- բաց՝ երկրի մակերևույթից՝ բաց փորվածքներով, - հորատանցքային՝ շահագործ. հորատանցքերով, - համակցված՝ վերոհիշյալ Եղանակների համակցմամբ: Արդյունահանումը կարող է իրականացվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ընթացքում առաջացող թափոնների՝ տեխնածին հանքավայրերի (մակաբացման ու պարփակող ապարներ, ինչպես նաև հարստացնող, մետաղագործ, և այլ վերամշակվող արտագրության լցակույտեր) վերամշակման նպատակով: Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված Ը-ման ձևերն են. ստորգետնյա կառույցների շինարարությունը, տրանսպորտային ուղիների ստեղծումը, արտադրության թափոնների տեղադրումը և այլն: Երկրբ. ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում որոշակի՝ ոչ ավելի, քան 50 տարի ժամկետով, իսկ ստորգետնյա կառույցների շահագործման և հատուկ պահպանվող երկրբ. արգելոցների ստեղծման նպատակով Ը. կարող է լինել անժամկետ: Ը-ման բնագավառում շրջակա միջավայրին հասցրած վնասները նվազեցնելու, ինչպես նաև հանքահումքային հենքի ընդլայնման ու որակ, բարելավման նպատակով անհրաժեշտ է օգտակար հանածոների հանքավայրերը շահագործել առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով, որոնք կապահովեն հիմն, և ուղեկից օգտակար հանածոների լիակատար, համալիր, տնտեսապես նպատակահարմար կորզումը, ինչպես նաև անջատվող պարփակող ապարների օգտագործումը կամ պահեստավորումը, կառույցների անվտանգ ու երկարատև շահագործումը: Օգտակար հանածոների արդյունահանման դեպքում պետք է ապահովվի հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող, ժամանակավորապես չօգտագործվող օգտակար հանածոների պահեստավորումն ու պահպանությունը, հանքարդյունահանման հետևանքով առաջացած դատարկ տարածության նպատակային օգտագործումը, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների չափորոշիչների ապահովումը, խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը: Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման, ինչպես նաև ստորգետնյա կառույցների շինարարության համար կատարվում է հատկացում: ՀՀ օրենսդրությամբ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտար, պահպանման գոտիներ, որտեղ իրականացվում են հողը, ջուրը, մթնոլորտը և կանաչապատ տարածքները հնարավոր աղտոտումից պաշտպանող միջոցառումներ: Ը. կարող է սահմանափակվել կամ արգելվել ՀՀ օրենքներով, եթե վնաս է հասցնում մարդու առողջությանը, ազգ. անվտանգությանը, շրջակա միջավայրի պահպանությանը: ԸՆդերքօգտագործողներ են համարվում ՀՀ ընդերքի մասին օրենքով (2002) և օրենքներով թույլտվություն ունեցող իրավաբան․ անձինք (նաև օտարերկրացի) ու ՀՀ քաղաքացիները: Ճառագայթաակտիվ հումքի որոնման, հետախուզման ու շահագործման, ինչպես նաև ճառագայթաակտիվ և վտանգավոր քիմ. նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործողներ են համարվում ՀՀ Կառավարության կողմից սահմանված հատուկ թույլտվություն ունեցող իրավաբան․ անձինք: Ը. կարգավորվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով (2002):
ԸՆՏՐԱՍԵՐՈւՄ, սելեկցիա, 1. գիտություն գյուղատնտ. մշակաբույսերի սորտերի, հիբրիդների և գյուղատնտ. կենդանիների ցեղերի ստեղծման մասին: 2. Գյուղատնտ. արտադրության ճյուղ, զբաղվում է գյուղատնտ. մշակաբույսերի սորտերի ու հիբրիդների ստեղծմամբ և կենդանիների ցեղերի բուծմամբ: Ը., որպես գիտություն, մշակում է բույսերի ու կենդանիների ժառանգ․ հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոխելու նպատակով: Ը-ման տես. հիմքը ծագումնաբանությունն (գենետիկա) է, որը ձևավորվել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ: Հազարամյակներ առաջ զարգացել է պարզունակ Ը.: Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց արհեստ, ընտրությունը կրել է զանգվածային բնույթ, և ձևավորվել է ժող. Ը., իսկ հետագայում՝ նաև արդ. Ը.: Ժամանակակից Ը-ման մեջ կիրառվող հիմն, եղանակներն են ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդիան և այլն: Հայաստանում Ը. ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներից: Հայկ. լեռնաշխարհում բույսերի մշակմանը և կենդանիների ընտելացմանը զուգընթաց ընտրել ու բազմացրել են առավել արժեքավորները, և Արարատյան թագավորության շրջանում արդեն հայտնի են եղել ժամանակակից գյուղատնտ. կենդանիների բազմաթիվ ցեղեր (նրբագեղմ և կոպտաբուրդ ոչխարներ՝ լծկան և հեծկան ձիեր) ու բույսերի (խաղողի, ցորենի) սորտեր: Հետագայում ժող. Ը-ման միջոցով Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեխ, բալբաս, Ղարաբաղի, կարամանյաև, այծերի՝ Կիլիկիայի, ձիերի՝ Ղարաբաղի, տավարի, հավերի ցեղերի բազմաթիվ տեսակներ: Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության բնօրրան է, շատ տեսակների (ցորեն, պտղատու ծառեր, խաղող) ձևագոյացման կենտրոն: ժող. Ը-մամբ ստեղծվել են գյուղատնտ. գրեթե բոլոր բույսերի տեղ. արժեքավոր սորտեր, որոնք հարմարվել են Հայկ. լեռնաշխարհի բնական տարբեր գոտիների հողակլիմ. պայմաններին: Պտղատու տեսակների և խաղողի հինավուրց սորտերից շատերը մինչև այժմ մշակվում են ՀՀ-ում: Ը-ման գիտ. հիմունքներով ստացվել են ցորենի Կանգուն 20, Շիրակի 1, Նոր կունդիկ, Սպիտակահատ, տեղ. եգիպտացորենի՝ Աբովյանի 2 և այլ սորտեր: ՀՀ-ում Ը-ման աշխատանքներն իրականացնում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնը, Բանջարաբոստանային և տեխնիկա-