Այս էջը հաստատված է
Մետաղային երակներից շատերն ուղղակի դուրս են եկել Երկրի մակերևույթ՝ առաջացնելով շահագործման համար հարմար հանքավայրեր, որոնք դեռ շատ հին ժամանակներից օգտագործվել են:
Վաղ անցյալում հայերին հայտնի է եղել երկաթի ձուլման եղանակը: Հազարավոր տարիներ առաջ Հայաստանում օգտագործվել են նաև ազնիվ մետաղներ՝ ոսկին և արծաթը: Հայաստանում պահպանվել են բրոնզե դարի հին մետաղաձուլական կենտրոնների հետքեր:
Տարբեր հասակի ապարաշերտերում հանդիպում են մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների բոլոր հիմնական տեսակները՝ սև ու գունավոր, ազնիվ ու հագվագյուտ մետաղների, աղերի, բնական շինանյութերի, հրակայուն ու թթվակայուն հումքի, քաղցրահամ ու հանքային ջրերի խոշոր պաշարներ:
Այս բաժնին վերաբերող Երկրաբանական և Օգտակար հանածոների քարտեզները տրված են գրքի վերջում՝ ներդիրում: