մշակվել առանձին քաղաքների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան) և ամբողջ հանրապետության համար (1982-ից):
Էկոլոգիական կրթության պետ. համալիր ծրագիրն իրականացվում է ՀՀ տարբեր բուհերում համապատասխան դեպարտամենտների, բաժինների և ամբիոնների ստեղծմամբ (1988-ից): ՀՀ տարբեր քաղաքներում (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Քաջարան, Արարատ և այլն) քիմ. և լեռնամետաղաձոզ. ձեռնարկությունների արտանետումները նվազեցնելու նպատակով սահմանափակվում են որոշ արտադր. կարողություններ, մշակվում են արտադրության անթավտն տեխնոլոգիաներ:
ՀՀ-ում է-ի բնագավառի պետ. ծրագրերի իրականացումը վերահսկում է բնապահպանության նախարարությունը՝ համագործակցելով Բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ, 1. բնության և հասարակության միջև հանկարծակի կամ ժամանակի ընթացքում առաջացող կտրուկ փոփոխություն, որն առաջացնում է բնական և սոցիալ. համակարգերի անկայունություն կամ կայունությանը սպառնացող իրավիճակներ: Աղետալի իրավիճակներ կարող են առաջանալ բնական (երկրաշւսրժեր և այլն) և տեխնածին (էներգետիկ և այլն) պայթյունանման աղետների հետևանքով կամ երկարատև էկոլոգիական ճգնաժամի ձևով (շրջակա միջավայրի աղտոտում և բնական ներուժի քայքայում): Տարբերում են տեղային (ընդգրկում են առանձին տեղամասեր), տարածաշրջանային (մեծ տարածքներ) և խոշորամասշտաբ (ամբողջ մայրցամաքներ կամ երկրագունդը) Է.ա-ներ:
2. Բնական անկանոնություն, որը հաճախ առաջանում է բնության վրա մարդահարույց գործոնների ազդեցությամբ և զանգվածաբար ոչնչացնում բույսերն ու կենդանիները, պատճառում տնտ. և մարդկային զգալի կորուստներ: Օրինակ՝ հրաբխ. ժայթքումները, երաշտները, երկրաշարժերը, արդ. ձեռնարկությունների (քիմ. գործարաններ, ատոմակայաններ) կամ տեխ. սարքերի վթարները հանգեցնում են շրջակա միջավայրի աղտոտման, տնտ. վնասի, կենդանի օրգանիզմների, երբեմն էլ մարդկանց մահացության:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջավայրի հիվանդածին գործոններին: Է.բ. առաջացել է վերջին ժամանակներում՝ մարդու կենսաբանություն և բժշկագիտություն բաժիններից անկախ, ներառում է քիմիայի, ֆիզիկայի, սոցիոլոգիայի բաժիններ և տարբեր արտադր. տեխնոլոգիաներ, ուսումնասիրում է որոշակի գործոնի ազդեցության չափը և հետևանքները մարդու առողջության վրա: Մասնավորապես, ուսումնասիրվում են աղտոտիչների, շինանյութերի, արտադրության մեջ ճառագայթման և քիմ. նյութերի չափաքանակների, դեղանյութերի օգտագործման ազդեցությունները հիվանդությունների (ուռուցքաբան., իմունաբան., շնչառ. ուղիների և այլն) առաջացման վրա:
Էկոլոգ. գործոնները տարբեր կերպ են ազդում մարդու առողջության և առանձին ֆիզիոլոգ, շարժընթացների վրա: Հատկապես քաղաքային միջավայրի էկոլոգ. գործոնների ազդեցությունն առավելապես դրսևորվում է հետևյալ Երևույթներով'
ակցելերացիա. երեխաների և դեռահասների աճման և սեռ. հատկանիշների առաջացման արագացում՝ Նախորդ սերունդների համեմատ: Դիտվում է հատկապես տնտեսապես զարգացած երկրներում: Երեխաների ակցելերացիան ավելի ցայտուն է դրսևորվել XX դ. 2-րդ կեսին, մարմնի զանգվածն սկսել է կրկնապատկվել 4-5 ամսականում, փոխվել են սեռ. հասունացման ժամկետները, աղջիկների դաշտանն ավելի վաղ է սկսվում (յուրաքանչյուր 10 տարում՝ մոտ 4 ամսով): Արագ են զարգանում նաև Երկրորդային սեռ. հատկանիշները: Նկատվում է երեխաների և դեռահասների ավելի վաղ ձևաբան, կայունացում: Տղաների օրգանիզմում ոսկրացման շարժընթացն ավարտվում է 2 տարի, աղջիկներինը՝ 3 տարի շուտ: Շատ կարճ ժամկետներում ավարտվում է հասակի աճը, որի արդյունք են ֆիզ. զարգացման բավական բարձր ցուցանիշները: Գոյություն ունեն ակցելերացիայի մի քանի վարկածներ (սննդային, արևի ուժեղ ճառագայթման, գենետիկ., քաղաքակենտրոնացման): Վերջին վարկածի կողմնակիցները ենթադրում Են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտր. նյարդային համակարգը և ակտիվացնում խթանող ֆունկցիան: Սկսած 1980-ական թթ․-ից՝ արձանագրվել է ակցելերացիայի կայունացում:
Ալերգիա․ օրգանիզմի աղավաղված զգայնությունը (գերզգայնություն) շրջակա միջավայրի գործոնների (ալերգեններ) հանդեպ: Ալերգ. հիվանդությունների պատճառները իմունային համակարգի խանգարումներն են: Մարդու իմունային համակարգը էվոլյուցիայի ընթացքում գտնվել է շրջակա միջավայրի հետ հավասարակշռության մեջ: Քաղաքային միջավայրը բնորոշվում է գերիշխող գործոնների կտրուկ փոփոխություններով և բացառապես նոր նյութերի՝ աղտոտիչների առաջացմամբ, որի ազդեցությանը մարդու իմունային համակարգը նախկինում չի ենթարկվել: Քիմ. արդ-յան զարգաումը հանգեցրել է արդ-յան մեջ և կենցաղում տարբեր նյութերի քանակի ավելացման, որոնց հետ շփվում են մարդիկ: Դրանցով էլ պայմանավորված են իմունային համակարգի խանգարումները և տարբեր բնույթի ալերգ. հակազդեցությունները: Կենցաղային ալերգեններն ավելի հաճախ առաջացնում են շնչուղիների ալերգ. հիվանդություններ (բրոնխային հեղձուկ, ալերգ. հարբուխ), արդ. ալերգենները՝ հիմնականում աշխատանքային ալերգ. մաշկաբորբեր, էկոլոգիապես ոչ մաքուր սննդի օգտագործումից կարող են առաջանալ ստամոքսաղիքային համակարգի ալերգ. ախտահարումներ:
Ուռուցքային հիվանդացությունը և մահացությունը քաղաքային անբարենպաստ կյանքի առավել հատկանշական բժշկ. ցուցանիշներից են:
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակներն աճում են միայն շրջապատող հյուսվածքների մեջ և ճնշում դրանք, չարորակները ներաճում են ու քայքայում, որի ընթացքում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են ներաճել