնիսկ չնչին քանակությամբ (օրգանիզմ) թափանցումը կարող է մարդու և կենդանիների հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, սիբիրյան խոց) զանգվածային բռնկումների պատճառ դառնալ:

Կենսաբազմազանության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող կենսբ. անվտանգության հրատապ հարցերից են տեղական կենսահամակեցություններում կենդանիների և բույսերի կանխամտածված ու չկանխամտածված ինտրոդուկցիայի (ներդրման) գենետիկ. և էկոլոգ. հետևանքները: Ցայտուն օրինակ է ճագարների ներմուծումը Ավստրալիա. 1859-ին Եվրոպայից այնտեղ էր տարվել ընդամենը 24 ճագար: 1950-ին դրանց թիվն արդեն հասել էր մի քանի հարյուր միլիոնի: ճագարներն սպառնում էին դուրս մղել տեղ. կենդանիներին, կերից գրկել էին ոչխարի հոտերին, ոչնչացրել բուսականությունը, փոխել լայնարձակ լանդշաֆտների պատկերը: Ո՛չ զանգվածային որսերը, ոչ թակարդները, ո՛չ էլ գիշատիչները չկարողացան կանգնեցնել նրանց աճը: 1950-ին Ավստրալիա տարվեց միքսոն մանրէն, որն առաջացնում էր ճագարների և նապաստակների բոլոր տեսակների միքսոմատոգ մահացու հիվանդությունը: Հիվանդ կենդանուց վարակը տարածում էին միջատները, և պոպուլացիաներում այն փոխանցվում էր շատ արագ: Առաջին տարիներին հիվանդությունից ոչնչանում էր ճագարների 99,8 %-ը, մի քանի տարի անց՝ 90 %-ը, ապա՝ 50 %-ը, և, վերջապես, անկումը չէր գերազանցում 5 %-ը, ու ճագարները կրկին սկսեցին թափանցել ամենուր: Կենսբ. աղտոտվածության կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումը, տեղայնացումը և վերացումը իրականացվում են բնակչության հակահամաճարակային պաշտպանության համալիր միջոցառումներով (տարածքի սանիտար․ պահպանություն, վիրուսի շրջանառության մշտական համաճարակային հսկողություն, վտանգավոր վարակիչ հիվանդությունների օջախների վերացում և այլն): Ծխելը նույնպես մի շարք հիվանդությունների (ճարպակալում,