Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան մշակաբույսերի գիտական կենտրոնը, Անասնաբուժության և անասնաբուծության գիտական կենտրոնը։ ԹԱՓՈՆՆԵՐ, մարդու կենցաղային և արդ. գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ: Թ. մթն. օդի, ընդերքի, ջրերի և հողերի աղտոտման աղբյուր են: Տարբերում են կենցաղային, արդ. և վտանգավոր Թ.: Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադր.) Թ. սպառման ու արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին (խոտան) կամ կորցրել են իրենց սկզբնական սպառող, հատկությունները: Արդ. Թ. են նաև օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները: Վտանգավոր Թ. իրենց ֆիզ., քիմ. կամ կենսբ. հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար, ուստի և պահանջում են իրենց հետ վարվելու հատուկ եղանակներ ու միջոցներ: Վտանգավոր Թ. են նաև այն արտադրանքը, հումքը և նյութերը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և, էկոլոգ. ու սանիտարահիգիենային պահանջներից ելնելով, պիտանի չեն օգտագործման: Վտանգավոր Թ. դասակարգվում են ՀՀ բնապահպանության նախարարի «ՀՀ տարածքում առաջացող թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի համաձայն: 1999-ին ՀՀ վավերացրել է «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը և ստանձնել որոշ միջազգ. պարտավորություններ: Ըստ ագրեգատային վիճակի՝ Թ. լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ Թ. են մետաղների, պլաստմասսաների, ապակու, թղթի մնացորդները, աղբը (սննդի մնացորդները), մաշված մեքենաները, սարքավորումները, գործիքները և այլն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2004-ին 1 կմ։-ի հաշվով, 619930.9 կգ 3909287.8 Կազմակերպությունների գործունեության հետեւանքով առաջացած թափոնների քանակն, ա | 1 0-500 | I 501-1500 I | 1501-15000 I I 15001 և ավելի

Հեղուկ Թ. են արդ. և կենցաղային կեղտաջրերը. Գազային Թ. ԵՆ ձեռնարկությունների և տրանսպորտի արտանետումները: Թ-ի գործածությունը գործողությունների համախումբ է, որն ուղղված է դրանց գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը: Թ-ի հավաքումը կապված է դրանց հեռացման և հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում տեղադրման հետ (ներառյալ նաև տեսակավորումը), - պահումը Թ-ի ժամանակավոր տեղադրումն է հատուկ հատկացված տեղերում՝ հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով, - օգտագործումը Թ-ի կիրառումն է ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով, - մշակումը կամ վերամշակումը տեխնոլոգ, շարժընթացների իրականացումն է, որոնցով փոխվում են Թ-ի ֆիզ., քիմ. կամ կենսբ. հատկությունները (օրինակ՝ արտադր. Թ-ից ստացվել է բարձրարժեք էթինոլային լաք), - օգտահանումը Թ-ի օգտագործումն է որպես երկրորդային նյութ (օրինակ՝ տուֆային Թ, որպես ջրախառնիչ հավելույթներ, մեծացնում են արտադրանքի ամրությունը, «Կոտայք» գարեջրի գործարանի արտադր. Թ. օգտագործվում են որպես անասնակեր) կամ էներգետիկ պաշար, - հեռացումը գործողությունների համախումբ է, որն օգտահանման նպատակ չունի, վնասազերծումը Թ-ի վտանգավոր հատկությունների նվազեցումը կամ վերացումն է՝ մեխ., ֆիզքիմ. կամ կենսբ. մշակմամբ, - տեղադրումը Թ-ի մեկուսացումն է, հետագա օգտագործման բացառումը և ուղղված է դրանց չեզո-